ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Արձակուրդի ծախսերի կրճատում
Համաձայն ուսումնասիրությունների՝ մարդկանց 80%-ը արձակուրդի ժամանակ ծախսում են ավել գումար, քան իրականում կարծում էին, թե կծախսեն: Եկեք միասին տեսնենք, թե ինչպես կարելի է խուսափել արձակուրդային անիմաստ ծախսերից և լիարժեք վայելել վաստակած հանգիստը:

Նախօրոք պլանավորեք Ձեր բյուջենԻնչու

Մինչև արձակուրդ գնալը, հաշվարկելով ձեր արձակուրդի համար անհրաժեշտ բոլոր հնարավոր ծախսերը, Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների արտահոսք: դուք կտեսնեք՝ որքան գումար է ձեզ անհրաժեշտ, և կկարողանաք խուսափել արձակուրդի ժամանակ լրացուցիչ, անտեղի ծախսերից: Իմացեք նաև ծախսերի օպտիմալացման 7 եղանակները:

Ինչպես

Բյուջեի պլանավորման  միջոցով գրառեք և հաշվառեք ձեր արձակուրդի հետ կապված բոլոր ծախսերը. Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների արտահոսք: այդ թվում՝ ճանապարհորդային ապահովագրություն, գիշերակաց, արձակուրդի համար անհրաժեշտ հագուստ, ուտելիք և ըմպելիք, տրանսպորտ, ժամանց և այլ:
Սահմանեք արձակուրդի համար անհրաժեշտ ամենակարևոր ծախսերը և գումարը ծախսեք ըստ առաջնահերթության: Իմացեք ինչպես պլանավորել ձեր բյուջեն:

Մի՛ շտապեք վարկ վերցնելիս

ԻնչուԱրձակուրդը ֆինանսավորելու լավագույն միջոցը կուտակված խնայողություններն են, սակայն եթե ձեր խնայողությունները բավարար չեն և դուք, այնուամենայնիվ, պատրաստվում եք արձակուրդը կազմակերպելու համար վարկ Վերադարձնելու և տոկոսներ վճարելու պայմանով տրամադրվող դրամական միջոցներ` ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների ձեռբքերումը ֆինանսավորելու համար: վերցնել, ապա վստահ եղեք, որ փնտրել և գտել եք ամենաէժան վարկատեսակը:

ԻնչպեսՖինինֆոն՝ ձեր ֆինանսական տեղեկատուն կօգնի հեշտ և արագ գտնել ՀՀ բանկերի Իրավաբանական անձ է, որը տրված լիցենզիայի հիման վրա ներգրավում է ավանդներ և իր անունից և ռիսկով տեղեբաշխում է դրանք վարկեր, ավանդներ, դեպոզիտներ: և վարկային կազմակերպությունների Իրավաբանական անձ է, որը տրված լիցենզիայի հիման վրա ներգրավում է փոխառություններ և տրամադրում վարկեր: կողմից առաջարկած ամենաէժան վարկերը:
Մինչև վարկ վերցնելը կազմեք ծրագիր, թե ինչպես եք իրականցվելու վարկի մարումը: Հիշեք՝ եթե վարկի մարումները կատարեք ուշացումներով, ապա կձևավորեք վատ վարկային պատմություն: Իմացեք Ամենակարևորը վարկային պատմության մասին:Ուշադիր եղեք վճարային քարտ ընտրելիս և օգտագործելիս

ԻնչուՇատերը արտերկրում որպես վճարումներ կատարելու էժան տարբերակ նախընտրում են օգտագործել վճարային քարտ: Անկանխիկ վճարումներ իրականացնելու նպատակով բանկի կողմից հաճախորդին տրամադրվող քարտ:
Իրականում վճարային քարտը կլինի արտերկրում վճարումներ կատարելու լավագույն տարբերակ միայն, եթե դուք ընտրել եք տվյալ տարածաշրջանի համար ճիշտ վճարային քարտ և ուշադիր եք այն օգտագործելիս:

Ինչպես

  • Ֆինանսական տեղեկատույով անվճար և արագ ուսումնասիրեք և գտեք ձեզ ամենահարմար վճարային քարտը:
  • Ընտրեք քարտի տեսակը Visa. Master և այլ` կախված նրանից, թե որ արժույթն է համարվում հիմնական կամ առավել շատ օգտագործվող այդ երկրում:
  • Մինչև արտերկիր մեկնելը ճշտեք՝ որքան է կազմում այդ երկրում քարտից գումար կանխիկացնելու միջնորդավճարը:
Նվազագույնը այն կարող է կազմել ձեր կանխիկացվող գումարի 2-3%-ը:
  • Եթե արտերկրում օգտագործելու եք ձեր մշտական հեռախոսահամարը, ապա օգտվեք քարտային հաշվի շարժը ցույց տվող «բջջային հաղորդագրություն» ծառայությունից: Սա կօգնի sms-ների միջոցով անընդհատ տեսնել հաշվի մնացորդը և կառավարել ծախսերը:
  • Ձեր մոտ պահեք ձեր բանկի Իրավաբանական անձ է, որը տրված լիցենզիայի հիման վրա ներգրավում է ավանդներ և իր անունից և ռիսկով տեղեբաշխում է դրանք վարկեր, ավանդներ, դեպոզիտներ: կոնտակտային տվյալները:
Հիշեք քարտը կորցնելու դեպքում անհապաղ պետք է զանգահարել բանկ և արգելափակել այն:
  • Օգտվեք միայն ապահով, վերահսկվող և լուսավոր վայրերում տեղակայված բանկոմատներից:
  • Մի թույլատրեք, որ ռեստորանում կամ այլ վայրում քարտով վճարում կատարելիս այն հեռացնեն ձեր տեսադաշտից: Հիշեք՝ նմանատիպ վայրերում ՊՈՍ տերմինալը Սարքավորում, որը հնարավորություն է տալիս վճարային քարտի միջոցով կատարել անկանխիկ վճարումներ այն վայրերում, որտեղ տեղադրված են ՊՈՍ-Տերմինալներ: պետք է լինի շարժական, ուստի վճարումը կատարելիս աշխատակիցը ոչ թե պետք է հեռացնի քարտը, այլ պետք է մոտեցնի ՊՈՍ տերմինալը:
  • Մինչև անդորրագիրը ստորագրելը, ստուգեք՝ արդյոք անդորրագրում նշված գումարը համընկնում է գործարքի գումարին: 
Մի վստահեք Ձեր քարտը կամ ծածկագիրը անծանոթ մարդկանց:
  • Ուշադիր եղեք քարտով վճարումներ անելիս, չնայած այն համարվում է արտերկրում վճարում կատարելու լավագույն միջոցներից մեկը, այնուամենայնիվ քարտով վճարումները ավելի դժվար է վերահսկել, և կառավարել ծախսերը: Իմացեք նաև Ուզում եմ վճարային քարտ ունենալ: 

 Ուշադիր եղեք Ձեզ մոտ առկա կանխիկ գումարին

ԻնչուՉնայած, որպես կանոն, կանխիկ գումարը ավելի հեշտ է կառավարել, քանի որ ծախսերը Ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության արդյունքում դրամական միջոցների արտահոսք: տեսանելի և շոշափելի են, այնուամենայնիվ կանխիկը նաև հեշտ է կորցնել:
Շատերը հաստատում են, որ արձակուրդը ընդհատելու ամենատարածված պատճառներից մեկը գումարի կորուստն է: Ուստի պետք է լինել ուշադիր, թե որտեղ եք պահում և ինչպես եք տնօրինում ձեզ մոտ առկա կանխիկը:

Ինչպես

  • Միշտ ունեցեք ձեզ հետ որոշ կանխիկ գումար՝ փոքր և անվստահելի վայրերից գնումերի անելու համար: 
  • Խուսափեք գումարը օդանավակայանում փոխանակելուց, քանի որ այնտեղ ամենաբարձր գներն են: 
  • Բաշխեք և պահեք կանխիկ գումարը տարբեր վայրերում, օրինակ` մի մասը դրամապանակում, մյուս մասը ճամպրուկում և գրպանում: 
  • Մի խոսեք ձեզ մոտ առկա փողի Ակտիվի տեսակ, սովորաբար արժույթ, որ կարող է փոխանակվել ապրանքների և ծառայությունների դիմաց` հանդես գալով որպես վճարման միջոց: մասին փողոցում քայլելիս կամ անծանոթների մոտ: 
  • Ուշադիր եղեք ձեր դրամապանակի և պայուսակի նկատմամբ:

Ապահովագրեք Ձեզ անսպասելի ծախսերից

ԻնչուԵնթադրենք իրավիճակ, երբ դուք գտնվում եք օտար երկրում, միայնակ, և ձեզ հետ պատահում է տհաճ, անսպասելի պատահար, որը ձեզ կանգնեցնում է լուրջ ծախսերի առջև, որոնց դուք պատրաստ չեք: Օրինակ՝ ճամպրուկի կորուստ, վթար, վատառողջություն, շտապ վիրահատության անհրաժեշտություն և այլ: Այս պարագայում կլինեք ապահով, եթե նախօրոք արձակուրդի համար ձեռք եք բերել ճանապարհորդային ապահովագրություն։ Իմացեք նաև Ինչպես ապահովագրվել: Այսինքն` մինչև արձակուրդ մեկնելը, ապահովագրական ընկերությանը վճարելով փոքր գումար (ապահովագրավճար), ստացել եք ապահովագրական վկայագիր, և եթե ճամփորդության ընթացքում ձեզ հետ տեղի ունենա որևէ պատահար, ապահովագրական ընկերությունը կհոգա առաջացած ծախսերը։

Ինչպես

Ուսումնասիրեք և գտեք ճանապարհորդային ապահովագրության այն տեսակը որը առավելագույն բավարարում է ձեր պահանջները: Մի շտապեք միանգամից ընտրել ամենաէժան տարբերակը. էժան դեռևս չի նշանակում հարմար:Ճշտեք ձեր ապահովագրական ընկերությունից՝ Այն ընկերությունն է, որ կազմակերպում է ապահովագրության գործընթացը: արդյոք ձեր ընտրած ճանապարհորդային ապահովագրության տեսակը գործում է այն երկրում, ուր մեկնում եք:Մինչև ճանապարհորդային ապահովագրական պայմանագիր Ապահովագրության պայմանագիրը կնքված գրավոր համաձայնություն է ապահովագրողի և ապահովադրի միջև, որը սահմանում է նրանց միջև հարաբերությունները ապահովագրության վերաբերյալ: կնքելը, ուշադիր պայմանագրում կարդացեք՝ որ դեպքերն են հատուցվում և որոնք են կազմում բացառություններ:
Եթե պարբերաբար մեկնում եք արտերկիր, ապա ձեռնտու է վերցնել ճանապարհորդային ապահովագրություն ավելի երկար ժամանակահատվածի համար:Այն հեռախոսահամարը, որին պետք է զանգահարեք պատահարի դեպքում՝ պահեք ձեզ հեշտ հասանելի վայրում օրինակ՝ պայուսակում, դրամապանակում կամ գրպանում:Ձեզ կհետաքրքրի նաև
  1. Ուզում եմ վճարային քարտ ունենալ
  2. Ծախսերի օպտիմալացման 7 եղանակները
  3. 5 խորհուրդ՝ կրճատելու երեխայի ծնունդի ծախսերը
  4. Ինչպե՞ս արագ և անվճար հաշվարկեք ձեր ՎարկըԱշխատավարձի մաքուր մնացորդը
Նյութից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է: 
Բաժանորդագրվեք
մեր լրահոսին և բաց մի թողեք կարևոր նորությունները`
Հետևեք մեզ նաև սոց. ցանցերում և RSS-ի միջոցով`
ԹԱՐՄ Նորություններ
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում