ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Տարիք
Աշխատավարձ
Գրանցված աշխատավարձ
Եկամտային հարկ
Կենսաթոշակային վճար
9 խորհուրդ սև ուրբաթին ընդառաջ

Աշխարհի գրեթե բոլոր անկյուններում առևտրի առավելություններից օգտվող միլիոնավոր մարդիկ սեփական փորձից գիտեն, որ Սև ուրբաթն և նրան հաջորդող նախատոնական ամիսը իդեալական ժամանակ է գնումներ կատարելու համար, հատկապես, երբ այն լի է իրական անակնկալներով: Այն հայտնի է խելահեղ զեղչերով ու հազարավոր հերթերով: Զեղչերից կարելի է օգտվել ինչպես տեղում գնումներ կատարելով այնպես էլ  տանը նստած՝ առցանց խանութներից:  

Աշխարհի բոլոր մարդկանց միավորում է մեկ կարևոր հանգամանք. նրանք բոլորն ապրանքների և ծառայությունների օգտագործողներ են: Հետևաբար` նրանք միշտ ցանկանում են ձեռք բերել այն առավել շահավետ գներով: Այսօր գնորդները բազմաթիվ հնարավորություներ ունեն ստանալ ավելին ավելի քիչ գումարով` այդ հնարավորությունը նրանց տալիս է զեղչային համակարգերը: Գնումներ կատարելը հաճելի զբաղմունք է առավել ևս երբ ապրանքները զեղչված են, սակայն կարևոր է նաև հիշել անվտանգ գնումներ կատարելու մասին՝ օգտվելով հետևյալ խորհուրնդներից:  

Կազմեք գնումների ցուցակՆախքան գնում կատարելը նախապես կազմեք գնման ենթակա ապրանքների ցանկ: Լավագույն արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է չշեղվել ցուցակից և դրանից դուրս գնումներ կատարել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Ըստ ամերիկյան Փենսիլվանիա համալսարանի կողմից իրականացված հետազոտությունների՝նախապես կազմված ցուցակով գնում կատարելու դեպքում կարող եք խնայել ձեր գումարի մինչև 23%-ը:

Կրճատեք ավելորդ և չօգտագործվող իրերի գնումները Հարցրեք ձեր մտերիմներին, թե նրանք, որ իրերն են համարում ավելորդ ձեր գնումներում և վերանայեք դրանք:
Ամերիկյան «Ուոլ Սթրիթ» ամսագրի տվյալների համաձայն`միջինում մարդիկ կանոնավոր օգտագործում են իրենց զգեստապահարանի միայն 20%-ը:Փորձեք գնել միայն այն հագուստները, որոնք կնախընտրեիք կրել ամեն օր:
Հնարավորինս կրճատեք ձեր նախասիրությունների համար ոչ առաջին անհրաժեշտության իրերի գնումները:

Ապրանքի վերադարձի հնարավորությունՆախ, էլեկտրոնային առևտրի ժամանակ դուք զրկված եք ապրանքն անմիջականորեն տեսնելու, շոշափելու հնարավորությունից, հետևաբար առկա է ռիսկ, որ ձեզ փաստացի առաքված ապրանքը կարող է չհամապատասխանել կայքում առկա նկարագրությանը։
Համացանցում գնումներ կատարելիս. մանրամասն ծանոթացեք վաճառողի սահմանած բողոքների քննման, ապրանքը հետ վերադարձնելու, փոխարինելու կամ վնասները հատուցելու կանոններին։
Օնլայն առևտրի խոշոր հանգույցները, ինչպիսիք են, օրինակ, Amazon-ը և eBay-ը, ունեն նման դեպքերում սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգեր, սակայն առանձին ինտերնետ-խանութները կարող են նման ընթացակարգեր չունենալ։

Խուսաբեք կեղծ կայքերիցՈՒշադրություն դարձրե՛ք կայքի հասցեին, հատկապես, եթե այցելել եք կայք հղումով, այլ ոչ թե հասցեն ինքներդ մուտքագրելով։ Հաճախ կեղծ կայքերի հասցեն իրական կայքի հասցեից տարբերվում է մեկ տառով կամ որևէ օժանդակ նիշով:
Amazon.com-ի կեղծ տարբերակը կարող է լինել Аmazon՛.com:

Օգտվեք պաշտպանված կայքերիցԻնտերնետային առևտրի համար օգտվե՛ք տեղեկատվական անվտանգության ժամանակակից ստանդարտներով պաշտպանված կայքերից։ Սովորաբար այդ կայքերի հասցեները պարունակում են https:// անուն, «կողպեքի» նշան և ապահովության այլ նշաններ:
Ինտերնետով գնում կատարելուց առաջ ստուգե՛ք վաճառողի իսկությունը։
Հնարավորության դեպքում զանգահարե՛ք տվյալ ինտերնետ-խանութ կամ վաճառողին, կարդացե՛ք նախկին օգտատերերի գրառումները, գտնվելու վայրի հասցեի առկայության դեպքում ստուգե՛ք, օրինակ` Google Maps ծրագրով, արդյոք նման հասցե իրոք գոյություն ունի՞, և ինչ է գտնվում այդ հասցեով։

Առցանց գնումների դեպքում ստուգեք ձեր զամբյուղի վերջնական գումարըԱռցանց խանութները կարող են լռելյայն ընտրել առաքման ամենաթանկ տարբերակը, լրացուցիչ ապահովագրում կամ ընդլայնված երաշխիք: Ծառայություններ գնելու դեպքում վերջնական գումարի մեջ կարող է ներառվել լրացուցիչ սպասարկման գումարը:

Ստուգեք գումարի շարժը Ակտիվացրեք ձեր վճարային քարտի գումարի շարժը ցույց տվող SMS ծառայությունը, այսպիսով կնկատեք, եթե ձեր քարտից փորձեն գումար գողանալ:
Ստուգեք վճարային քարտի քաղվածքները Պարբերաբար ստուգեք ձեր վճարային քարտի  քաղվածքը, որպեսզի վստահ լինեք, որ տեղյակ եք քարտով կատարված բոլոր գործարքներից:Քաղեք օգուտներ զեղչերից Միշտ հիշեք, որ դուք պետք է օգուտ քաղեք զեղչից ու տնտեսեք, ոչ թե անիմաստ ծախսեք: Խելացի եղեք և թույլ մի տվեք, որպեսզի ձեզ խաբեն: Մի կորցրեք մտքի սթափությունը, մի ընկեք ընդհանուր էյֆորիայի մեջ: Ոչինչ չպետք է շեղի ձեզ նպատակից. ոչ` նվերները, ոչ` գովազդային խոստումները: Ոչինչ չպետք է ստիպի ձեզ գնել ոչ պետքաքան իր կամ ծախսել ավելի շատ, քան դուք նախատեսել եք: Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը www.abcfinance.am պարտադիր է:
Բաժանորդագրվեք
մեր լրահոսին և բաց մի թողեք կարևոր նորությունները`
Հետևեք մեզ նաև սոց. ցանցերում և RSS-ի միջոցով`
ԹԱՐՄ Նորություններ
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում