Հայկական դրամը Հայաստանի անկախ պետականության, ինքնուրույնության և զարգացման հիմքն է: 30 տարիների ընթացքում հայկական դրամի կերտած պատմությունը Հայաստանի դրամաշրջանառության պատմության անբաժան մասն է: Այս հոդվածը Ձեզ հնարավորություն կտա ծանոթանալու Դրամի կենսագրությանը և անցած ճանապարհին:
Հայաստանի անկախ հանրապետության հռչակումից ի վեր՝ 1991թ. սեպտեմբերի 21, դեռ որոշ ժամանակ օգտագործվում էին խորհրդային դրամանիշները, որովհետև հայտնվել էինք ֆինանասադրամական անորոշության մեջ: Սակայն վեցդարյա ընդմիջումից հետո վերսկսվեցին հայկական մետաղադրամների թողարկումները:
Ի՞նչ խնդիրներ էր անհրաժեշտ լուծել ազգային արժույթ ստեղծելու և շրջանառելու համար.
Ուստի 1992 թվականի մարտի 27-ին տեղի ունեցավ նիստ, որտեղ տարբեր կազմակերպություններ և անհատներ ներկայացնում էին իրենց առաջարկությունները արժույթի անվանման վերաբերյալ, օրինակ՝ դրամ, ստակ, իբար, դահեկան, իսկ մանրադրամների համար՝ ար, մանրադրամ, մանր, դրամ, իմի, զուզա, պլիկ, լումա:
Ի վերջո, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ ազգային արժույթը անվանվեց դրամ և լումա:2001 թվականի սեպտեմբերի 10-ին ընդունվեց նաև դրամի խորհրդանշանը (գրանիշ), որի ուրվագիծը կատարել են Կարեն Կոմենդարյանը և Ռուբեն Արուտչյանը:
Իսկ առաջին 10, 20, 50, 100, 200, 500 թղթադրամների ձևավորման հաղթողներ ճանաչվեցին Հրաչյա Ասլանյանը և Աշոտ Մանուկյանը:Գիտեի՞ք, որ մաքուր բամբակից պատրաստված թղթադրամների շրջանառության մեջ լինելու միջին ժամկետը մոտավորապես 6 ամսից 2 տարի է: Ի՞նչ փուլերով են անցնում դրամանիշները մինչև թողարկումը.
Թղթադրամները և մետաղադրամները, մինչ վերջնական տեսքն ընդունելն ու օրինական վճարամիջոց դառնալը անցնում են հետևյալ փուլերով.
1993 թվականի նոյեմբերի 19-ին Հայաստանի դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովն ընդունեց թիվ 15 և պատմական որոշումը.
« 1993 թ. նոյեմբերի 22-ին, ժամը 00-ից Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց են հանդիսանում 1993թ. նմուշի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 10, 25, 50, 100, 200 և 500 դրամանոց բանկային տոմսերը:»
Այսպիսով՝ Հայաստանում շրջանառության մեջ դրվեց ազգային արժույթը՝ դրամը, որի միջազգային ISO կոդն է AMD-ն :
Սահմանվեց 1 դրամը = 200 ռուբլի և 1 ԱՄՆ դոլարը =14,5 ՀՀ դրամ հարաբերակցությունը:ՀՀ մետաղադրամների և՛ առաջին շարքը, և՛ երկրորդը հատվել են Լեհաստանի պետական դրամահատարանում, որը գտնվում է Վարշավայում:
Հիշե՛ք, որ Հայաստանի Հանրապետության դրամանիշների՝ թղթադրամների, շրջանառու մետաղադրամների, հուշադրամների և ներդրումային դրամների թողարկման բացառիկ իրավունքը պատկանում է ՀՀ կենտրոնական բանկին:Գիտեի՞ք, որ 1993 թվականի առաջին շարքում 10, 25, 50, 100, 200 և 500 դրամանոցները եղել են թղթադրամ:Այս բոլոր թղթադրամները պատրաստվել են բարձրորակ, 100%-անոց բամբակե թղթից և տպագրվել են գերմանական ընկերության կողմից:
Երկրորդ և Երրորդ շարքի թղթադրամները տարբերվում են առաջին շարքից, քանի որ դրանց դիմերեսին պատկերված են հայ անվանի գործիչների դիմապատկերները:
Այժմ մենք օգտագործում ենք թղթադրամների երրորդ շարքը, որոնք շրջանառման մեջ են դրվել 2018 թվականից:
2011 թվականից ի վեր ՀՀ Կենտրոնական բանկում գործում է Այցելուների կենտրոն, որտեղ կարող եք անվճար մասնակցել էքսկուրսիաների, ծանոթանալ դրամի պատմությանը, ԿԲ գործառույթներին:
Ավելի մանրամասն ծանոթանալու և այցելության հայտ լրացնելու համար կարող եք օգտվել ԿԲ այցելուների կենտրոնի կայքից:
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։
Կիսվեք ձեր կարծիքով
Ուղարկելով մեկնաբանությունը դուք հաստատում եք որ ծանոթացել և համաձայն եք դրանց: