Գլխավոր
Գլխավոր
RSS Facebook twitter youtube Կայքի քարտեզ Հետադարձ կապ Գլխավոր

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ
Իմ Ֆինանսների Ամիս 2017 Ֆինանսական ֆուտբոլ
 
«Իմ ֆինանսների ամիս»
 
 
 
 
 
 
 
 
 
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ ՏԵՍԱՖԻԼՄԵՐ ON-LINE ԻՆՉ Է ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

-ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
26.04.2017: Ամփոփում ենք Փողի միջազգային շաբաթը. հաղթողներն են

Այս տարի մարտի 27-ին մեկնարկեց ավելի քան 130 երկրներում իրականացվող «Փողի միջազգային շաբաթ» ծրագիրը: Ծրագրի նպատակն է կենտրոնացնել երեխաների և երիտասարդների ուշադրությունը անձնական ֆինանսների կառավարման վրա. կազմել բյուջե, սկսել խնայել, չձևավորել պարտքեր, չլինել խարդախությունների զոհ և այլն:

Մրցույթներ

Ամփոփենք ծրագրի շրջանակում հայտարարված խնայատուփերի մրցույթը. հաղթողներն են՝

  1. Հասմիկ Մարգարյան, 9 տարեկան, Երևան,
  2. Հարություն Հարությունյան, 8 տարեկան, Դիլիջան,
  3. Սուսաննա Հայրապետյան, 14 տարեկան, Երևան:

 

Մրցույթն ամփոփվեց Դիլիջանի՝ «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնում: Ժյուրիի անդամներն էին «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնի տնօրեն Վլադիմիր Կոստանդյանը, Դիլիջանի կենտրոնական դպրոցի տնօրեն Արամ Մեհրաբյանը, ինչպես նաև ֆինանսական համակարգի աշխատակիցներ:

Շնորհավորում ենք հաղթողներին՝ մաղթելով նաև խնայելու մշակույթի ձևավորում, այդ խնայողություններով ֆինանսական մեծ նպատակների իրագործում:

Սեմինարներ և Խնայողությունների խաղ

Ապրիլի 11-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տեղի ունեցավ «Սովորել, խնայել, վաստակել» թեմայով սեմինար դպրոցականների համար: Իսկ դասից հետո նրանք իրենց գիտելիքները կիրառեցին «Խնայողությունների խաղում»:

5 հոգուց բաղկացած թիմերը իրենցից ներկայացնում էին ընտանիքներ, որտեղ կային հայր, մայր, տատիկ և երկու երեխաներ: Ընտանիքը պետք է հասներ իր առջև դրված նպատակին և ունենար կյանքի բարձր որակ: Այս առաջադրանքը լավագույնը կարողացան կատարել 2 թիմեր, որոնց անդամներն էին՝

  • Սամվել Զաքոյան,
  • Տիգրան Սերոբյան,
  • Լիդիա Կամենդատյան,
  • Անուշիկ Նիկողոսյան,
  • Նինա Կարապետյան,
  • Արման Մարտիրոսյան,
  • Անի Մելիքյան,
  • Անդրանիկ Սարգսյան,
  • Արտակ Նշանյան,
  • Գարեգին Նիկոլյան:

 

Որպես մրցանակներ նրանք ստացան գեղարվեստական և ֆինանսական գրքեր, գրենական պարագաներ:

Դասեր և Ֆինանսական Այլ կերպ

ՀՀ կենտրոնական բանկի Այցելուների կենտրոն այցելեցին «Ջինիշյան» և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամների սաները, որոնք մասնակցեցին դասի՝ սովորելով, թե ինչպես է պետք փոքր տարիքից հոգալ ապագայում պահանջված աշխատանք ունենալու, ֆինանսապես հավասարակշռված կյանք ունենալու համար:

Այնուհետև խմբերը խաղացին «Ֆինանսական Այլ կերպ» խաղը՝ միմյանց բացատրելով ֆինանսական հեշտ և բարդ եզրեր, ինչպես ավանդը, գրավը, հաշվիչը և այլն:

Հաղթող մասնակիցները ևս պարգևատրվեցին մրցանակներով:







Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:

հեռ/ֆաքս. 010 56 37 61 կամ 010 592 697

էլ-փոստ. consumerinfo@cba.am 

 
ABC Նորությունների արխիվ

Get it from App Store
Get it on Google Play
Get it from Microsoft
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ ՀԱՐՑ և ՊԱՏԱՍԽԱՆ
ABC