Գլխավոր
Գլխավոր
RSS Facebook twitter youtube Կայքի քարտեզ Հետադարձ կապ Գլխավոր

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ
Իմ Ֆինանսների Ամիս 2017 Ֆինանսական ֆուտբոլ
 
«Իմ ֆինանսների ամիս»
 
 
 
 
 
 
 
 
 
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ ՏԵՍԱՖԻԼՄԵՐ ON-LINE ԻՆՉ Է ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ և ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ՝ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԵՐ» ԾՐԱԳԻՐ

- Վարկավորման հատուկ ծրագրեր-«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ և ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ՝ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԵՐ» ԾՐԱԳԻՐ


«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ՝ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԵՐ» ԾՐԱԳԻՐ


2013 թվականի մայիսի 23-ին հաստատվել է «ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կրտսեր, միջին, ավագ և ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության միջին, ավագ, գլխավոր սպայական անձնակազմին տրամադրվող սպառողական վարկերի (վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման) ծրագիրը»:

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել զինվորական և ոստիկանության ծառայողների կենցաղային պայմանների բարելավմանը, ինչպես նաև ֆինանսական միջոցները դարձնել առավել հասանելի նրանց համար:

Սահմանված նպատակին հասնելու համար պետությունն իրականացնելու է այս ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորում:

ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

Ծրագիրը նախատեսված է`

  • ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի համար (ներառյալ բոլոր զորամասերը),
  • ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կրտսեր, միջին, ավագ սպայական անձնակազմի համար (լեյտենանտի զինվորական կոչումից մինչև գնդապետի զինվորական կոչում ունեցողները ներառյալ),
  • ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության միջին, ավագ, գլխավոր սպայական անձնակազմի համար (կրտսեր լեյտենանտի ոստիկանական կոչումից մինչև գնդապետի ոստիկանական կոչում ունեցողները ներառյալ):

ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ՝

Վարկի արժույթը՝ ՀՀ դրամ  

Վարկի առավելագույն գումար` 500,000 ՀՀ դրամ կամ 1,000,000 ՀՀ դրամ (նշված գումարի շրջանակում վարկառուն կարող է ձեռք բերել մի քանի կենցաղային տեխնիկա):

Վարկի գումարի մեծություն՝ 

  •  Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կրտսեր և ավագ սպայական կազմի ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջին, ավագ և գլխավոր կոչումներ ունեցող ծառայողների համար՝ յուրաքանչյուր վարկառուի հաշվով առավելագույնը՝ 1,000,000 դրամ,
  • Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության շարքային և ենթասպայական կազմի (բացառությամբ պարտադիր ժամկետային զինծառայողների), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ենթասպայական կազմի ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրտսեր կոչումներ ունեցող ծառայողների համար՝ յուրաքանչյուր վարկառուի հաշվով առավելագույնը՝ 500,000 դրամ:

Վարկի առավելագույն ժամկետը` 7 տարի (վարկառուի համաձայնությամբ վարկերը կարող են տրամադրվել ավելի կարճ ժամկետով):

Վարկի տարեկան տոկոսադրույքը` 12%, որից պետության կողմից՝
ա) կսուբսիդավորվի 2 տոկոսային կետը,
բ) կսուբսիդավորվի 3 տոկոսային կետը, եթե ընտանիքում առկա է 3 և ավելի անչափահաս երեխա:

Տոկոսադրույքը՝ տոկոսադրույքը կարող է վերանայվել երեք տարին մեկ: Եթե ԳՖՀ (Գործընկեր Ֆինանսական Հաստատություն) վարկի նոր տոկոսադրույքը սահմանվում է հին տոկոսադրույքից ցածր, ապա սպառողական վարկի նոր տոկոսադրույքը պետք է նվազեցվի առնվազն ԳՖՀ վարկի հին և նոր տոկոսադրույքների տարբերության չափով: Եթե ԳՖՀ վարկի նոր տոկոսադրույքը սահմանվում է հին տոկոսադրույքից բարձր, ապա սպարողական վարկի նոր տոկոսադրույքը կարող է բարձրացվել առավելագույնը ԳՖՀ վարկի հին և նոր տոկոսադրույքների տարբերության չափով:  

Վարկի տրամադրման եղանակը` անկանխիկ: Վարկի գումարը փոխանցվում է անմիջապես կենցաղային տեխնիկա վաճառող կողմին:

Ապահովությունը` տեղեկանք աշխատավայրից աշխատավարձի չափի և կոչման վերաբերյալ՝ հաստատելու իր եկամուտների աղբյուրը:

Միջնորդավճար՝ չի նախատեսվում:

Վարկի մարում՝ ամսական հավասարաչափ վճարներ:

Վարկը վերաֆինանսավորման ներկայացնելու առավելագույն ժամկետ՝ վարկի տրամադրման օրվանից հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում:

Այլ պայմաններ`

  • վարկի տրամադրման պահին վարկառուն չպետք է ունենա չմարված կամ ոչ պատշաճ կերպով կատարված վարկային պարտավորություններ,
  • տույժերը և տուգանքները սուբսիդավորման ենթակա չեն,
  • սուբսիդավորման ենթակա տոկոսավճարի չափը հաշվարկվում է վարկի գումարի նվազող մնացորդի նկատմամբ,
  • ծրագրի շրջանակներում նոր վարկեր հնարավոր է ստանալ նախկինում նույն ծրագրի շրջանակներում ստացված վարկերն ամբողջությամբ մարելուց հետո (եթե գումարը չի գերազանցում վարկի սահմանված առավելագույն գումարի շեմը՝ 500,000 ՀՀ դրամ կամ 1,000,000 ՀՀ դրամ, կախված զինվորական կոչումից),
  • որակավորված սպառողական վարկ չի համարվում, այն վարկը, որը չի բավարարում Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին ՀՀ օրենսդրության պահանջներին:

ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԱՐԿԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԲԱՆԿԵՐՆ ԵՆ

1. «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ  
2. «ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ» ՓԲԸ 
3. «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ 
4. «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ 
5. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ 
6. «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ

Get it from App Store
Get it on Google Play
Get it from Microsoft
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ ՀԱՐՑ և ՊԱՏԱՍԽԱՆ
ABC