ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
Վարկի գումար
Տարեկան տոկոսադրույք
Վարկի ժամկետ ամիսներով
Ավանդի գումար
Տարեկան տոկոսադրույք
Ավանդի ժամկետ ամիսներով
Համակարգին միանալու տարեթիվ
Տարիք
Աշխատավարձ
Մեկնարկեց Իմ Ֆինանսների Ամիսը
Այսօր մեկնարկեց «Իմ Ֆինանսների Ամիս» ծրագիրը: Միջոցառումն արդեն անցկացվում է 5-րդ անգամ և ունի բավականին բարձր արդյունքներ: Այն նպատակ ունի հանրության շրջանում կարևորել անձնական ֆինանսների արդյունավետ կառավարումը: Ծրագրի մասին ավելին կարդացեք հոդվածում:    

Ծրագրի ընթացքում հանրության համար ֆինանսական համակարգի գրեթե բոլոր ներկայացուցիչների մասնակցությամբ կիրականացվեն ուսուցողական և տեղեկատվական ինտերակտիվ միջոցառումներ: 

ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը շեշտադրել է ծրագրի կարևորությունը՝ նշելով որ այս տարի «Իմ Ֆինանսների Ամիս» ծրագրի միջոցառումները ուղղված են լինելու ֆինանսական նոր գիտելիքի և հմտությունների զարգացմանը, հետևյալ 7 թեմաներով՝ անձնական բյուջեյի կառավարում, խնայողություն, պարտք, գնումներ, իրավունքների պաշտպանություն, զեղծարարություններ և խարդախություններ: 

ՀՀ կենտրոնական բանկի՝ սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի կոորդինատոր Սևակ Միքայելյանը մանրամասն ներկայացրել է ծրագրի շրջանակում կազմակերպվող միջոցառումների մասին: Այսպես` մասնակիցները «ֆինանսական շրջագայության» ժամանակ կայցելեն ֆինանսական տարբեր կառույցներ, կմասնակցեն տարաբնույթ մրցույթներին, ինչպես նաև՝  ֆինանսական ոլորտի փորձագետների կողմից գլխավոր դրամատանը անցկացվող տարբեր ֆինանսական թեմաներով  մեկժամյա բաց սեմինարներին: Գրեթե  բոլոր մարզերի  դպրոցականները,  ձևավորելով  խմբեր,  հնարավորություն  կունենան  կիսվել իրենց  ֆինանսական  գիտելիքներով  և  ձեռքբերումներով Ֆինանսատնտեսագիտական (Brain Ring) խաղ մրցույթի ժամանակ, ինչպես նաև մասնակցել խնայողությունների խաղին: Բոլոր ցանկացողները հնարավորություն կունենան այցելելու Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների գրասենյակներ և ծանոթանալու կենսաթոշակային նոր համակարգին:

Ծրագրի ընթացքում կիրականացվեն, ինչպես ավանդույթ դարձած, այնպես էլ նոր միջոցառումներ, ինչպիսք են՝  

  • ՖինՄարզում ծրագիրը, որի ընթացքում մարզերում կիրականացվեն սեմինարներ 7 հիմնական թեմաներով (տնտեսություն, անձնական բյուջեյի կառավարում, խնայողություն, պարտք, գնումներ, իրավունքների պաշտպանություն, զեղծարարություններ և խարդախություններ):
  • Բյուջետիկ սեղանի խաղ, որը կանցկացվի Սիթիզեն մանկական քաղաքում: Խաղը երեխաների մոտ կզարգացնի անձնական ֆինանսները կառավարելու բազիսային կարողություններ:
  • Երեխաները ֆինանսների մասին ծրագիրը, որի ընթացքում 7-13 տարեկան երեխաները հարցազրույցների ընթացքում կստանան սպառիչ պատասխաններ խնայողություն, վճարային քարտեր, վարկ, փող և ապահովագրություն թեմաների վերաբերյալ: Երեխաների հարցերին պատասխանելու են ֆինանսական ոլորտի առաջատար մասնագետները:

Ծրագրի գործընկերներն են

  • Ֆինանսական համակարգի հաշտարարի  գրասենյակը, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, 
  • Հայաստանի բանկերի միությունը, 
  • ՀՀ Վարկային կազմակերպությունների միությունը, 
  • Երևանի Քաղաքապետարանը, 
  • Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն, 
  • ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան, 
  • Կենտրոնական Դեպոզիտարիան, 
  • Հայաստանի պատանեկան նվաճումները, 
  • Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական ՀԿ-ն 
  • Մի շարք առևտրային բանկեր, վարկային կազմակերպություններ, ապահովագրական  ընկերություններ, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներ և հասարակական կազմակերպություններ:  

Ծրագրի և ծրագրի մասնակցության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն առկա է այստեղ, ինչպես նաև համանուն facebook-յան, twitter-յան և Instagram-յան էջերում:

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:

Հեռախոս` 010 56 37 61, 010 592 697
էլ-փոստ` 
Բաժանորդագրվեք
մեր լրահոսին և բաց մի թողեք կարևոր նորությունները`
Հետևեք մեզ նաև սոց. ցանցերում և RSS-ի միջոցով`
ԹԱՐՄ Նորություններ
խնդրում ենք պտտել ձեր սարքը
Կամավորների գրանցում

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
MOBILE_ERROR
Շաբաթական
օր
Օրական
ժամ
Նշեք ինչպիսի աշխատանքների եք ցանկանում մասնակցել
CV is not attachedAttached file size can't be more than 1MB
Վերբեռնել
Կցեք ձեր նկարը
Մոռացել ե՞ք գաղտնաբառը
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Տվյալ հղումը ակտիվ չէ
իմ էջի գրանցում
Ունեք ձեր անձնական էջը, Մուտք գործեք
Սխալ մուտքագրում
Սխալ մուտքագրում
BIRTHDATE_ERROR
Սխալ մուտքագրում
Սխալ փոստային հասցե
Սխալ էլ․ հասցե
Սխալ հեռախոսահամար
Սխալ գաղտնաբառ
Սխալ գաղտնաբառ
Գրանցումը Ձեզ կտա հետԵՎյալ ընդլայնված հնարավորությունները
Կկատարեք հաշվարկներ հաշվիչներով և կպահպանեք արդյունքները
24
Կկառավարեք Ձեր անձնական բյուջեն 24 ժամ
Կգրանցվեք և կմասնակցեք տարբեր միջոցառումների
Կտեղեկանաք նոր միջոցառումների մասին
Կպահպանեք նյութեր, որոնք կօգտագործեք կյանքի տարբեր իրավիճակներում