ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Ծննդյան տարեթիվ
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
Նկարչական մրցույթ: «Ինձ հեշտ չէ խաբելը»

Սիրելի՛ աղջիկներ և տղաներ,

սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու նկարչական մրցույթի՝ «Ինձ հեշտ չէ խաբելը» թեմայով:

Նկարե՛ք, թե ինչ է նշանակում լինել զգոն, ինչպես եք զգուշանում խաբեբաներից, պաշտպանում ձեզ և այն ամենը, ինչը կարևոր է ձեզ համար:  

Ու՞մ համար

Մրցույթին կարող են մասնակցել 5-ից 12 տարեկանները:

Ե՞ՐԲ

Աշխատանքները կընդունվեն 2021 թվականի մայիսի 11-ից հունիսի 15-ը:

Ինչպե՞ս մասնակցել

Քայլ 1. Այստեղից անհրաժեշտ է բեռնել ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԸ, ծանոթանալ դրույթներին, լրացնել, տպել, ստորագրել ու կցել ձեր նկարներին:

Քայլ 2. Ներկայացնել բնօրինակ նկարները և ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԸ ՀՀ կենտրոնական բանկ հետևյալ տարբերակներից մեկով`

  • Ուղարկել փոստային հասցեով` ՀՀ կենտրոնական բանկ, Ֆինանսական կայունության դեպարտամենտի՝ սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոն, Վազգեն Սարգսյան 6, Երևան 0010, ՀՀ,
  • Բերել ՀՀ կենտրոնական բանկ աշխատանքային օրերին, ժամը 9:00-ից 18:00-ը՝ նախապես զանգահարելով 010 592 715 հեռախոսահամարով:

 

Ուշադրություն՝ էլեկտրոնային տարբերակով նկարներ չեն ընդունվում:

Մրցանակներ

3 տարիքային խմբերից յուրաքանչյուրի համար ժյուրին կընտրի մեկ նկար, որոնց հեղինակները կարժանանան հատուկ մրցանակների ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Տարիքային խմբերն են՝

  • 5-ից 7 տարեկաններ,
  • 8-ից 10 տարեկաններ,
  • 11-ից 12 տարեկաններ:

Լավագույն նկարները կտեղադրվեն www.abcfinance.am կայքում, սոցիալական կայքերի (Facebook, Twitter) համանուն էջերում:

Կարող են լինել նաև հատուկ մրցանակներ բանկերի, ապահովագրական ընկերությունների, վարկային կազմակերպությունների և այլ ֆինանսական կառույցների կողմից:

Պայմաններ

  • կարելի է ներկայացնել մինչև 3 նկար` A3 ձևաչափով, մրցում են ոչ թե հեղինակները, այլ նկարները,
  • նկարները կարող են պատրաստված լինել ցանկացած միջոցով՝ մատիտ, ջրաներկ, գուաշ, յուղաներկ և այլ,
  • նկարները պետք է լինեն ձեր հեղինակային աշխատանքները, այլ ոչ կրկնօրինակված կամ համացանցից բեռնված,
  • նկարների հեղինակային իրավունքը փոխանցվում է ՀՀ կենտրոնական բանկին` դիմում-հայտում նշված համաձայնությամբ: Նկարները կարող են օգտագործվել էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով՝ կրթական, տեղեկատվական բնույթի նյութերում, ցուցադրվել տարբեր միջոցառումների ժամանակ,
  • նկարների վրա պետք չէ նշել հեղինակի անունը կամ կատարել ինքնությունը բացահայտող այլ գրառումներ (տվյալները նշվում են միայն դիմում-հայտում):

Ե՞րբ կհայտարարվեն արդյունքները

Հաղթողների անունները կհրապարակվեն նկարների ընդունման վերջնաժամկետից սկսած մեկ ամսվա ընթացքում: Կազմվել է հանձնաժողով, որոնք լայն քննարկման արդյունքում կընտրեն հաղթողներին: Արդյունքների մասին կարող եք տեղեկանալ նաև www.abcfinance.am կայքում:

Ինչպե՞ս է որոշվելու հաղթողը

Գեղարվեստի և ֆինանսների ոլորտի մասնագետներից բաղկացած ժյուրին հաղթողներին կընտրի հետևյալ չափանիշներով՝

  • թեմային և ներկայացված պայմաններին համապատասխանություն,
  • գաղափարական հարստություն. ներկայացված է բովանդակալից աշխատանք, և իմաստը հստակ ներկայացված է, օգտագործված են յուրատիպ խորհրդանիշներ,
  • գեղագիտություն. նկարին տրվել է գունային հետաքրքիր և հաճելի լուծումներ, այն գրավիչ է,
  • ստեղծագործ բնույթ. ներկայացված է ձեր յուրօրինակ ստեղծագործական միտքը, ցուցաբերվել է անհատական մոտեցում:

Ու՞ր դիմել հարցերի դեպքում

  •   այցելեք www.abcfinance.am կայք,
  •   գրեք ABCFinance.am կայքի համանուն ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջերին,
  •  զանգահարեք 010 592 697 հեռախոսահամարով:

 

Սիրով սպասում ենք Ձեր աշխատանքներին

Մաղթում ենք հաջողություն

ՀՀ կենտրոնական բանկ

խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում
ՄԵՐ ՊԱՏԱՍԽԱՆԸ COVID19-ԻՆ