«Իմ Երազանքների ծառ» միջոցառում

«Իմ երազանքների ծառ» միջոցառումը, որն իրականացվելու է հոկտեմբերի 28, 29, 30-ին եւ նոյեմբերի 1-ին՝ «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի շրջանակում, նախատեսում է մայրաքաղաքի հանրային վայրերից մեկում տեղադրել 2x2մ ապակե ստենդ, որի վրա այցելուները հնարավորություն կունենան գրել իրենց երազանքը և լուսանկարվել (Օրինակ՝ «երազում եմ հեծանիվ ունենալ», «ցանկանում եմ ուսման վարձս վճարել», «երազում եմ մինչև Նոր տարի խնայել»): 

Լուսանկարվելուց հետո ստենդի կողքին գտնվող մետաղյա ծառի վրա մասնակիցները ժապավենի տեսքով կապելու են իրենց երազանքը՝ որպես երազանքի իրականացման խորհրդանիշ։ Ստենդի մոտ լուսանկարվողները մեկ տարի անց էլեկտրոնային փոստով կստանան իրենց լուսանկարները՝ հետևյալ հարցումով. «Իրականացե՞լ է արդյոք Ձեր երազանքը»: Լավագույն երազանքը ՀՀ կենտրոնական բանկի կողմից ստանալու է խորհրդանշական հուշանվեր: 

Հարցերի դեպքում կարող եք գրել consumerinfo@cba.am հասցեով կամ զանգահարել +374 10 592 697 հեռախոսահամարով, ինչպես նաև հետևել ABCfinance.am-ի Facebook-ի և Twitter-ի էջերին՝ Ձեր հարցերը ուղղելով մեկնաբանության կամ հաղորդագրության տեսքով: 


Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:

հեռ/ֆաքս. 010 56 37 61 կամ 010 592 697, 010 592 698 

էլ-փոստ. consumerinfo@cba.am

ABC