ABCfinance
ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
բանկային քարտ
ԱՐԴԵՆ ԱՆԿԱՆԽԻԿ: բոլոր հարցերի պատասխանները
Օրենքն ուժի մեջ է մտնելու փուլային տարբերակով, նախ` Երևանում 2022թ․ հուլիսի 1-ից, ապա ՀՀ մարզերի վարչական կենտրոններում 2023թ․ հուլիսի 1-ից: Արդեն 2024թ․ հուլիսի 1-ից այն կտարածվի հանրապետության ամբողջ տարածքի վրա: 
Հուլիսի 1-ից ամբողջությամբ անկանխիկ են վճարվելու՝
  • փաստաբանական և այլ խորհրդատվական ծառայությունները, 
  • նոտարի կողմից մատուցվող ծառայությունները, 
  • վարկերը (տրամադրումը),  
  • ապահովագրական հատուցումները, 
  • պետական և համայնքային բյուջեներից և այդ բյուջեներ կատարվող ցանկացած վճարումները, 
  • Երևանի ուսումնական հաստատություններում կրթական ծառայությունները, 
  • Հայաստանի տարածքում անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների և կազմակերպությունների միջև իրականացվող գործարքները, 
  • Երևանում աշխատավարձերը, 
  • Երևանում բժշկական ծառայությունները:
Օրենքը խախտելու պարագայում անձը կտուգանվի 100.000 ՀՀ դրամի չափով: Ձեռնարկությունները (բիզնեսները) պարտավոր են ունենալ POS-տերմինալներ և հաճախորդի պահանջով, անկախ գումարի չափից, ընդունել անկանխիկ վճարում: Հակառակ դեպքում, կտուգանվեն 300 հազար դրամի չափով:  Հայաստանի բոլոր առևտրային կետերում, բացի կրպակներից, պետք է հնարավոր լինի իրականացնել անկանխիկ վճարում:ԱՆԿԱՆԽԻԿ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԴՐԱԿԱՆ ԿՈՂՄԵՐԸՅուրաքանչյուր քաղաքացի, ով ցանկանում է վճարել անկանխիկ եղանակով, պետք է ունենա այդ հնարավորությունը, իսկ յուրաքանչյուր ձեռնարկություն (բիզնես) ունենա այն իրականացնելու  բոլոր պայմանները:  ՕԳՈՒՏՆԵՐԸ
  • Կատարել հեշտ և արագ վճարումներ բանկային քարտերով կամ բանկային հավելվածների միջոցով (ընկերներին կամ ընտանիքի անդամներին գումարի փոխանցում, կոմունալների վճարում), 
  • բոնուսների և զեղչերի ստացում: Քարտով վճարելիս երբեմն տարբեր հաճելի բոնուսներ են տալիս։ Օրինակ՝ որոշ խանութներում և սուպերմարկետներում գնումներ կատարելուց կարող ես կուտակել միավորներ կամ ստանալ զեղչեր, 
  • ավելի լավ կառավարել գումարները: Օրինակ՝ քաղվածքների կամ հավելվածների միջոցով կարող ես տեսնել ամսական ծախսերը, հասկանալ՝ ինչ վրա ես ավելի շատ ծախսում, որ ծախսերը կարող ես կրճատել և այլն, 
  • ձևավորել լավ վարկային պատմություն, դիմել վարկային գծի համար:
ԱՐԴՅՈՔ ԱՆԿԱՆԽԻԿ ՎՃԱՐԵԼՈՎ՝ ՍՊԱՌՈՂՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ԳԻՆ ՉԻ՞ ՎՃԱՐԵԼՈՒ, ՔԱՆ ԿԱՆԽԻԿԻ ԴԵՊՔՈՒՄԱնկանխիկ գործարքի դեպքում քաղաքացին վճարելու է նույն գինը, ինչ կանխիկի դեպքում: ՀՀ քաղաքացիներն անկանխիկ վճարման համար որևէ միջնորդավճար չեն մուծելու:Հնարավոր է՝ որոշ բիզնեսներ փորձեն բարձրացնել ապրանքների գները: Չարաշահումներ նկատելու դեպքում պետք է դիմել գների կարգավորմամբ զբաղվող պետական մարմին՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողով:

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԱՆԿԱՆԽԻԿ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Անկանխիկ վճարումները իրականացվում են քարտերի, բանկային և այլ վճարային հավելվածների միջոցով: Նրանք հեշտացնում են աշխատանքը, խնայում ժամանակը, ապահովում գումարների անվտանգությունը: Վճարումները կատարվում են առանց կանխիկ փողի օգտագործման։ Այսինքն՝ դուք վճարում եք քարտով կամ պարզապես ձեր բանկային հաշվից գումարը փոխանցում եք անհրաժեշտ հաշվի վրա` առանց բանկ այցելելու։ Վճարման նման միջոցն ամենահարմարներից է, քանի որ կատարվում է արագ, աշխարհի ցանկացած կետից` առանց բանկ այցելելու:

Ռուզաննան արդեն ունի վճարային քարտ, նա հեշտությամբ է վճարում իր գնված ապրանքների համար սուպերմարկետներում և այլ առևտրային կետերում: Բանկային հավելվածի միջոցով փող է փոխանցում իր ընտանիքի անդամներին և կատարում կոմունալ վճարումներ:

Ի՞ՆՉՊԵՍ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏ

Բանկում քարտ պատվիրելու համար
  • Մուտք եք գործում Fininfo.am կայք, ընտրում վճարային քարտ, մուտքագրում ձեզ հարմար արժույթն ու ընտրում բանկը, որի վճարային քարտի պայմաններն ամենաձեռնտուն են ձեզ,
  • մոտենում եք բանկի աշխատակցին, մեկ անգամ էլ ծանոթանում քարտի պայմաններին (որքան է սպասարկման վճարը, արդյոք կա վարկային գծի հնարավորություն և այլն), 
  • կնքում պայմանագիր և 3-5 աշխատանքային օրվա ընթացքում ստանում քարտը (լրացուցիչ վճարի դիմաց կարող է ավելի արագ տրամադրվել), 
  • բանկոմատի միջոցով ընտրում ու մուտքգրում հարմար փին կոդ։
Բանկի հավելվածով քարտ պատվիրելու համար 
  • ներբեռնում եք բանկի հավելվածը,
  • անցնում եք նույնականացում (այցելելով բանկ կամ վիդեո զանգի միջոցով), 
  • առցանց պատվիրում եք քարտը, 
  • ընտրում եք քարտի ստացման եղանակը (ստանալ բանկից, առաքիչի միջոցով)։
Կարևոր է մանրամասն կարդալ պայմանագրի բոլոր կետերը, ցանկացած հարցի դեպքում դիմել բանկին:ԻՆՉՊԵՍ ՎՃԱՐԵԼ ԱՆԿԱՆԽԻԿ
ՊՈՍ տերմինալի միջոցով
  • Չիպով  վճարում -  քարտը մտցնում ես տերմինալի մեջ և հավաքում պին կոդը,  
  • անհպում  վճարում - քարտը կամ հեռախոսը մոտեցնում ես տերմինալին,  
  • կա գումարի սահմանաչափ, որից հետո վճարում անելուց հարկավոր է մուտքագրել փին կոդը:
Վճարելիս ուշադիր հետևիր, որ վաճառողը ավել գումար չմուտքագրի և չգանձի քեզնից: Բանկային փոխանցման միջոցով
  • Վաճառողը տալիս է բանկային հաշվի համարը, 
  • գումարը փոխանցում ես հաշվեհամարին:
Բջջային հավելվածի միջոցով
  • Վճարում ես հավելվածում առկա QR կոդի սքանավորման միջոցով, 
  • օնլայն կարող ես վճարել կոմունալ, բջջային կապի, ինտերներտի, ԱՊՊԱ վճարի, ՃՈ տուգանքների համար, ժամանցային տոմսերի համար, և այլն: 
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում