Գլխավոր
Գլխավոր
RSS Facebook twitter youtube Կայքի քարտեզ Հետադարձ կապ Գլխավոր

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ
Իմ Ֆինանսների Ամիս 2017 Ֆինանսական ֆուտբոլ
 
«Իմ ֆինանսների ամիս»
 
 
 
 
 
 
 
 
 
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ ՏԵՍԱՖԻԼՄԵՐ ON-LINE ԻՆՉ Է ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ

ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

-ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ



ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՇՏՊԱՆԵԼ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ


Եթե Դուք օգտվում եք ֆինանսական ծառայությունից կամ դիմել եք դրանից օգտվելու համար և արդյունքում ունեք բողոք կամ պահանջ ֆինանսական կազմակերպության դեմ և/կամ կարծում եք, որ ոտնահարվել են ձեր իրավունքները, ապա դուք ունեք բողոքարկելու և ձեր իրավունքները /շահերը/ պաշտպանելու իրավունք:

Կախված Ձեր բողոքի տեսակից դուք կարող եք`


Անմիջապես դիմել այն ֆինանսական կազմակերպությանը, ում դեմ ուղղված է բողոքը
Դիմել դատարան
Դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին
Դիմել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ

Դիմել ֆինանսական կազմակերպությանը, ում դեմ ուղղված է բողոքը


Ձեր իրավունքները պաշտպանելու նպատակով ամենից առաջ գրավոր դիմում ներկայացրեք այն ֆինանսական կազմակերպությանը, ում դեմ ուղղված է Ձեր բողոքը:

Եթե ֆինանսական կազմակերպությունը ընդունի իր մեղավորությունը /սխալը/, ապա դա Ձեզ հնարավորություն կտա առավել արագ լուծելու Ձեր և ֆինանսական կազմակերպության միջև առաջացած վեճերը:

Ընդհանուր առմամբ ֆինանսական կազմակերպությունները սահմանում են բողոքների քննման ներքին իրավական ակտեր, որոնք  կախված  ֆինանսական կազմակերպությունից կարող են տարբեր լինել: Ուստի  ֆինանսական կազմակերպությունից
ճշտեք բողոքի ներկայացման կարգը, ձևը, բողոքի քննության ժամկետները և այլ տեղեկություններ:

Դիմում ներկայացնելուց հետո, եթե ֆինանսական կազմակերպության կողմից տրված պատասխանը ձեզ չի բավարարում, ապա Դուք կարող եք դիմել դատարան, իսկ որոշ բողոքների դեպքում` ֆինանսական համակարգի հաշտարարին:

Դիմել Դատարան

Դուք իրավաբանական կամ ֆիզիկական անձ եք և ունեք բողոք ֆինանսական կազմակերպության դեմ, ապա ցանկացած բողոքի դեպքում դուք կարող եք դիմել Դատարան: Դատարան դիմելու դեպքում Ձեր և ֆինանսական կազմակերպության միջև ծագած վեճը լուծում է դատարանը: Դուք կարող եք դիմել դատարան բողոքի քննության ցանկացած փուլում: Սակայն հիշեք, որ դատարանի վճիռը չի կարող վերանայվել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից:

Ո՞ր դեպքում դուք չեք կարող դիմել դատարան

Եթե ձեր և այն ֆինանսական կազմակերպության միջև, ում դեմ ուղղված է բողոքը, կնքվել է արբիտրաժային համաձայնություն, ապա այդ ֆինանսական կազմակերպության հետ կնքված պայմանագրից բխող վեճերը ենթակա են լուծման արբիտրաժային տրիբունալի կողմից: Այդ դեպքում դուք զրկվում եք դատարան դիմելու իրավունքից, քանի որ, որպես կանոն, արբիտրաժային տրիբունալի վճիռները դատարանի կողմից վերանայման ենթակա չեն:
 
Դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին

Եթե դուք գրավոր բողոքով դիմել եք ֆինանսական կազմակերպությանը և ֆինանսական կազմակերպությունը 10 օրվա ընթացքում չի տրամադրել ձեզ գրավոր պատասխան կամ տրամադրել է գրավոր պատասխան, սակայն այն ձեզ չի գոհացնում, ապա դուք կարող եք դիմել ֆինանսական համակարգի հաշտարարին:

Ֆինանսական համակարգի հաշտարարը ԱՆՎՃԱՐ քննում է ձեր պահանջները: Դիմելով ֆինանսական համակարգի հաշտարարին` դուք ոչ մի պարտավորություն չեք ստանձնում, քանի որ դուք միշտ ունեք Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշմանը չհամաձայնելու և դատարան դիմելու իրավունք:

Սակայն պետք է հիշել, որ ոչ բոլոր բողոքները կարող է Ֆինանսական համակարգի հաշտարարը քննել:

Ֆինանսական համակարգի հաշտարարին դուք կարող եք դիմել, եթե բավարար են հետևյալ պահանջները`
  • Դուք հանդիսանում եք ֆիզիկական անձ
  • Օգտվել եք կամ դիմել եք ֆինանսական կազմակերպությանը նրա ծառայություններից օգտվելու համար և դրա արդյունքում ունեք գույքային պահանջ այդ կազմակերպության նկատմամբ: Ընդ որում գույքային պահանջը չպետք է գերազանցի 10 մլն դրամը:
  • Դիմել եք Ֆինանսական համակարգի հաշտարարին ֆինանսական կազմակերպությանը դիմելուց ոչ ուշ քան 6 ամիս հետո
  • Ձեր պահանջը ծագել է 2008թ. Օգոստոսի 2-ից հետո տեղի ունեցած դեպքերից հետո
  • Ձեր պահանջը նախապես ներկայացրել եք ֆինանսական կազմակերպությանը
Ներկայացնենք մի քանի դեպք, երբ դուք կարող եք դիմել ֆինանսական համակարգի հաշտարարին
  • Ձեր բանկային հաշվից գանձվել է գումար, որի մասին դուք չեք իմացել
  • Դուք ապահովագրել եք ձեր ավտոմեքենան և վթարի ժամանակ վնասել եք այն, իսկ ապահովագրական ընկերությունը հրաժարվում է փոխհատուցել վնասը:
  • Ձեր կարծիքով բանկը սխալ է հաշվարկել ձեր ավանդից ստացված տոկոսագումարները:
Ո՞ր դեպքում Ֆինանսական համակարգի հաշտարարը չի քննի ձեր պահանջը

Հաշտարարը իրավասու չէ քննել ձեր պահանջը, եթե
  • Ձեր նույն պահանջի վերաբերյալ առկա է դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վճիռ
  • Դատարանում կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում քննվում է նույն պահանջի վերաբերյալ գործ
  • Պահանջն ակնհայտորեն զրպատիչ է կամ պահանջ ներկայացնող հաճախորդի վարքագիծն անբարեխիղճ է:
Այդպիսի պահանջ կարող է հանդիսանալ այն դեպքը, երբ դուք պահանջում եք, որ բանկը հետաձգի ձեր վարկային պայմանագրով սահմանված տոկոսների մարումները:
Ֆինանսական համակարգի հաշտարարի, ինչպես նաև վերջինիս կողմից բողոքների ընդունման, քննման և որոշումների կայացման կարգի, ժամկետների և այլ կարևոր տեղեկատվության մասին առավել մանրամասն դուք կարող եք տեղեկանալ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ կայքում:
 
Դիմել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ

Դուք կարող եք նաև բողոքներով դիմել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ: Սակայն հիշեք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն իրավասու չէ լուծել Ձեր և ֆինանսական կազմակերպության միջև ծագած վեճերը, սակայն կարող է ֆինանսական կազմակերպության նկատմամբ կիրառել պատասխանատվության միջոցներ, եթե պարզվի, որ ֆինանսական կազմակերպությունը խախտել է օրենքի պահանջները
:

Կենտրոնական
բանկ բողոք ներկայացնող անձը չունի հայցվորի կարգավիճակ,  ինչպես դա կլիներ, եթե անձը դիմեր դատարան կամ Ֆինանսական Հաշտարարին: Հետևաբար անձը իրավունք չունի ծանոթանալու իր բողոքի հետ կապված ձևավորված գործի նյութերին: Բացի այդ Կենտրոնական բանկը օրենսդրությամբ պարտավորված է գաղտնի պահել ֆինանսական կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվությունը, հետևաբար Կենտրոնական բանկը չի կարող բողոք ներկայացնող անձին տեղեկատվություն ներկայացնել Կենտրոնական բանկի կողմից կատարված գործողությունների մասին: Անձը կարող է ծանոթանալ այն տեղեկատվությանը, որը գաղտնի չէ: Որպես կանոն այդ տեղեկատվությունը տեղակայված է Կենտրոնական բանկի կայքում:
Get it from App Store
Get it on Google Play
Get it from Microsoft
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ ՀԱՐՑ և ՊԱՏԱՍԽԱՆ
ABC