Գլխավոր
Գլխավոր
RSS twitter twitter youtube Կայքի քարտեզ Հետադարձ կապ Գլխավոր

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ
 
 
 
 
 
 
 
 
 
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ ՏԵՍԱՖԻԼՄԵՐ ON-LINE ԻՆՉ Է ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ

Ուսուցողական նյութեր

- ՈԻՍՈՒՑԻՉ-Ուսուցողական նյութեր



ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակված ուսուցողական նյութեր


Ֆինանսական կրթման նպատակով ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակվել է հանրության ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը: Ծրագրի շրջանակներում իրականացվել են մի շարք միջոցառումներ.

1. Մշակվել են ուսուցողական բրոշյուրներ, որտեղ մատչելի կերպով ներկայացված են ֆինանսական ծառայությունները:

Բրոշյուրները մշակվել են հետևյալ թեմաներով`


Այս բրոշյուրները կարող են օգտակար լինել ինչպես ուսուցիչների, այնպես էլ աշակերտների և նրանց ծնողների համար:

Նշված բրոշյուրները բաշխվել են Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցներում: Իսկ բրոշյուրների էլեկտրոնային տարբերակները կարող եք բեռնել ` սեղմելով վերնագրերի վրա :

Դուք կարող եք նաև այցելել մեր կայքի հրատարակումներ բաժին, որտեղ տեղադրված են բրոշյուրները և բազմաթիվ այլ նյութեր:

2.
Աշակերտների համար մշակվել և թողարկվել են ուսուցողական խտասկավառակներ, որտեղ ներառված են ուսուցողական սլայդ շոուներ, տրամաբանական խաղեր, ինչպես նաև ուսուցողական ֆինանսական բառարան

Սլայդ շոուները ներկայացված են ըստ առանձին թեմաների, որոնք պարունակում են տեքստեր, շարժական և անշարժ նկարներ, ինչպես նաև թեստեր և հարցեր, որոնց կարող եք միանգամից պատասխանել և նույն պահին էլ ստանալ արդյունքները` արդյոք Ձեր պատասխանը ճիշտ է, թե ոչ:

Սլայդ շոուները պարունակում են ակտիվացված նշաններ, որոնցով կարող եք առաջ կամ հետ գնալ, փոխել բաժինը կամ վերսկսել նորից:
Սլայդ շոուները վերաբերում են հետևյալ թեմաներին:
Կենցաղային հաշվարկներ
Սլայդ շոուները  կարող եք բեռնել սեղմելով վերնագրերի վրա: 

Տրամաբանական խաղերը բաղկացած են խաչբառերից և թաքնված բառերից, որոնց նպատակն է աշակերտների մոտ բարձրացնել ֆինանսական տերմինների իմացության և կիրառության մակարդակը: Դրանք կարող եք բեռնել սեղմելով այս վերնագրերի վրա:


Ֆինանսական տերմինների և բացատրությունների նկարազարդ և համառոտ էլեկտրոնային բառարանը պարունակում է մոտ 100 բառ, որոնք հնարավորություն կտան աշակերտներին ավելի լավ հասկանալ ֆինանսական շուկայում օգտագործվող և երբեմն աշակերտներին անհասկանալի թվացող տերմինները:

Սույն բառարանի սկզբունքը շատ պարզ է. մեկ բառ, մեկ կիրառելի նախադասություն, մեկ բացատրությունև մեկ համապատասխան պատկեր: Բառարանը կարող եք բեռնել սեղմելով
այստեղ:

Այս նյութերը ուսուցիչների համար կարող են օգտակար լինել տարրական և միջնական դպրոցի աշակերտներին ֆինանսների և տնտեսագիտության վերաբերյալ դասընթացների ժամանակ` առավել հետաքրքիր, պրակտիկ ուրախ և միաժամանակ օգտակար դարձնելով դասը:



ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ ՀԱՐՑ և ՊԱՏԱՍԽԱՆ
ABC