Ձեր երեխան սի՞րում է նկարել, տեղեկացրեք նրան, որ արդեն հայտարարվել է ֆինանսերին վերաբերող «Ինչու՞ եմ ես խնայում» նկարչական մրցույթը։
Ո՞վ կարող է մասնակցել՝ 5-ից 12 տարեկանները:
Վերջնաժամկետը՝ ապրիլի 20:
Ի՞նչ է պետք անել՝ Խնդրում ենք ուշադիր կարդալ մրցույթի հայտարարությունը և լրացնել դիմում-հայտը:
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։