ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Ամենակարեվորը ինտերնետային գնումների մասին
Աշխարհի բնակչության գրեթե 40%-ը կատարում են գնումներ ինտերնետի միջոցով: Այն հնարավորություն է տալիս hեշտ և արագ գտնել մեզ հետաքրքրող ապրանքները, խմբավորել դրանք ըստ ապրանքանշանի, գնի, գույնի և չափի, առանց տնից դուրս գալու համեմատել տարբեր խանութների առաջարկները, գնումներ կատարել օրը 24 ժամ, շաբաթը 7 օր:

Ինչու կատարել գնումներ ինտերնետով

Այսօր, ինտերնետով առևտուրը դարձել է գնումներ կատարելու հեշտ, հասանելի և արագ միջոց: Այն ունի մի շարք առավելություններ, քանի որ հնարավորություն է տալիս.
  • Հեշտությամբ գտնել հետաքրքրող ապրանքները ինտերնետ-խանութներից:
  • Խմբավորել ապրանքները, ըստ ապրանքանշանի, գնի, գույնի և չափի՝ օգտագործելով փնտրման կամ ֆիլտրման (դասակարգման) գործիքներ:
  • Համեմատել տարբեր ապրանքների ու տարբեր խանութների առաջարկները` առանց տնից դուրս գալու:
  • Գնումներ կատարել ցանկացած ժամանակ` օրը 24 ժամ, շաբաթը 7 օր:
  • Չմտածել մեծածավալ գնումները տուն հասցնելու մասին, քանի որ ինտերնետ-խանութներն առաջարկում են նաև առաքում:
  • Ծանոթանալ ապրանքն արդեն ձեռք բերած սպառողների կարծիքներին և ապրանքի մասին նրանց գնահատականներին։

Ինչու են մարդիկ նախընտրում գնումներ կատարել ինտերնետի միջոցով

Ինչպիսի իրավիճակներ կարող եք հանդիպել

Նկարի եվ իրականության անհամապատասխանություն Նախ, էլեկտրոնային առևտրի ժամանակ դուք զրկված եք ապրանքն անմիջականորեն տեսնելու, շոշափելու հնարավորությունից, հետևաբար առկա է ռիսկ, որ ձեզ փաստացի առաքված ապրանքը կարող է չհամապատասխանել կայքում առկա նկարագրությանը։
Համացանցում գնումներ կատարելիս. մանրամասն ծանոթացեք վաճառողի սահմանած բողոքների քննման, ապրանքը հետ վերադարձնելու, փոխարինելու կամ վնասները հատուցելու կանոններին։

Օնլայն առևտրի խոշոր հանգույցները, ինչպիսիք են, օրինակ, Amazon-ը և eBay-ը, ունեն նման դեպքերում սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգեր, սակայն առանձին ինտերնետ-խանութները կարող են նման ընթացակարգեր չունենալ։

Նախատեսվածից շատ ծախսեր Կան կայքեր, որտեղ ներկայացվող ապրանքի գնի մեջ չեն ներառվում ապրանքի առաքման ծախսը, Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների արտահոսք: ինչպես նաև խանութի կամ պատվերը կատարող միջնորդ կազմակերպությունների միջնորդավճարները:
Ուշադիր եղե՛ք և վճարումից առաջ ճշգրիտ իմացեք ապրանքի վերջնական գինը։ 

Կեղծ կայքերՈրպես խոշոր ինտերնետ-խանութ ներկայացվող կայքն իրականում ապրանքների վաճառք չի կատարում:

Այս պարագայում ուշադրություն դարձրե՛ք կայքի հասցեին, հատկապես, եթե այցելել եք կայք հղումով, այլ ոչ թե հասցեն ինքներդ մուտքագրելով։ Հաճախ կեղծ կայքերի հասցեն իրական կայքի հասցեից տարբերվում է մեկ տառով կամ որևէ օժանդակ նիշով: Իմացեք նաև Հայաստանում որ ֆինանսական խարդախություններն են տարածված և ինչպես խուսափել դրանցից:Amazon.com-ի կեղծ տարբերակը կարող է լինել Аmazon՛.com:

Ցածր անվտանգություն Այն կայքը, որում դուք իրականացնում եք վճարում, բավարար պաշտպանված չէ, և դրանում մուտքագրված տեղեկատվությունը, այդ թվում` ձեր վճարային տվյալները, կարող են հասանելի դառնալ այլ անձանց։  
Վճարային քարտի տվյալները մուտքագրելուց առաջ վճարման կայքում փնտրե՛ք միջազգային վճարային համակարգերի կողմից հավաստագրված, ստուգված կամ ճանաչված լինելու մասին նշումներ.

Verified by VISA, MasterCard Secure Code:

Ինչպես ինտերնետում կատարել առավել անվտանգ առևտուր

Ինտերնետային առևտրի համար օգտվե՛ք տեղեկատվական անվտանգության ժամանակակից ստանդարտներով պաշտպանված կայքերից։ Սովորաբար այդ կայքերի հասցեները պարունակում են https:// անուն, «կողպեքի» նշան և ապահովության այլ նշաններ: 
Ձեր համակարգիչը մաքուր պահե՛ք համակարգչային «վիրուսներից» և վտանգավոր ծրագրերից։ Մշտապես թարմացված պահեք ձեր հակավիրուսային ծրագրերը, խուսափե՛ք կասկածելի և գովազդային բովանդակությամբ կայքերից Անվճար կայքրում, հաճախ տեղադրվում են մեծ քանակությամբ գովազդներ: Այդ գովազդային հղումների տակ, երբեմն, թաքնված են լինում վիրուսային ծրագրեր:Ինտերնետով գնում կատարելուց առաջ ստուգե՛ք վաճառողի իսկությունը։
Հնարավորության դեպքում զանգահարե՛ք տվյալ ինտերնետ-խանութ կամ վաճառողին, կարդացե՛ք նախկին օգտատերերի գրառումները, գտնվելու վայրի հասցեի առկայության դեպքում ստուգե՛ք, օրինակ` Google Maps ծրագրով, արդյոք նման հասցե իրոք գոյություն ունի՞, և ինչ է գտնվում այդ հասցեով։
Մի տեղադրե՛ք ձեր քարտի լուսանկարը հանրորեն հասանելի որևէ վայրում, օրինակ` սոցիալական ցանցերում։Ինտերնետային գնումներ կատարելու նպատակով կարող եք ձեռք բերել առանձին վճարային քարտ, որի հաշվին մուտքագրեք այնքան գումար, որքան կազմում է էլեկտրոնային գնումը: Իմացեք նաև Ինտերնետում բանկային քարտից անվտանգ օգտվելու 12 կանոնները:

Այժմ եկեք միասին կատարենք ինտերնետային գնում՝ պատասխանելով 3 հարցերի

Ձեզ կհետաքրքրի նաև

  1. Ուզում եմ վճարային քարտ ունենալ
  2. Ձեր իրավունքները վճարային քարտ օգտագործելիս
  3. Ֆինանսական փորձանք. ինչպես հեռու մնալ
  4. Արագ և անվճար գտնել ձեզ ամենահարման վճարային քարտը

Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է: 

խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում