Նկարագիր. Թիմերն անցնելու են 3 հետաքրքիր փուլերով, բախվելու են ամենօրյա ֆինանսական որոշումների կայացմանը՝ փորձելով գերազանցել 4 մրցակից թիմերի արդյունքները և հասնել «կյանքի ամենաբարձր որակի»:
Մասնակից. Անձնական ֆինանսների կառավարման ոլորտում իրենց ուժերը փորձել ցանկացողներ:
Վայր. ՀՀ 10 մարզ և Երևան:
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։