ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Ինչի՞ն ուշադրություն դարձնել ներդրումների պարագայում
Ներդրումային խելամիտ որոշումներ կայացնելու հիմքում անձնական և ֆինանսական գործոնների ճիշտ գնահատումն է:Ձեր ֆինանսական նպատակները, ռիսկի դիմելու պատրաստակամությունը, ներդրման ժամկետներն  հաշվի առնելը թույլ է տալիս ձևավորել արդյունավետ ու հավասարակշռված ներդրումային ռազմավարություն:

Ֆինանսական նպատակներ

Առաջին գործոնը, որին պետք է ուշադրություն դարձնել ներդրումային որոշումներ կայացնելիս, Ձեր նպատակներն են: Կախված այն բանից, թե ինչի եք փորձում հասնել ներդրում կատարելով, Դուք կարող եք ընտրել առավել հարմար ներդրումային գործիք: Մեծ հարստություն կուտակել ցանկացողները սովորաբար նախընտրում են ներդնել բաժնետոմսերում, որոնք առավել եկամտաբեր են, իսկ պարզապես ապահով ծերություն ունենալու համար շատերը նախընտրում են ներդնել կենսաթոշակային ֆոնդերում կամ գումարը խնայել բանկային ավանդի տեսքով:

  

Ռիսկի հանդուրժողականություն

Որքա՞ն ռիսկ եք պատրաստ ստանձնել: Ավելի ռիսկային ներդրումները, ինչպիսիք են բաժնետոմսերը, ունեն ավելի բարձր եկամտաբերության ներուժ, բայց նաև ավելի մեծ կորուստների կարող են հանգեցնել: Ավելի ապահով ներդրումները, ինչպիսիք են պարտատոմսերը կամ խնայողական հաշիվները, ունեն ավելի ցածր եկամտաբերություն, բայց նաև ավելի քիչ ռիսկեր են պարունակում: Հետևաբար՝ Ձեր «ռիսկի ախորժակը» ևս որոշիչ պետք է լինի ներդրումային այս կամ այն գործիքն ընտրելիս:

Ժամանակային հորիզոն

Որքա՞ն ժամանակով եք մտադիր ներդրումներ կատարել: Եթե նախատեսել եք երկար ժամանակային հորիզոն, ապա կարող եք ավելի ռիսկային գործիքներ ընտրել, քանի որ երկար ժամանակ կունենաք շուկայի ցանկացած տատանումներից դուրս գալու համար, և միգուցե նման տատանումները երկարաժամկետում նույնիսկ չեն ազդի Ձեր կատարած ներդրումների վրա: Կարճ ժամանակային հորիզոնով ներդրումների դեպքում հարկավոր է ավելի պահպանողական լինել:

Անձնական հանգամանքներ

Անձնական հանգամանքները, ինչպիսիք են տարիքը, ընտանեկան կարգավիճակը, եկամուտը և պարտքի մակարդակը, նույնպես կարող են ազդել  ներդրումային որոշումների վրա:
Օրինակ՝ առհասարակ այն մարդիկ, ովքեր մոտենում են կենսաթոշակային տարիքին կամ նրանք, ովքեր մեծ պարտքեր ունեն, խուսափում են ներդրումներ իրականացնել համեմատաբար ռիսկային գործիքներում։ Այսպիսի մի ոսկե կանոն կա. քանի՞ տարեկան եք, ուրեմն ներդրումների այդքան տոկոսն ուղղե՛ք համեմատաբար ապահով ներդրումներին:  Եթե Դուք 34 տարեկան եք, ուրեմն բոլոր ներդրումների 34%-ը պետք է ուղղեք ապահով գործիքներին, օրինակ՝ պետական պարտատոմսերին, ավանդներին:

Հնարավորության դեպքում ցանկալի է  դիմել ֆինանսական մասնագետի կամ ներդրումային խորհրդատուի օգնությանը, ով, գնահատելով թե՛ Ձեր ֆինանսական վիճակը և թե՛ շուկայական միտումները, կօգնի կայացնելու ներդրումային խելամիտ որոշումներ:

 

Բաժանորդագրվեք
մեր լրահոսին և բաց մի թողեք կարևոր նորությունները`
Հետևեք մեզ նաև սոց. ցանցերում և RSS-ի միջոցով`
ԹԱՐՄ Նորություններ
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում