Գլխավոր
Գլխավոր
RSS Facebook twitter youtube Կայքի քարտեզ Հետադարձ կապ Գլխավոր

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ
Իմ Ֆինանսների Ամիս 2017 Ֆինանսական ֆուտբոլ
 
«Իմ ֆինանսների ամիս»
 
 
 
 
 
 
 
 
 
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ ՏԵՍԱՖԻԼՄԵՐ ON-LINE ԻՆՉ Է ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

-ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
09.06.2017: Հայտնի են ԻՖԱ 2017 մրցույթների հաղթողները

«Իմ ֆինանսների ամիս 2017» ծրագրի շրջանակում ընդգրկվել էին ֆինանսական հետևյալ մրցույթները՝ 

  • Վերամշակման մրցույթ «Խնայում ենք փողը՝ խնայելով բնությունը» խորագրով  
Մրցույթի պահանջներին համաձայն` օգտագործելով առօրյայում կիրառվող իրերը և վառ երևակայությունը` անհրաժեշտ էր պատրաստել վերամշակված ստեղծագործություն, որը կօգնի խնայել գումար և շրջակա միջավայրը: Մրցույթը նախատեսված էր լայն հանրության համար և չէր նախատեսում տարիքային սահմանափակում:  

Մրցույթի ժյուրիի անդամներն էին՝ 
  1. Բնության համաշխարհային հիմնադրամի ներկայացուցիչ Հերմինե Հակոբյան, 
  2. ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտից Հրանտ Հովսեփյան, 
  3. Կենտրոնական բանկի աշխատակից Աննա Սադոյան, 
  4. «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի աշխատակից Սիրանուշ Գրիգորյան, 
  5. Հայէկոնոմբանկի աշխատակից Անի Ավդալյան: 
Հաղթողներն են՝ 
1-ին տեղ՝ Մերի Սահակյան, 19 տարեկան, Երևան, մրցանակը՝ 100 000 դրամ, 
2-րդ տեղ՝ Այնթապի N2 միջն. դպրոցի «Բնասերներ» խմբակ, մրցանակը՝ 75 000 դրամ,
3-րդ տեղ՝ Անի Սահակյան, 13 տարեկան, Լոռու մարզ, ք. Վանաձոր, մրցանակը՝ 50 000 դրամ,

Հատուկ մրցանակներ՝ 
Կենտրոնական բանկ՝ Անգին Աբրոյան, 21 տարեկան, ք. Երևան և Լիլիթ Մելիքյան, 21 տարեկան, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 
«ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ՝ Սեդա Հովեյան, 17 տարեկան, ք. Երևան,
Հայէկոնոմբանկ՝ Նաիրա Խաչատրյան, 16 տարեկան, ք. Երևան:  

  • Նկարչական մրցույթ  «Որտեղի՞ց է գալիս փողը» խորագրով 
Երեխաները պետք է նկարեին` որտեղից է գալիս իրենց գրպանի փողը, ինչպես են իրենք կարող գնել հեծանիվ, խաղալիք, գրենական պարագաներ, քաղցրավենիք և այլն: Այս մրցույթը հատկանշական է վաղ հասակից դեպի անձնական ֆինանսների կառավարման հարցեր ուշադրությունը գրավելու տեսանկյունից: 

Մրցույթի ժյուրիի անդամներն էին՝ 
  • Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի և Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի նկարչուհի Սուսանա Ղազարյան, 
  • Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի նկարչության ուսուցչուհի Հասմիկ Թոփչյան, 
  • Կենտրոնական բանկի աշխատակից Արաքս Մանուչարյան, 
  • Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի աշխատակից Էմիլիա Հարությունյան, 
  • Կամուրջ վարկային կազմակերպության աշխատակից Անի Շամիրյան: 

Հաղթողներն են՝ 
1-ին տեղ՝ Ասյա Արզումանյան, 7 տարեկան, Կոտայքի մարզ, գ. Զովունի, մրցանակը՝ նկարչական և գրենական պիտույքներով փաթեթ, 
2-րդ տեղ՝ Դավիթ Հակոբյան, 11 տարեկան, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, մրցանակը՝ նկարչական և գրենական պիտույքներով փաթեթ, 
3-րդ տեղ՝ Մարինա Հակոբյան, 9 տարեկան, Արարատի մարզ, ք. Արտաշատ, նկարչական և գրենական պիտույքներով փաթեթ: 

Հատուկ մրցանակներ՝ 
Կենտրոնական բանկ՝ Հասմիկ Ավետիսյան, 9 տարեկան, ք. Երևան, 
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ՝ Գևորգ Նազարյան, 10 տարեկան, Արարատի մարզ, ք. Արտաշատ, 
Հայէկոնոմբանկ՝ Էլեն Բադալյան, 12 տարեկան, Արարատի մարզ, ք. Այնթապ,
Պրոմեթեյ բանկ՝ Միլենա Մաղաքյան, 12 տարեկան, Արարատի մարզ, ք. Այնթապ, 
Կամուրջ վարկային կազմակերպություն՝  
Գևորգ Նազարյան, 10 տարեկան, Արարատի մարզ, ք. Արտաշատ,  
Անի Կիրակոսյան, 10 տարեկան, ք. Երևան, 
Մարինա Հակոբյան, 9 տարեկան, Արարատի մարզ, ք. Արտաշատ, 
Սուսաննա Հայրապետյան, 13 տարեկան, ք.Երևան, 
Սոնա Հովսեփյան, 9 տարեկան, Արարատի մարզ, ք. Արտաշատ, 
Միլենա Մաղաքյան, 12 տարեկան, Արարատի մարզ, ք. Այնթապ: 


  •  Ինֆոգրաֆիկայի մրցույթ, թեմաներն էին՝  
  1. «Այսպես է իմ 1–ը 2 դառնում»,
  2.  «Եթե պարտքով, ապա խելամտորեն»: 
Տեղեկատվության վիզուալ-գրաֆիկական միջոցներով անհրաժեշտ էր ներկայացնել արժեթղթերում ներդրումներ կատարելու շնորհիվ ֆինանսական աճի հասնելու հնարավորություններ, ինչպես նաև պարտքի արդյունավետ կառավարման առաջարկներ:  

Մրցույթի ժյուրիի անդամներն էին՝ 
  1. «Դոպինգ» ստեղծագործական և գովազդային կազմակերպության աշխատակիցներ Դիանա Ղազարյան, Էդգար Մկրտչյան,
  2. Կենտրոնական բանկի աշխատակից Հայկ Կիրակոսյան, 
  3. Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի աշխատակից Ալմաստ Մուրադյան, 
  4. ԱՊՊԱ բյուրոյի աշխատակից Արմինե Հակոբյան, 
  5. Վարկային կազմակերպությունների միության նախագահ Գոհար Սահակյան, 
  6. Ինգո Արմենիա ապահովագրական ընկերության աշխատակից Իրինա Արությունովա:  

Հաղթողներն են՝ 
«Այսպես է իմ 1–ը 2 դառնում», 
1-ին տեղ՝ Արման Այվազյան, 21 տարեկան, ք. Երևան, մրցանակը՝ 75 000 դրամ,
2-րդ տեղ՝ Մելանյա Ավետիսյան, 17 տարեկան, Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, մրցանակը՝ 50 000 դրամ: 

«Եթե պարտքով, ապա խելամտորեն»
1-ին տեղ՝ Արման Այվազյան, 21 տարեկան, ք. Երևան, մրցանակը՝ 75 000 դրամ, 
2-րդ տեղ՝ Գայանե Ջալլադյան, 20 տարեկան, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, մրցանակը՝ 50 000 դրամ: 

Հատուկ մրցանակ՝ 
Ինգո Արմենիա ապահովագրական ընկերություն՝ Իրինա Աբովյան, 17 տարեկան, Տավուշի մարզ, գ. Կողբ:

  • Լուսանկարչական մրցույթ  «Անվճար պանիրը միայն թակարդում» խորագրով
Մրցույթը նախատեսված էր լայն հանրության համար: Մրցույթի մասնակիցները պետք է լուսանկարչության լեզվով անդրադառնային ֆինանսական խարդախությունների և զեղծարարությունների տարբեր եղանակներին: 

Մրցույթի ժյուրիի անդամներն էին՝ 
  1. «Հայ լուսանկարիչներ» ազգային ասոցիացիայի անդամ Էդգար Մարտիրոսյան, 
  2. Կենտրոնական բանկի աշխատակիցներ Արթուր Մկրտչյան և Արմինե Բալասանյան, 
  3. Վարկային կազմակերպությունների միության նախագահ Գոհար Սահակյան, 
  4. «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի աշխատակից Սիրանուշ Գրիգորյան: 

Հաղթողներն են՝ 
Գոհար Թադևոսյան, 18 տարեկան, Լոռու մարզ, ք. Վանաձոր, մրցանակը՝ 100 000 դրամ, 
Գոհար Աբրահամյան, 28 տարեկան, Շիրակի մարզ, ք. Արթիկ, մրցանակը՝ 75 000 դրամ, 
Տաթևիկ Ազարյան, 16 տարեկան, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, մրցանակը՝ 50 000 դրամ: 

Հատուկ մրցանակ՝ 
«ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ՝ Քրիստինա Դանիելյան, 26 տարեկան, ք. Երևան: 

  • Ֆինանսական այլ կերպ 
Հետաքրիքիրը օգտակարի հետ համադրելու ձգտումից ելնելով` ԻՖԱ 2017-ի շրջանակում ՀՀ կենտրոնական բանկը մշակել է «Ֆինանսական այլ կերպ» բառախաղը: Խաղի ընթացքում թիմակիցները պետք է տարատեսակ խոսակցական հնարքներով միմյանց բացատրեն աստիճանաբար բարդացող ֆինանսական տարբեր տերմիններ:  

Հաթող 2 թիմերի անդամներն էին՝
 Արմինե Սահակյան, Անուշ Հարությունյան, Դավիթ Հարությունյան, Արևիկ Սիմոնյան, Մարիամ Քելեշյան, Անահիտ Իվանյան: Նրանք կստանան գրքեր:  


Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և հաղթողներին: Հաղթողների մրցանակները կհանձնվեն հունիսի 16-ին, «Իմ ֆինանսների ամիս 2017» ծրագրի ամփոփման ժամանակ: Մանրամասները կհայտնենք շուտով:  




Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:

հեռ/ֆաքս. 010 56 37 61 կամ 010 592 697

էլ-փոստ. consumerinfo@cba.am 


 
ABC Նորությունների արխիվ

Get it from App Store
Get it on Google Play
Get it from Microsoft
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ ՀԱՐՑ և ՊԱՏԱՍԽԱՆ
ABC