Ի՞նչ է Apple Pay-ը
Apple Pay-ը վճարային համակարգ է, որը թույլ է տալիս իրականացնել վճարումներ՝ դնելով բջջային սարքը տերմինալին: Համակարգն աշխատում է NFC պրոտոկոլով բացառապես այն տերմինալներում, որոնք ընդունում են անհպում վճարումներ (նման սարքերի վրա գրված է PayPass կամ PayWave):
Ինչպե՞ս է աշխատում Apple Pay–ը
Apple Pay-ի միջոցով կարելի է վճարել խանութներում, կայքերում և բջջային հավելվածներում կատարված գնումների համար: Դա վճարում կատարելու պարզ և անվտանգ միջոց է, պետք է միայն բջջայինը մոտեցնել տերմինալին, հավելվածում ընտրել քարտն ու մատով դիպչել Touch ID-ին:
Apple Watch սարքերում վճարումն իրականացվում է սնուցման կոճակին երկու անգամ սեղմելու միջոցով՝ առանց հատուկ նույնականացման:
Ու՞մ է հասանելի համակարգըApple Pay-ը գործում է iPhone 6-ից բարձր մոդելներում, այդ թվում՝ iPhone SE և Apple Watch (այնտեղ պետք է կարգավորել համակարգը iPhone 5-ի, 5s-ի և 5c-ի միջոցով): Բանկային քարտը կարելի է կցել Wallet հավելվածի միջոցով: Համակարգը լռելյայն կցում է քարտերը, որոնք ավելի վաղ կցված էին iTunes-ի հաշվին, բայց կարել է լրացուցիչ ավելացնել մինչև յոթ դեբետային կամ վարկային քարտեր:
ինչպե՞ս կցել քարտը հեռախոսին
Պետք է անցնել Apple Wallet և դրա միջոցով ակտիվացնել Apple Pay-ը՝ մուտքագրելով այն բանկի քարտի տվյալները, որը վճարային համակարգի գործընկերն է: Տեղադրման հաջորդ տարբերակն ավելի տարածված է և աշխատում է բանկային հավելվածների միջոցով, որտեղ կա հղում Apple Pay-ի համապատասխան ծրագրի վրա, որը կցվում է առցանց դրամապանակին:
«Apple Pay-ը տեխնիկապես շատ պարզ է օգտագործել. տեղադրումից հետո կհայտնվի կոճակ, որը պետք է երկու անգամ սեղմել՝ Apple Pay-ի ավտոմատ ակտիվացման համար: Այնուհետև պետք է անցնել անվտանգության որոշակի փուլ (մատնահետք, Face ID, գաղտնաբառ), հետո արդեն կարելի է գործարք կատարել:
Ո՞րն է Apple Pay–ի առավելությունը
Apple Pay-ի միջոցով կարելի է խնայել ժամանակ՝ վճարում կատարել հենց հեռախոսից՝ առանց բանկային քարտի կամ կանխիկի: Apple Pay-ի գլխավոր առավելություններից է անվտանգությունն ու պաշտպանվածությունը:
Ինչպե՞ս Apple Pay-ով վճարել ինտերնետային գնումների համար
Apple Pay-ը, մասնավորապես, հեշտացնում է վճարումն առցանց գնումների, տրանսպորտի, կայանատեղիի և սննդի առաքման համար:
Համակարգը կարելի է օգտագործել ավելի արագ և հարմար գնումներ կատարելի համար iPhone-ով, iPad-ով և Mac-ով, Safari-ում հասանելի հավելվածներում և կայքերում: Ընդ որում պետք չէ ստեղծել հաշիվ կամ կրկին մուտքագրել տեղեկատվություն առաքման և վճարի մասին:
Որքա՞ն անվտանգ է Apple Pay–ը
Այսօրվա դրությամբ Apple Pay–ը կոտրելու դեպքեր չեն գրանցվել։ Ծառայության միջոցով վճարում կատարելիս սմարթֆոնը POS տերմինալին չի փոխանցում քարտի տվյալները, այլ միայն փոխանակվում է տոկենով` ունիկալ, մեկանգամյա բանալիով։ Նույնիսկ եթե չարագործները նույնականացնեն տոկենը, նրանց չի հաջողվի օգտագործել այն երկրորդ անգամ։
Apple Pay ծառայությունը չի պահպանում բանկային քարտի համարը, այլ փոխանցում է նրան հաշիվ։ Համարը պահպանվում է պաշտպանված չիպում, չի բեռնվում ո′չ սերվերներ, ո′չ iCloud։ Դրա շնորհիվ հաջողվում է ապահովել տվյալների լրացուցիչ պաշտպանություն ինտերնետում գնումներ կատարելիս։ Քարտի տվյալները չեն մուտքագրվում բրաուզեր, դրանք հնարավոր չէ գողանալ հետևող ծրագրերի միջոցով։ Լրացուցիչ անվտանգություն է ապահովում Touch ID համակարգը, որի միջոցով հաստատվում են Apple Pay–ով կատարվող վճարումները։
Քանի որ Apple Pay–ը խոշորագույն վճարային համակարգերից մեկն է, այնտեղ իրականացվում են անվտանգության հետ կապված լուրջ աուդիտներ և ստուգումներ, գտնվում են բացթողումները, ձեռնարկվում են համապատասխան քայլեր` դրանք շտկելու համար։ Apple Pay–ը հնարավորինս համապատասխանում է անվտանգության լավագույն չափորոշիչներին:
Որտե՞ղ են ընդունվում վճարումներ Apple Pay–ի միջոցով
Խանութներում, դեղատներում, ռեստորաններում, սրճարաններում և այլ վայրերում, որտեղ վճարում ընդունող սարքի վրա կա այդ սիմվոլներից մեկը։
Apple Pay–ի միջոցով կարելի է վճարում կատարել անհպում վճարումներ ընդունող բոլոր վճարաային տերմինալների միջոցով։
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։-0-
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։