Գլխավոր
Գլխավոր
RSS Facebook twitter youtube Կայքի քարտեզ Հետադարձ կապ Գլխավոր

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ
Իմ Ֆինանսների Ամիս 2017 Ֆինանսական ֆուտբոլ
 
«Իմ ֆինանսների ամիս»
 
 
 
 
 
 
 
 
 
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ ՏԵՍԱՖԻԼՄԵՐ ON-LINE ԻՆՉ Է ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

-ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
06.12.2017:  5 Խորհուրդ Ամանորին ընդառաջ

1. Սովորեք անցյալ տարվա փորձից

Նախորդ տարիների փորձը լավագույն ուսուցիչն է, ուստի մինչև ամանորին պատրաստվելը մի պահ մտաբերեք, թե ինչպես եք պատրաստվել ամանորին անցյալ տարի: Ինչպիսի որոշումներ եք կայացրել: Որոնք էին արդյունավետ, իսկ որոնք կփոխեիք այս տարի:

Օրինակ` որքան արդյունավետ էր թանկարժեք ամանորյա զարդարանքներ գնելու փոխարեն սեփական ձեռքերով դրանք պատրաստելու որոշումը: Իսկ արդյո՞ք անհրաժեշտ էր գնել այդքան շատ սնունդ, եթե արդյունքում մի մասը նույնիսկ չհասցրեցիք օգտագործել և դեն նետեցիք: Ոչ թարմ սնունդը նպաստում է շատ հիվանդությունների առաջացմանը:

Հիշեք՝ ամանորյա տոները տևում են մի քանի օր, այլ ոչ թե հավերժություն: Մի կատարեք չափից շատ ծախսեր: Միանգամից մեծ ծախսերի կատարումը խախտում է Ձեր բյուջեի հավասարակշռությունը:

Փորձեք մտաբերել այս բոլոր դրվագները և կառուցել Ձեզ համար կատարյալ, առանց լրացուցիչ լարվածության և ծախսերի, Ամանորը:

2. Կազմեք Ամանորի ծախսերի բյուջեն

Կազմեք Ձեր ամանորյա գնումների  բյուջեն՝ գրառելով բոլոր նվերների, ուտելիքների և ըմպելիքների, զարդարանքների և միջոցառումների ծախսերը, որոնք պատրաստվում եք կատարել: Մեր բյուջեի պլանավորման հաշվիչը կօգնի Ձեզ արագ և հեշտ կազմել Ամանորյա բյուջեն

3. Նվիրեք օգտակար նվերներ

Թանկարժեք նվեր դեռևս չի նշանակում լավ նվեր: Նվերներ գնելուց առաջ, նախ փորձեք հասկանալ, թե Ձեր ընտանիքի անդամները կամ ընկերները ինչի կարիք ունեն և ինչը իրենց իրոք ուրախություն կպատճառի: Այսպիսով` Դուք չեք կատարի անտեղի ծախսեր և փոխարենը Ձեր մտերիմների կողմից կստանաք դրական և ուրախ արձագանք:

Ամանորյա նվերների վերաբերյալ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամբողջ աշխարհում մարդկանց 70 %-ը Ամանորին ստանում են իրենց ոչ այնքան անհրաժեշտ և պիտանի նվերներ:

Եթե դժվարանում եք ընտրել նվեր, ապա լավագույն տարբերակ կարող է լինել որևէ խանութի կամ ծառայության նվեր քարտը: Այս պարագայում շատ կարևոր է ուշադիր լինել նվեր քարտի վավերականության ժամկետին, ուստի նվիրելիս չմոռանաք Ձեր մտերիմներին մեկ անգամ ևս հիշեցնել, թե որքան ժամանակ է գործելու նվեր քարտը:

4. Եղեք ուշադիր գնումներ կատարելիս

Համաձայն ուսումնասիրությունների՝ մարդիկ սկսում են ավելի հաճախ օգտագործել իրենց վճարային քարտը հենց ամանորյա գնումներ կատարելիս: Ուստի ամանորյա խառնաշփոթին էլ ավելի կարևոր է ուշադիր լինել և մինչև վճարային քարտով գնումներ կատարելը վերհիշել հետևյալ օգտագործման կանոնները.

  • Ուշադիր լինել բանկոմատից գումար կանխիկացնելիս:
  • Չմոռանալ գործարքը կատարելուց հետո վերցնել Ձեր քարտը:
  • Անկանխիկ վճարումներ կատարելիս քարտը միշտ պահել տեսադաշտում:
  • Մինչև անդորրագիրը ստորագրելը, ստուգել՝ արդյո՞ք անդորրագրում նշված գումարը համընկնում է գործարքի գումարին:
  • Չվստահել քարտը կամ ծածկագիրը անծանոթ մարդկանց:

Ավելին` կարդացեք այստեղ:

5. Նոր տարին սկսեք խնայելով

Եթե այս տարի նախօրոք չեք խնայել գումար Ամանորի համար, հոգ չէ, թող Ձեր ամանորյա ցանկություններից մեկն էլ լինի «կարողանալ խնայել»:

  • Բացեք ավանդային հաշիվ. սահմանեք Ձեր գրպանին հարմար փոքր գումար և պարբերաբար մուտքագրեք այն Ձեր ավանդային հաշվին: Մեր ավանդային հաշվիչըկօգնի կատարել ճշգրիտ հաշվարկներ:
  • Տեղաբաշխեք ծախսերը. ամանորյա նվերներ կարող եք գնել ամբողջ տարվա ընթացքում: Օգտվեք տարվա ընթացքում հայտարարվող զեղչային առաջարկներից: Սա կօգնի տեղաբաշխել և արդյունավետ կառավարել ծախսերը ամբողջ տարվա կտրվածքով:  
 
ABC Նորությունների արխիվ

Get it from App Store
Get it on Google Play
Get it from Microsoft
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ ՀԱՐՑ և ՊԱՏԱՍԽԱՆ
ABC