Գլխավոր
Գլխավոր
RSS Facebook twitter youtube Կայքի քարտեզ Հետադարձ կապ Գլխավոր

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ
Իմ Ֆինանսների Ամիս 2017 Ֆինանսական ֆուտբոլ
 
«Իմ ֆինանսների ամիս»
 
 
 
 
 
 
 
 
 
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ ՏԵՍԱՖԻԼՄԵՐ ON-LINE ԻՆՉ Է ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

-ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
16.06.2017: Ամփոփում ենք Իմ Ֆինանսների ամիս 2017 ծրագիրը

Հունիսի 16-ին Տեղի ունեցավ «Իմ  Ֆինանսների  Ամիս 2017» ծրագրի արդյունքների ամփոփման արարողությունը: Արդեն 4-րդ տարին է, ինչ Հայաստանում  անցկացվում  է  «Իմ  Ֆինանսների  Ամիս» լայնածավալ  միջոցառումների  ծրագիրը, որը ՀՀ Ֆինանսական կրթման ազգային ռազմավարության մի մասն է: Ծրագրի նպատակը  հանրության  շրջանում անձնական  ֆինանսների  կառավարման  հարցի  կարևորումն  է: Ծրագիրը անցկացվել է ապրիլի 19-ից մայիսի 26-ը:

Ծրագրի միջոցառումները ուղղված են եղել ֆինանսական գիտելիքների և հմտությունների ուժեղացմանը, օրինակ, ինչպես արդյունավետ պլանավորել եկամուտներն ու ծախսերը, կատարել արդյունավետ խնայողություններ, խուսափել գերպարտքից, պաշտպանել իրավունքները ֆինանսական աշխարհում, զերծ մնալ ֆինանսական զեղծարարություններից և այլն:

Ծրագրի ընթացքում հանրության համար ֆինանսական շուկայի ներկայացուցիչների մասնակցությամբ իրականացվել են ուսուցողական և տեղեկատվական ինչպես ավանդական, այնպես էլ նոր միջոցառումներ:

ՀՀ ԿԲ Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը մանրամասն ներկայացրել է ծրագրի շրջանակում կազմակերպվող միջոցառումները և նրանց արդյունքները: Ընդհանուր ծրագրին մասնակցել է շուրջ 9837 մասնակից: 

Հատկապես հատկանշական է, որ ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը նախորդ տարիների համեմատ կրկնակի աճել է. օրինակ՝ «Ֆինանսական շրջագայություն» միջոցառմանը մասնակցել են 407 երիտասարդներ, 507 քաղաքացիներ Երևանում և Դիլիջանում մասնակցել են ֆինանսական ոլորտի փորձագետների կողմից անցկացվող ֆինանսական տարբեր թեմաներով բաց սեմինարներին: Իրականացվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» միջհամալսարանական ինտելեկտուալ առաջնություն, որին մասնակցել են շուրջ 110 մասնակից տարբեր համալսարաններից, ինչպես նաև բանավեճերի միջհամալսարանական մրցաշար, որին մասնակցել են 135 ուսանող տարբեր համալսարաններից:  Անցկացվել է Ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթ, որին մասնակցել են 120 աշակերտներ ՀՀ մարզերից և Երևանի դպրոցներից:

Մարզերում և Երևանում այս տարի անցկացվել են մի շարք նոր միջոցառումներ, որոնցից են  
  • Խնայողությունների խաղ միջհամալսարանական առաջնությունը. այս առաջնության շրջանակում գրանցել ենք շուրջ 131 մասնակից: 
  • Բաց դռների օր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների գրանսենյակներում, և ունեցել ենք 55 մասնակիցներ, 
  • Ֆինանսական այլ կերպ խաղ, որին մասնակցել են 95 մասնակիցներ, 
  • Ակումբային քննարկումներ հակասրճարանային միջավայրում՝ 59 մասնակիցներով և այլն:
  •  Հայտարարված մրցույթներին ներկայացրել են մոտ 158 աշխատանքներ: 
  • Ավելացել է Ֆինանսներ բոլորի համար (www.abcfinance.am) կայքի հետևորդների թիվը 5535-ով: 

Ծրագրի գործընկերներն են` 
  • ՀՀ Կրթության և գիտության նախարարություն,
  • Ֆինանսական  համակարգի  հաշտարարի  գրասենյակ,
  • Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ, 
  • Հայաստանի բանկերի միություն, 
  • ՀՀ Վարկային կազմակերպությունների միություն,
  •  Երևանի Քաղաքապետարան, 
  • Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո, 
  • ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա, 
  • Հայաստանի պատանեկան նվաճումներ ՀԿ,
  • Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն, 
  • Եվրոպական երիտասարդական պառլամենտ, 
  • մի շարք առևտրային բանկեր (Ինեկոբանկ, Հայբիզնեսբանկ, Հայէկոնոմբանկ, Պրոմեթեյ բանկ, Կոնվերս բանկ), 
  • վարկային կազմակերպություններ (Ագբա Լիզինգ, Ազգային հիփոթեքային ընկերություն, ՓՄՁ ներդրումներ ՈՒՎԿ, Գլոբալ Կրեդիտ, Կամուրջ ՈՒՎԿ ), 
  • ապահովագրական ընկերություններ (Նաիրի Ինշուրանս, Ռոսգոսստրախ-Արմենիա, Ինգո Արմենիա), 
  • Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներ (Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա, Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ):

Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն առկա է www.abcfinance.am կայքում, ինչպես նաև համանուն facebook-յան և twitter-յան էջերում: 




 
 
ABC Նորությունների արխիվ

Get it from App Store
Get it on Google Play
Get it from Microsoft
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ ՀԱՐՑ և ՊԱՏԱՍԽԱՆ
ABC