ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Տարիք
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Ցանկանում եմ վարկ վերցնել, ի՞նչ անել

 

Քայլ 1. Ելնելով Ձեր գնում կատարելու նպատակից՝ որոշե'ք վարկի տեսակը (հիփոթեքային վարկ, տրանսպորտային միջոցների ձեռքբերման վարկեր, սպառողական և այլն):

Քայլ 2. Որոշե'ք, թե ինչ մեծության և ինչ ժամկետով վարկ կարող եք վերցնել: Դրանում Ձեզ կօգնի վարկային հաշվիչը:

Քայլ 3. Ուսումնասիրե'ք շուկայում առկա ֆինանսական կազմակերպությունների առաջարկներն ու պայմանները: Դուք կարող եք՝

  • այցելել Կենտրոնական բանկի սպառողների համար նախատեսված բաժին, որտեղ կգտնեք բանկերի վարկային ծառայություններին վերաբերող հակիրճ տեղեկատվություն
  • այցելել կազմակերպությունների կայքեր, որտեղ ֆիզիկական անձանց տրամադրվող ծառայություններում կգտնեք Ձեր վարկի տեսակի տրամադրման պայմանները, սակագները, տոկոսադրույքները
  • զանգահարել կազմակերպություններ և այցելել սպասարկման կենտրոններ՝ ավելի մանրամասն և անհատական տեղեկատվության համար: Ֆինանսական կազմակերպությունների հասցեները, կայքերն ու հեռախոսի համարները կարող եք գտնել մեր կայքի Օգտակար հղումներ բաժնում: 

Քայլ 4. Համեմատե'ք բոլոր այն բանկերի ու վարկային կազմակերպությունների պայմանները, որոնք առաջարկում են նույնատիպ (նույն նպատակին ծառայող) վարկ: Համեմատություններ կատարելու և որոշումներ կայացնելու համար օգտվեք հետևյալ աղյուսակից՝ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՔ, ԼՐԱՑՐԵՔ, ՀԱՄԵՄԱՏԵՔ :

Համեմատություններ կատարելիս՝

  • ուշադրություն դարձրեք վարկի դիմաց առաջարկվող անվանական տոկոսադրույքին և տարեկան փաստացի տոկոսադրույքին. օգտվեք վարկային հաշվիչից
  • ուշադրություն դարձրեք տարեկան փաստացի տոկոսադրույքի մեջ չընդգրկված ծախսերին
  • պարզեք, արդյոք վարկի տոկոսադրույքը կիրառվում է մայր գումարի, թե նվազող մնացորդի նկատմամբ, այլ կերպ ասած՝ ամեն ամիս տոկոսների մարումը նույնն է, թե նվազում է
  • պարզեք, թե ինչ տարբերակով է մարվում վարկը (մարվում է վարկի տևողության ընթացքում, թե ժամկետի վերջում)
  • ուշադրություն դարձրեք վարկի մարման ժամանակացույցին,
  • ուշադրություն դարձրեք վարկային հայտի քննարկման ժամկետներին,
  • ուշադրություն դարձրեք ապահովագրության, գնահատման և այլ օժանդակ ծառայությունների գներին
  • պարզեք, արդյոք պետք է գրավ թողնեք բանկին և եթե այո, ապա ինչ պայմաններով
  • պարզեք, թե ինչ արժույթով է տրամադրվում վարկը (դրամով, դոլարով...): Եթե վարկը վերցնում եք դոլարով, եվրոյով կամ այլ արտարժույթով, ապա այն կապված կլինի փոխարժեքի փոփոխման ռիսկի հետ, ավելին` արտարժույթով վարկ վերցնելու դեպքում տոկոսադրույքը ավելի բարձր կլինի, քան եթե վարկը վերցնեք դրամով:

Հիշե'ք, Հայաստանում սպառողական վարկերը տրամադրվում են միայն ՀՀ դրամով

  • ուշադրություն դարձրեք վարկային պայմանագրի պայմանների խախտման և/կամ ոչ պատշաճ կատարման դեպքում կիրառվող պատժամիջոցներին
  • ուշադրություն դարձրեք այն կետերին, որոնց հիման վրա բանկը կարող է միակողմանիորեն փոխել պայմանագրում նշված որոշ պայմաններ: Օրինակ, պայմանագրում կարող է նշված լինել, որ կազմակերպությունը յուրաքանչյուր պահի կարող է փոփոխել տոկոսադրույքը:

 

 

Քայլ 5. Նախապատրաստե'ք պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը և այցելե'ք կազմակերպություն:
Քայլ 6. Մինչև պայմանագրի ստորագրելը, ուշադիր կարդացե'ք պայմանագրում նշված բոլոր կետերը:

Հիշե'ք, եթե տեղեկատվությունը գրված է փոքր տառերով, ապա չի նշանակում, որ այն պակաս կարևոր է:

 


Ուշադի'ր եղեք, վարկի տոկոսադրույքը կամ մյուս սակագները նշվում են հաճախ ոչ թե պայմանագրում, այլ բանկի այլ փաստաթղթերում: Օրինակ, կարող է նշված լինել այսպիսի պայման «Վարկատու կազմակերպությունն իրավունք ունի փոփոխելու վարկի տոկոսադրույքը՝ ելնելով շուկայական իրավիճակից՝ համաձայն բանկի կողմից ընդունված սակագների»:

Հիշե'ք, Դուք իրավունք ունեք պահանջելու վարկատու կազմակերպությունից այն փաստաթղթերը, որոնցով որոշվում են Ձեր պայմանագրի պայմանները:

Քայլ 7. Պայմանագիրը ստորագրելուց հետո չմոռանաք վերցնել կնքված և ստորագրված Ձեր օրինակը:

Վարկի մասին առավել մասնամասն կարող եք տեղեկանալ մեր կայքի ՎԱՐԿԻ ՄԱՍԻՆ էջում:

Վերոնշյալ պայմանները կրում են ընդհանրական բնույթ և կարող են չհամընկնել կոնկրետ վարկատու կազմակերպության պայմանների հետ: Վարկի վերաբերյալ կոնկրետ և վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ այցելելով վարկատու կազմակերպություն կամ նրա ինտերնետային կայք:

խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում