ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Ուզում եմ հասկանալ ինչ է բիթքոյնը
Բիթքոինը այսօր աշխարհում գոյություն ունեցող բազմաթիվ (1000-ից ավելի) էլեկտրոնային արժույթներից (կրիպտոարժույթներից) ամենահայտնին է։ Իսկ ի՞նչ է կրիպտոարժույթը, ինչո՞վ է տարբերվում այլ արժույթներից, ինչու՞ է այդքան տարածված, և ի՞նչ են ասում մասնագետները կգտնեք նյութում:

Ինչ է կրիպտոարժույթը 

Դա վիրտուալ փող է, որը կարելի է օգտագործել առցանց (օնլայն) հարթակում տարբեր գործարքներ կատարելու համար, օրինակ՝ գնել և վաճառել իրեր:

Ում կողմից է այն ստեղծվում

Ի տարբերություն այլ արժույթների, օրինակ՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո, այն ստեղծվում է տարբեր անհատների կողմից և մինչև օրս չի վերահսկվում և կարգավորվում պետության կողմից:

Պատկերացրեք՝ ձեր հարևանը մի օր որոշում է ստեղծել նոր արժույթ, որին տալիս է անուն, տեսք, ձեռքբերման ցածր գին և բոլոր հարևաններին սկսում է համոզել, որ դրանով կարելի է գնել տարբեր իրեր, ցանկացած պահի փոխել այլ արժույթի, որ  դրա գինը շուտով բարձրանալու է, ուստի ով դրանում ներդնի իր խնայողությունները՝ կհարստանա: Բայց այս ամենը չի վերահսկվում որևէ մեկի կողմից, ուստիև ներդրած գումարի ապահովության երաշխիքներ ևս չկան: Ինչով է տարբերվում այլ արժույթներից

  • Էլեկտրոնային է, շոշափելի չէ:
  • Սահմանափակ տեղերում է ընդունվում որպես վճարման միջոց:
  • Չափազանց ռիսկային է:
  • Չի վերահսկվում և կարգավորվում պետության կողմից:
  • Փոխարժեքի տատանումները շատ անկանխատեսելի են և կախված չեն այլ իրավիճակներից:
  • Խնդիրների դեպքում չկան գումարի հետստացման երաշխիքներ:

Կրիպտոարժույթով ցանկացած գործարք իրականացվում է բլոկչեին համակարգով, որը կոդավորում է յուրաքանչյուր կրիպտոարժույթ՝ ապահովելով դրա մեկանգամյա օգտագործումը,  այսինքն՝ պաշտպանում է կրկնություններից, կեղծիքներից:

Ինչու է այն այդքան տարածված

  • Արագ հարստանալու թվացյալ հնարավորություն է:
  • Անանուն է. գործարքներն իրականացվում են կոդավորված հասցեներով, որոնք հնարավոր չէ նույնականացնել որևէ անձի հետ:
  • Հեշտ է ձեռք բերել. կարելի է հեշտությամբ գտնել առցանց (օնլայն) արժութային բորսաներում:

Ինչ են ասում մասնագետները

Բազմաթիվ մասնագետների կարծիքով կրիպտոարժույթները ֆինանսական փուչիկ (bubble) են, այսինքն՝ դրանց գները չափազանց ուռճացված են, ուստի մի  օր կարող են «պայթել»։
2008-2009 թթ. ֆինանսական ճգնաժամի պատճառներից մեկն այն էր, որ ֆինանսական ակտիվներն իրենց իրական արժեքից ավելի գերագնահատված էին: Արդյոք վերահսկվում են

Որոշ երկրներ փորձում են վերահսկել, որոշները` արգելում են, որոշները (այդ թվում նաև Հայաստանը) զգուշացնում են իրենց քաղաքացիներին, որ կրիպտոարժույթները մեծ ռիսկեր են պարունակում, հորդորում են զերծ մնալ նման ներդրումներից:

Պատկերացրեք իրավիճակ. ունեք խնայած գումար և, ոգևորվելով ձեր ընկերների հավաստիացումներից, որ իրենք գնել են բիթքոյն և շուտով կհարստանան՝ ոչ մի ջանք չգործադրելով, ներդնում եք ձեր խնայողությունները՝ գնելով  կրիպտոարժույթ: Որոշ ժամանակ անց վերջինիս փոխարժեքն ընկնում է, և դուք ոչ միայն չեք ունենում հավելյալ գումար, այլ նաև կորցնում եք ձեր գումարի մեծ մասը, և ինչ. այս իրավիճակում չկա որևէ կառույց, որը վերահսկի այս գործընթացը և  երաշխավորի ձեր գումարի վերադարձը: 

Ինչ անեմ, եթե ներդրած գումարս կորցրել եմ

Քանի որ կրիպտոարժույթների շուկան չի կարգավորվում, ապա դուք եք միակ պատասխանատուն ձեր գործողությունների և  դրանցից բխող ֆինանսական կորուստների համար:

Ներդնել գումար կրիպտոարժույթներում

  1. Չեք սիրում անորոշ իրավիճակներ և պատրաստ չեք  կորցնելու ձեր ներդրած ողջ  գումարը:
  2. Ուզում եք ցանկացած պահի ունենալ կանխիկացնելու հնարավորություն:
  3. Չունեք ամուր նյարդեր և ազատ ժամանակ ամբողջ օրը փոխարժեքի տատանումներին հետևելու և դիմակայելու համար:

ապա մի ներդրեք կիրպտոարժույթներում, այլ օգտվեք ավելի հուսալի, ապահով և շահութաբեր ֆինանսական  ծառայություններից: Ձեզ կհետաքրքրի նաև

  1. Որքան և որտեղ խնայել գումար
  2. Ինչպես հեռու մնալ ֆինանսական փորձանքից
  3. Ինչպես կատերել անվտանգ և շահավետ ինտեռնետային գնումներ
  4. Արագ և անվճար հաշվարկել ձեր աշխատավարձի մաքուր մնացորդը

Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է:

խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում