ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Բանկոմատից եվ ՊՈՍ տերմինալներից օգտվելու կանոնները
Հեղինակ
Մարիամ Տեր-Սահակյան

10 Հուլիս 2018

Վճարային քարտերի օգտագործման երկու հիմնական միջոց են համարվում բանկոմատները Բանկոմատը մի սարքավորում է, որով իրականացվում է փողի կանխիկացում և ծառայությունների դիմաց վճարումներ: և ՊՈՍ տերմինալները:

Բանկոմատներին անվանում են նաև ավտոմատ գանձման մեքենաները, որոնք ինքնասպասարկման տերմինալներ են և հնարավորություն են տալիս

  • վճարային քարտից կանխիկացնել գումարներ, 
  • կատարել քարտից քարտ փոխանցումներ, 
  • կոմունալ վճարումներ, 
  • իմանալ քարտային հաշվի մնացորդը, 
  • ստանալ քարտային հաշվի քաղվածք 
  • կենսաթոշակային անհատական հաշվի մասին տեղեկատվություն և այլն։ 

Բանկոմատից Բանկոմատը մի սարքավորում է, որով իրականացվում է փողի կանխիկացում և ծառայությունների դիմաց վճարումներ: օգտվելու համար ձեր հետ պետք է ունենաք ձեր քարտը և հիշեք քարտի ՊԻՆ կոդը` Բանկի կողմից վճարային քարտի տրամադրման ժամանակ քարտատիրոջը տրամադրվող գաղտնի կոդ, որն անհրաժեշտ է մուտքագրել բանկոմատից կամ էլեկտրոնային տերմինալից գործառնություններ իրականացնելու ժամանակ: բանկոմատում այն մուտքագրելու համար:

Այժմ բանկոմատները համարվում են փողի կանխիկացման և գործարքների իրականացման առավել հասանելի, արագ և ապահով միջոց:
Միաժամանակ բոլոր ժամանակակից տեխնոլոգիաներով գործարք կատարելիս հարկավոր է հետևել անվտանգության որոշ կանոնների: Ծանոթանանք բանկոմատից օգտվելու կանոններին:
Բանկոմատից անվտանգ օգտվելու կանոնները

  1. Ստուգեք, արդյո՞ք բանկոմատի կողքին նշված է ձեր քարտի լոգոտիպը (այն համակարգը, որին պատկանում է քարտը. օրինակ` ArCa, Visa…): 
  2. Քարտը տեղադրեք բանկոմատի աջ կողմում նախատեսված մասում՝ դիմերեսը վերև, այնուհետև հավաքեք քարտի ՊԻՆ կոդը, Բանկի կողմից վճարային քարտի տրամադրման ժամանակ քարտատիրոջը տրամադրվող գաղտնի կոդ, որն անհրաժեշտ է մուտքագրել բանկոմատից կամ էլեկտրոնային տերմինալից գործառնություններ իրականացնելու ժամանակ: կարող եք նաև փոխել բանկոմատի լեզուն և շարունակել ձեր գործողությունները: 
  3. Արագ կատարեք բանկոմատի էկրանին հայտնված հրահանգները, այլապես երկար դադարի դեպքում գործարքը կարող է չեղյալ հայտարարվել կամ բանկոմատը կարող է քարտը «կուլ տալ»: 
  4. Բանկոմատից օգտվելուց հետո չմոռանաք վերցնել գումարը, քարտը և ցանկության դեպքում անդորրագիրը: Հիշե՛ք բանկոմատից կարող եք կանխիկացնել միայն ՀՀ թղթադրամ (նվազագույն կանխիկացման գումար` 1000 դրամ):   
  5. Միաժամանակ բանկոմատից օգտվելիս կարևոր է պահպանել տեղեկատվական անվտանգության տարրական կանոնները` հնարավոր խարդախություններից զերծ մնալու, ինչպես նաև հավելյալ ծախսերից և ժամանակի կորուստից խուսափելու համար (օրինակ քարտը կուլ տալու դեպքում, այլ բանկի բանկոմատից կանխիկացնելու դեպքում տոկոսագումարների գանձում): 
  6. Պահպանեք ձեր ՊԻՆ կոդը ապահով վայրում, քանի որ այն անձնական է և գաղտնի, ՊԻՆ գողտնաբառը և վճարային քարտը պահեք իրարից զատ: 
    Հիշե'ք՝ որ ոչ ձեր բանկի բանկոմատով գումարի կանխիկացման համար բանկը գանձում է միջնորդավճարներ։ 
  7. Ուշադիր հավաքեք ՊԻՆ կոդը, քանի որ երեք անգամ  այն սխալ մուտքագրելու դեպքում բանկոմատը կարող է «կուլ տալ» քարտը, այսինքն` չվերադարձնել այն, այսպիսի դեպքերում հարկավոր է դիմել ձեր (կամ բանկոմատը սպասարկող) բանկ կամ բանկոմատի վրա նշված հեռախոսահամարներով: 
  8. Մի օգտվեք բանկոմատից, եթե նկատում եք, որ այն անսարք է, ստեղնաշարը ճոճվում է կամ բանկոմատի և էկրանի վրա բացակայում են բանկի, Իրավաբանական անձ է, որը տրված լիցենզիայի հիման վրա ներգրավում է ավանդներ և իր անունից և ռիսկով տեղեբաշխում է դրանք վարկեր, ավանդներ, դեպոզիտներ: միջազգային համակարգերի լոգոները, ինչպես նաև այն դեպքում, երբ բանկոմատի ստեղնաշարին առկա է հավելյալ ծածկույթ:
  9. Զգուշացեք օտար հայացքներից քարտը մուտք անելուց և ՊԻՆ կոդը հավաքելուց: 

Մի փոքր ՊՈՍ տերմինալների մասինՊՈՍ տերմինալները սարքավորումներ են, որոնք ձեզ հնարավորություն են տալիս վճարային քարտերի միջոցով առևտրի և սպասարկման կետերում վճարումներ կատարել` գնված ապրանքների կամ ծառայությունների դիմաց, ինչպես նաև բանկերում դրամ կանխիկացնել:
Դուք կարող եք վճարումներ կատարել այն խանութներում, ռեստորաններում, հյուրանոցներում կամ այլ սպասարկման կետերում, որտեղ առկա է ձեր քարտի վրա նշված վճարային համակարգի նշանը (լոգոտիպը) oրինակ` ՎԻԶԱ կամ ՄԱՍՏԵՐՔԱՐՏ: Նշանը կարող է փակցված լինել խանութի, ռեստորանի, հյուրանոցի կամ այլ սպասարկման կետի դռան վրա կամ դրամարկղի մոտ:

ՊՈՍ տերմինալը արագ, ապահով և հասանելի միջոց է ձեր քարտով վճարումներ կատարելու` առանց գումարի կանխիկացման:
Միաժամանակ, ինչպես ժամանակակից տեխնոլոգիաներով գործարք կատարելիս, այստեղ նույնպես պետք է հետևել անվտանգության որոշ կանոնների:

  • Քարտով վճարում կատարելիս միշտ պահեք քարտը ձեր տեսադաշտում` խարդախություններից զերծ մնալու նպատակով: 
  • Մինչ աշխատակցին քարտը տրամադրելը կամ ձեր քարտի ՊԻՆ կոդը Բանկի կողմից վճարային քարտի տրամադրման ժամանակ քարտատիրոջը տրամադրվող գաղտնի կոդ, որն անհրաժեշտ է մուտքագրել բանկոմատից կամ էլեկտրոնային տերմինալից գործառնություններ իրականացնելու ժամանակ: հավաքելը, հավաստիացեք, որ էկրանի վրա պատկերված գումարը համապատասխանում է ձեր գործարքի գումարին: 
  • Վճարում կատարելուց հետո անպայման վերցրե՛ք ձեր անդորրագիրը և ստուգե՛ք՝ արդյոք անդորրագրի վրա նշված գումարը համապատասխանում է ձեր գործարքի գումարին: Չմոռանա՛ք ստորագրել անդորրագրի վրա և պահպանել դա ապա համեմատե՛ք այն ամսական քաղվածքում նշված գործարքների հետ: Հիշե՛ք, որ անդորրագիրը կատարված գործարքի հիմնական ապացույցն է: Սակայն հիշե՛ք, որ կարող եք ընդդեմ բանկի բողոք-պահանջ ներկայացնել քաղվածքը ստանալուց մեկ տարվա ընթացքում: Այդ դեպքում նույնպես ձեզ անհրաժեշտ է անդորրագիրը: Եթե հրաժարվում եք գնումից, ապա պահանջեք, որ ձեր վճարումը չեղյալ համարեն և ձեզ տրամադրեն գործարքի չեղյալ համարելու անդորրագիր:

ՀՀ բանկերը, ինչպես Երևանում, այնպես էլ ամբողջ Հայաստանում, ունեն բանկոմատների մեծ և ՊՈՍ տերմինալների օրեցօր ընդլայնվող ցանց։ Ցանկացած վայրում մոտակա բանկոմատ կամ ՊՈՍ տերմինալ գտնելու համար այցելե՛ք ձեր բանկի համացանցային կայք, զանգահարե՛ք ձեր բանկ կամ փնտրե՛ք մոտակա բանկոմատները տեղեկատվական կայքերում ու բջջային հավելվածներով։ Ֆինինֆոյով կարող եք արագ և անվճար գտնել ձեզ ամենահարմար վճարային քարտը: 

Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է:
Նյութում ներկայացված է հեղինակի կարծիքը, որը կարող է տարբերավել ՀՀ ԿԲ պաշտոնական դիրքորոշումից:

Կիսվեք ձեր կարծիքով

Խնդրում ենք մինչև մեկնաբանելը ծանթանաք բլոգում մեկնաբանելու մեր կանոններին:
Ուղարկելով մեկնաբանությունը դուք հաստատում եք որ ծանոթացել և համաձայն եք դրանց:

YOUR_NAME_ERROR
Սխալ էլ․ հասցե
COMMENT_ERROR
Բաժանորդագրվեք
մեր լրահոսին և բաց մի թողեք կարևոր նորությունները`
Հետևեք մեզ նաև սոց. ցանցերում և RSS-ի միջոցով`
ԹԱՐՄ Նորություններ
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում