ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Տարիք
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
5 խորհուրդ կրճատելու երեխայի ծննդի ծախսերը
Երեխայի ծնունդը շատ սպասված, բայց միևնույն ժամանակ ծախսատար շրջան է: Հայաստանում ծնողները նորածնի համար նախօրոք գնում են իրեր, որոնց 60%-ը չեն էլ հասցնում օգտագործել: Այսինքք մարդիկ կատարում են իմպուլսիվ ծախսեր, որոնք էլ խախտում են բյուջեի հավասարակշռությունը: Այս խորհուրդները կօգնեն պատրաստվել փոքրիկի ծնունդին ոչ միայն հոգեպես, այլ նաև ֆինանսապես:

Կազմե՛ք գնումների ցուցակ

Երբ խոսքը երեխայի մասին է, մեր ցանկությունները գերազանցում են մեր կարողությունները, և մենք մեծ գնումներ ենք անում՝ անկախ նրանից՝ դրանք իրոք անհրաժեշտ են, թե միայն նորաոճ են և տարածված: Հիշե՛ք՝ միանգամից մեծ ծախսերի կատարումը խախտում է ձեր բյուջեի հավասարակշռությունը: Եթե պլանավորում եք գնումներ կատարել.

  • նախ սահմանե՛ք երեխայի համար անհրաժեշտ ապրանքների ցուցակը, 
  • ապա, մինչև գնումը կատարելը, հարցրու՛մ արեք ձեր ընկերներին, մտերիմներին, որոնք արդեն կանգնել են նման խնդրի առջև 
Ֆինանսական խորհրդատուները ասում են՝ եթե գնումների գնաք առանց նախօրոք կազմված ցուցակի արդյունքում կկատարեք նախատեսվածից 50-200% ավել ծախս:Ընկերները կարող են օգնել ձեզ հասկանալ, թե որտեղից կարելի է գնել այս կամ այն իրը, երբ է դրանք գնելու ամենահարմար պահը, միգուցե նրանք կկիսվեն ձեզ հետ նաև տարբեր խանութների զեղչային քարտերով: 

«Նախ ես կազմեցի ինձ անհրաժեշտ իրերի ցուցակը, որոնք պետք կգան մոտակա 4 ամիսների ընթացքում և սկսեցի ուսումնասիրել, թե որ խանութներից կարող եմ գնել այդ իրերը, որքան են դրանց գները և երբ են այդ խանութները հայտարարում զեղչեր:
Գրանցվեցի այդ խանութներում և խնդրեցի, որ ինձ անմիջապես զանգահարեն կամ հաղորդագրություն ուղարկեն՝ տեղեկացնելով զեղչերի մասին: Այսպիսով` ես գնեցի ինձ անհրաժեշտ բոլոր իրերը մատչելի գներով և խնայեցի կլորիկ գումար»:
 
                                                Աննա Դավթյան, 2 տարեկան Հայկի մայրիկ

 Պլանավորեք Ձեր բյուջեն

Պլանավորեք ձեր անձնական բյուջեն հենց այն պահից, երբ իմացաք հղիության մասին: Նախ գրառումների միջոցով հաշվարկե՛ք անհրաժեշտ ծախսերը Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների արտահոսք: և եկամուտները, Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների ներհոսք (այն, ինչ վաստակում եք): ապա ծախսերը կատարեք ըստ պլանավորածի:Իմացեք նաև՝ Ինչպես վարել բյուջե:«Հայաստանի բնակչության ֆինանսական ունակություններ 2014» հետազոտության համաձայն Հայաստանում բնակչության մեծամասնությունը կարևորում է բյուջեի պլանավորումը, սակայն շուրջ 40%-ը այն կատարում է մտովի՝ արդյունքում ունենալով պլանավորված ծախսերից կրկնակի շեղում: Հիշե՛ք՝ գրառելով և հետևելով սեփական բյուջեին, կիրականացնեք ձեր նպատակները և կխուսափեք անտեղի ծախսերից: Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների արտահոսք:Այս հարցում ձեզ կօգնեն բյուջեի պլանավորման գրքույկը, որի միջոցով արագ և արդյունավետ կգրառեք և կհաշվարկեք ձեր երեխայի ծննդի հետ կապված հնարավոր բոլոր ծախսերը:

 Բացեք երեխայի անունով ավանդ

Այս պահից ի վեր սկսե՛ք մտածել երեխայի ապագայի մասին: Այս հարցի լավագույն լուծումը կլինի բացել երեխայի անունով ավանդ, Այն գումարն է, որը ավանդատուն ներդնում է բանկում, իսկ բանկը պարտավորվում է վերադարձնել ներդրված գումարը և պայմանագրով նախատեսված կարգով և պայմաններով դրա դիմաց վճարել տոկոսներ: սահմանել ձեր գրպանին հարմար փոքր գումար և պարբերաբար մուտքագրել այն այդ հաշվին: Իմացեք նաև Որքան և ինչպես խնայել
Եթե բացեք ավանդ, նախնական ներդնելով 50 000 ՀՀ դրամ, և ամեն ամիս այդ հաշվին մուտքագրեք 2500 ՀՀ դրամ, ապա, երբ Ձեր երեխան դառնա 18 տարեկան, կունենա կուտակած շուրջ 2 մլն ՀՀ դրամ, որով կարող է հոգալ իր կրթության ծախսերը: Ավանդային հաշվիչով կարող եք կատարել ձեր անհատական հաշվարկը:

Եթե մտավախություն ունեք, որ կծախսեք այդ խնայողությունները, մինչև դրա նպատակին ծառայելը, ապա կարող եք, օրինակ, ընտրել ավանդի այն տարբերակը, որը չունի բանկային հաշվին կցված վճարային քարտ, Անկանխիկ վճարումներ իրականացնելու նպատակով բանկի կողմից հաճախորդին տրամադրվող քարտ: ուստի և կրճատում է հաշվից հաճախակի գումար կանխիկացնելու հավանականությունը:Քանի որ հղիության ընթացքում դուք բավականին շուտ եք հոգնում և կարիք ունեք հաճախակի հանգստի, ապա մի՛ վատնեք ձեր ժամանակը՝ այցելելով տարբեր բանկեր՝ Իրավաբանական անձ է, որը տրված լիցենզիայի հիման վրա ներգրավում է ավանդներ և իր անունից և ռիսկով տեղեբաշխում է դրանք վարկեր, ավանդներ, դեպոզիտներ: գտնելու ձեզ ամենահարմար ավանդը:  Ֆինինֆոն՝ ձեր ֆինանսական տեղեկատունի, միջոցով կարող եք արագ և անվճար գտնել ձեզ  ամենահարմար ավանդը:

Հրաժարվե՛ք անիմաստ ծախսերից

Եթե նախկինում շռայլորեն ծախսում Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների արտահոսք: էիք գումար՝ առանց մտածելու դրա հետևանքների մասին, ապա այժմ ժամանակն է վերանայելու և կրճատելու անիմաստ ծախսերը:
Ծախսերը փորձե՛ք կրճատել՝ բաժանելով դրանք առաջնայինի և երկրորդայինի: Նախ դիտարկե՛ք երկրորդային ծախսերը. Արդյո՞ք կարող եք կրճատել դրանք, օրինակ՝ սրճարաններ, ռեստորաններ, գեղեցկության սրահներ և այլ ժամանցի վայրեր այցելությունները: Ձեզ կօգնեն նաև Ծախսերի օպտիմալացման 7 եղանակները:Եթե Ամանորին միշտ ճոխությամբ էիք պատրաստվում՝ կատարելով մեծ ծախսեր, ապա այս տարի միգուցե կազմակերպեք ձեզ համար առանց լրացուցիչ լարվածության, հոգսերի և ծախսերի Ամանոր:
Այս հարցում կօգնեն հետևյալ 5 խորհուրդները
Ապա ստուգե՛ք և կրճատումնե՛ր կատարեք առաջնային ծախսերում, ինչպիսին են, օրինակ, կոմունալ վճարները, սնունդը և այլն:

Վաստակեք լրացուցիչ գումար

Յուրաքանչյուրիս տանը միանշանակ կան մի շարք իրեր, որոնք այլևս պիտանի չեն, սակայն ժամանակ չունենք կամ ուղղակի ալարում ենք ազատվել դրանցից: Երեխայի ծնունդը լավ առիթ է մեկ անգամ ևս վերանայել տանը առկա իրերի անհրաժեշտությունը և դրանց կրճատման միջոցով ավելացնել ընտանեկան բյուջեն: Իսկ ինչպե՞ս դա անել:
 Եթե տանը ունեք բջջային հեռախոս, համակարգիչ, միգուցե կահույք, որը այլևս չեք օգտագործելու, ապա կարող եք դրանք վաճառել՝ դրանց մասին հայտարարություն տալով այսօր մեծ տարածում և լայն կիրառում ունեցող էլեկտրոնային կայքերում: Այսպիսով` դուք կվաստակեք լրացուցիչ գումար, միևնույն ժամանակ կազատեք տարածք բնակարանում նոր իրերի համար, որոնք, ի դեպ, կարող եք ձեռք բերել այդ իսկ վաստակած գումարովՁեզ կհետաքրքրի նաև

  1. Ծախսերի օպտիմալացման 7 եղանակները
  2. Ինչպես երեխային սովորեցնել դրամային այբուբենը
  3. Ուզում եմ բնակարան գնել
  4. Ինչպես կրճատել արձակուրդի ծախսերը
  5. Ուզում եմ վարկ վերցնել
  6. Արագ և անվճար հաշվարկեք ձեր. ՎարկըԱվանդըԿենսաթոշակըԱշխատավարձի մաքուր մնացորդը

Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է: 

Բաժանորդագրվեք
մեր լրահոսին և բաց մի թողեք կարևոր նորությունները`
Հետևեք մեզ նաև սոց. ցանցերում և RSS-ի միջոցով`
ԹԱՐՄ Նորություններ
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում