ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Տարիք
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
ԻՍԱՀԱԿ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ անվան կրթաթոշակ
ՀՀ կենտրոնական բանկը հայտարարում է մրցույթ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման, մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետների, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի «Տնտեսագիտության մագիստրոս» ծրագրի և Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի բարձր առաջադիմությամբ ուսանողներին

ԻՍԱՀԱԿ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ անվան կրթաթոշակ

Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի III, IV կուրսերի և մագիստրատուրայի I և II կուրսերի բարձր առաջադիմությամբ ուսանողներ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2019 թվականի հոկտեմբերի 1-ը Կենտրոնական բանկի գլխավոր քարտուղարության անձնակազմի կառավարման վարչություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  1. դիմումի ձև (տեղադրված է Կենտրոնական բանկի կայքում` www.cba.am),
  2. տեղեկանք բարձրագույն ուսումնական հաստատությունից առաջադիմության միջին որակական գնահատականի վերաբերյալ (սկսած ուսումնառության առաջին տարվանից),
  3. դիպլոմի, դիպլոմի միջուկի պատճենը (առկայության դեպքում),
  4. մեկ գունավոր լուսանկար: 

Մրցույթին դիմած ուսանողները վերլուծական/հետազոտական նյութը (ոչ ավելի, քան 15-20 տպագիր էջ) պետք է ներկայացնեն մինչև նոյեմբերի 20-ը:

Վերլուծական/հետազոտական նյութի թեմաներ.

  • ՀՀ գործարար պարբերաշրջանի գնահատումը և դրա դեկոմպոզիցիան ըստ առաջարկի և պահանջարկի գործոնների
  • Աշխատուժի շուկայի դերը դրամավարկային քաղաքականության փոխանցումային շղթայում
  • Սոլոուի մոդելի էմպիրիկ կիրառությունը ՀՀ տնտեսության համար
  • Գնաճային սպասումների գնահատման մեթոդները և դրանց ձևավորման առանձնահատկությունները զարգացող երկրներում
  • Դրամավարկային քաղաքականության ազդեցությունը դոլարիզացիայի վրա
  • Մակրոպրուդենցիալ քաղաքականության դերը գնաճի կայունացման գործընթացում
  • Մակրոտնտեսական ցուցանիշների կարճաժամկետ կանխատեսման եղանակների համեմատական վերլուծություն
  • Որքա՞ն պետք է լինի գնաճի թիրախային մակարդակը ՀՀ-ում
  • Արտաքին պահուստների դերը կենտրոնական բանկի քաղաքականությունների մշակման համար
  • Տնային տնտեսությունների պարտքի բեռի օպտիմալ մակարդակի գնահատումը
  • ԲԱԶԵԼ III-ի առնչությունները ՀՀ-ում ֆինանսական համակարգի կայունության ապահովման հետ
  • Բժշկական ապահովագրության մոդելները և դրանց ներդրման հեռանկարները ՀՀ-ում
  • Հիփոթեքային վարկավորման ազդեցության դինամիկ վերլուծությունը անշարժ գույքի շուկայի և ֆինանսական կայունության վրա
  • Մակրոպրուդենցիալ գործիքների կիրառությունը և արդիականությունը ՀՀ ֆինանսական համակարգում
  • Էլեկտրոնային փողը՝ որպես վճարային գործիք, և զարգացման հեռանկարները ՀՀ-ում
  • Կրիպտոակտիվների կարգավորման հեռանկարները ՀՀ-ում
  • Քրաուդֆանդինգի կարգավորման հեռանկարները ՀՀ-ում
  • Միջազգային պրակտիկայում բանկերի կողմից Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին իրականացվող ռիսկերի վրա հիմնված երաշխիքային վճարների հաշվարկման մեթոդաբանությունները
  • Վճարահաշվարկային ծառայություններում ֆինանսական տեխնոլոգիաների կիրառման հեռանկարները ՀՀ-ում
  • Մեքենայական ուսուցման կիրառությունը ՀՀ ԿԲ քաղաքականությունների մշակման համար

Հետազոտական/վերլուծական աշխատանքի նկատմամբ պահանջներ

Հետազոտական/վերլուծական աշխատանքի կառուցվածք.

  • Տիտղոսաթերթ
  • Բովանդակություն
  • Նախաբան
  • Հիմնական մաս
  • Եզրակացություն և առաջարկություններ
  • Գրականության ցանկ

Տիտղոսաթերթի վրա, որն աշխատանքի առաջին էջն է, անհրաժեշտ է նշել ուսանողի անունը, ազգանունը, ԲՈՒՀ-ը, հետազոտական/վերլուծական աշխատանքի թեման:

Բովանդակությունում նշվում են բոլոր բաժիններն ու ենթաբաժինները, դրանց զբաղեցրած էջերն՝ ըստ հերթականության:

Նախաբանը պետք է ծառայի երկու նպատակի: Նախ, այն պետք է ծանոթացնի ընթերցողին թեմային: Երկրորդ, դրանում պետք է սահմանվի հետազոտության/վերլուծության հարցը, խնդիրը կամ թեզիսը:

Հիմնական մասում, որը հետազոտական աշխատանքի գլխավոր մասն է, անհրաժեշտ է զարգացնել թեզիսը՝ պատճառներով, բացատրություններով, օրինակներով և փաստերով, միաժամանակ նշելով, թե հետազոտական/վերլուծական ինչ մեթոդներ և/կամ գործիքներ են կիրառվել հետազոտողի կողմից:

Եզրակացությունում պետք է ամփոփվի աշխատանքը և տրվի պատասխան հետազոտական/վերլուծական աշխատանքի հարցին կամ խնդրին:

Աշխատանքն անհրաժեշտ է գրել A4 ձևաչափի էջի վրա, 12 տառաչափով:

Արգելվում է գրագողությունը և այլ անձի կողմից կատարված աշխատանքը որպես Ձեր կողմից կատարված ներկայացնելը:

Հանձնաժողովի կողմից լավագույն ճանաչված ուսանողներին
6 ամիս ժամկետով կհատկացվի
Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակ (ամսական 50 000 դրամ)

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել
(010) 592634 հեռախոսահամարով
Անձնակազմի կառավարման վարչություն
Էլեկտրոնային փոստի հասցե՝

Բաժանորդագրվեք
մեր լրահոսին և բաց մի թողեք կարևոր նորությունները`
Հետևեք մեզ նաև սոց. ցանցերում և RSS-ի միջոցով`
ԹԱՐՄ Նորություններ
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում