Գլխավոր
Գլխավոր
RSS Facebook twitter youtube Կայքի քարտեզ Հետադարձ կապ Գլխավոր

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ
Իմ Ֆինանսների Ամիս 2017 Ֆինանսական ֆուտբոլ
 
«Իմ ֆինանսների ամիս»
 
 
 
 
 
 
 
 
 
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ ՏԵՍԱՖԻԼՄԵՐ ON-LINE ԻՆՉ Է ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

-ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
28.09.2017: Հոկտեմբերի 1-ից երաշխավորի շահերը պաշտպանող նոր կարգ կգործի

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը 2017թ օգոստոսի 4 թիվ 176Ն որոշմամբ ներդրել է մի շարք կանոններ՝ ի շահ երաշխավորների: 
Ելնելով երաշխավոր հանդիսացող անձանց շահերը պաշտպանելու անհրաժեշտությունից, ինչպես նաեւ հանրությունից ստացվող ազդակներից այն մասին, որ վարկատու կազմակերպությունները նախքան երաշխավորության պայմանագրի կնքումը երաշխավորներին որոշ դեպքերում չեն բացահայտում հնարավոր ռիսկերը, պայմանագրի գործողության ընթացքում իրենց իրավունքներն ու պարտականությունները՝ Կենտրոնական բանկի խորհուրդը սահմանել է հետեւյալ պահանջները, որոնք կսկսեն գործել 2017 թ. հոկտեմբերի 1-ից:
 
Այսպես՝ 
  • Երաշխավորները պայմանագիր կնքելուց առաջ կտեղեկացվեն, որ եթե վարկ վերցնողը չկատարի իր պարտավորությունները, ապա 
1. Իրենք վճարելու են տույժեր, 
2. Վատանալու է իրենց վարկային պատմությունը, 
3. Զրկվելու են իրենց գույքից: 
  • Այսուհետ երաշխավորին կտրամադրվի պայմանագրի և վարկի մարման ժամանակացույցի օրինակներ: 
  • Այսուհետ երաշխավորը 7 օր առաջ կծանուցվի պայմանագրի պայմանների փոփոխության մասին:
  • Վարկատու կազմակերպությունների եւ երաշխավորի հաղորդակցումը կիրականացվի երաշխավորի կողմից ընտրված եղանակով (փոստ, էլեկտրոնային փոստ եւ այլն): 
  • Երաշխավորը ցանկացած ժամանակ կարող է վարկատուից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին: 
  • Վարկառուի՝ մարման ժամանակացույցով սահմանված պարտավորության կատարման օրից առնվազն 1 օր առաջ Կազմակերպությունը պարտավոր է երաշխավորին կծանուցի մարման ենթակա պարտավորության առկայության մասին, 
  • Այն դեպքում, երբ տեղի է ունենում վարկի մարման ուշացում, վարկատու կազմակերպությունը այդ մասին ամենաուշը մեկ օր հետո կտեղեկացնի երաշխավորին: 
  • Կազմակերպությունը երաշխավորին կծանուցի նաեւ երաշխավորության և երաշխավորությամբ ապահովված պարտավորության պայմանագրերի պայմանների էական փոփոխությունների մասին դրանց ուժի մեջ մտնելուց յոթ օր առաջ,
  • Երաշխավորին կտրամադրվի առնվազն 7 օր, երբ վարկատու կազմակերպությունը պահանջի, որ նա կատարի իր պարտավորությունները:
 
ABC Նորությունների արխիվ

Get it from App Store
Get it on Google Play
Get it from Microsoft
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ ՀԱՐՑ և ՊԱՏԱՍԽԱՆ
ABC