Գլխավոր
Գլխավոր
RSS Facebook twitter youtube Կայքի քարտեզ Հետադարձ կապ Գլխավոր

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ
Իմ Ֆինանսների Ամիս 2017 Ֆինանսական ֆուտբոլ
 
«Իմ ֆինանսների ամիս»
 
 
 
 
 
 
 
 
 
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ ՏԵՍԱՖԻԼՄԵՐ ON-LINE ԻՆՉ Է ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

-ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
14.09.2017: «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» ցուցահանդես Կապանում

​Սեպտեմբերի 12-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» ցուցահանդեսը, որը մարզի բնակիչներին ներկայացնելու է ազգային դրամի ու դրամաշրջանառության պատմությունը, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի գործունեությունը:

Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ նմանատիպ ցուցահանդեսներ կազմակերպվել են նաև Վանաձորում, Իջևանում, Եղեգնաձորում, Գյումրիում, Գավառում, Աշտարակում, Արտաշատում, Հրազդանում, Արմավիրում, ինչպես նաև ԼՂՀ-ում: 

Ցուցահանդեսը կտևի մինչև սեպտեմբերի 19-ը: Սյունիքի մարզի մարզպետարանի աջակցությամբ կկազմակերպվեն դպրոցականների, ուսանողների այցելություններ ցուցահանդես:

Երևանում դպրոցականները, ուսանողները այցելում են Կենտրոնական բանկ և ծանոթանում բանկի գործունեությանն էքսկուրսիաների միջոցով:

Կենտրոնական բանկի այս նախաձեռնության նպատակն է նման հնարավորություն ընձեռել նաև Սյունիքի մարզի աշակերտների, ուսանողների, բնակիչների համար: 




 
ABC Նորությունների արխիվ

Get it from App Store
Get it on Google Play
Get it from Microsoft
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ ՀԱՐՑ և ՊԱՏԱՍԽԱՆ
ABC