Գլխավոր
Գլխավոր
RSS Facebook twitter youtube Կայքի քարտեզ Հետադարձ կապ Գլխավոր

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ
Իմ Ֆինանսների Ամիս 2017 Ֆինանսական ֆուտբոլ
 
«Իմ ֆինանսների ամիս»
 
 
 
 
 
 
 
 
 
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ ՏԵՍԱՖԻԼՄԵՐ ON-LINE ԻՆՉ Է ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ

«ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՎԱՐԿԵՐ» ԾՐԱԳԻՐ

- Վարկավորման հատուկ ծրագրեր-«ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՎԱՐԿԵՐ» ԾՐԱԳԻՐ


ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ) ՎԱՐԿԵՐ ԾՐԱԳԻՐ


2013 թվականի մարտի 14-ին հաստատվել է «Ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի(վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման) ծրագիրը»:

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

Ծրագրի հիմնական նպատակն է ուսման վարձի վճարման հետ խնդիրներ ունեցող ուսանողներին առավել հարմար պայմաններով վարկ տրամադրելը: Ծրագիրն առաջարկում է հատուկ պայմաններ, տոկոսադրույք և մարման գրաֆիկներ:

Բոլոր այն ուսանողները, ովքեր ցանկություն ունեն սովորելու ԲՈՒՀ-երում, սակայն չունեն հնարավորություն վճարելու վերջինիս համար, տվյալ ծրագրի շրջանակներում կարող են ստանալ ուսանողական վարկեր առավել բարենպաստ պայմաններով:

Սահմանված նպատակին հասնելու համար պետությունն իրականացնելու է այս ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորում:

ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

Ծրագիրը նախատեսված է Հայաստանի Հանրապետության պետական կամ ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր ունեցող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների `վճարովի համակարգի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ուսանողների համար:

ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ՝

Վարկի արժույթը՝ ՀՀ դրամ

Վարկի առավելագույն գումարը՝ 1.800.000 ՀՀ դրամ ուսումնառության ամբողջ ընթացքում՝ առավելագույնը 4 անընդմեջ մասնաբաժնով: Յուրաքանչյուր մասնաբաժնի գումարը կարող է լինել ոչ ավելի, քան 450 հազ. դրամ` կախված յուրաքանչյուր մասնագիտության համար սահմանված ուսման վարձավճարի չափից:

Վարկի առավելագույն ժամկետը՝ 10 տարի: Ուսումնառության ընթացքում առավելագույնը 4 տարին սահմանվում է արտոնյալ ժամկետ, որի ընթացքում՝ 
  • ուսանողի կողմից իրականացվում են միայն տոկոսի մարումները,
  • 4 տարի անընդմեջ վարկավորվելու և ուսումնառության ընթացքում միայն տոկոսային մարումներ կատարելու դեպքում ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո ուսանողը սկսում է մարել նաև մայր գումարը:
Վարկը վերաֆինանսավորման ներկայացնելու առավելագույն ժամկետ՝ վարկի տրամադրման օրվանից հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում:

Վարկի տարեկան տոկոսադրույքը ՝ 12%, որից պետության կողմից՝
ա) կսուբսիդավորվի 2 տոկոսային կետը,
բ) կսուբսիդավորվի 3 տոկոսային կետը գերազանցիկ ուսանողների համար:
 
Տոկոսադրույքը՝ տոկոսադրույքը կարող է վերանայվել երեք տարին մեկ: Եթե ԳՖՀ (Գործընկեր Ֆինանսական Հաստատություն) վարկի նոր տոկոսադրույքը սահմանվում է հին տոկոսադրույքից ցածր, ապա սպառողական վարկի նոր տոկոսադրույքը պետք է նվազեցվի առնվազն ԳՖՀ վարկի հին և նոր տոկոսադրույքների տարբերության չափով: Եթե ԳՖՀ վարկի նոր տոկոսադրույքը սահմանվում է հին տոկոսադրույքից բարձր, ապա սպառողական վարկի նոր տոկոսադրույքը կարող է բարձրացվել առավելագույնը ԳՖՀ վարկի հին և նոր տոկոսադրուքների տարբերության չափով: 

Վարկի տրամադրման եղանակը՝ անկանխիկ: Վարկի գումարը անմիջապես փոխանցվում է ուսումնական հաստատությանը:

Վարկի տրամադրման / սպասարկման վճար՝ վարկերի տրամադրման  և սպասարկման վճարներ չպետք է սահմանվեն:

Ապահովություն՝ ուսանողների ծնողների կամ խնամակալների երաշխավորություն:

Վարկունակության գնահատում ՝ իրականացվում է համաձայն ԳՖՀ-ների ներքին համապատասխան կանոնակարգերի:

Միջնորդավճար՝ չի նախատեսվում:

Վարկի մարում՝ ամսական հավասարաչափ վճարներ:

Տրամադրվող տեղեկանքներ՝ տեղեկանք ԲՈՒՀ-ից, որտեղ պետք է նշվի ուսանողի ֆակուլտետը, կուրսը և ուսումնական տարվա վարձի չափը (տվյալ ուսումնական տարվա մնացորդային գումարի չափը), ԲՈւՀ-ի բանկային հաշվի համարը, ուսանողի ուսումնառության ավարտի տարին և ամիսը: Գերազանց ուսումնառության դեպքում նաև պետք է նշում լինի կոնկրետ ուս. տարվա ընթացքում տվյալ ուսանողի գերազանցության վերաբերյալ

Այլ պայմաններ՝
Get it from App Store
Get it on Google Play
Get it from Microsoft
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ ՀԱՐՑ և ՊԱՏԱՍԽԱՆ
ABC