Գլխավոր
Գլխավոր
RSS Facebook twitter youtube Կայքի քարտեզ Հետադարձ կապ Գլխավոր

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ
Իմ Ֆինանսների Ամիս 2017 Ֆինանսական ֆուտբոլ
 
«Իմ ֆինանսների ամիս»
 
 
 
 
 
 
 
 
 
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ ՏԵՍԱՖԻԼՄԵՐ ON-LINE ԻՆՉ Է ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ

Ֆինանսական ծառայություններ ուսանողների համար

- ՈՒՍԱՆՈՂ-Ֆինանսական ծառայություններ ուսանողների համար


ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Որոշ ֆինանսական կազմակերպություններ (բանկեր, ապահովագրական ընկերություն և այլն) առաջարկում են հատուկ ուսանողների համար նախատեսված ֆինանսական ծառայություններ :

Դրանք հիմնականում մատուցվում են արտոնյալ պայմաններով, (օրինակ` ցածր սպասարկման վճարներ, նվերներ և այլն) : Բանկերի կողմից հատուկ ուսանողերի համար մատուցվող ծառայությունները լավ առիթ են ֆինանսական ծառայություններից օգտվելու և վերջիններիս հետ ընտելանալու համար, քանի որ հետագայում, հատկապես աշխատանքի անցնելուց հետո, Դուք հաճախ եք առնչվելու ֆինանսական ծառայությունների հետ:

Ուստի ուսումնասիրեք ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ծառայությունները, որպեսզի գտնեք Ձեզ համապատասխան ֆինանսական ծառայությունները:

Բանկային հաշիվներ

Բանկային հաշիվը ընթացիկ դրամական միջոցները` եկամուտներն ու ծախսերը, կառավարելու հարմար գործիք է: Ձեր և Բանկի միջև հարաբերությունների սկիզբը հիմնականում դրվում է ձեր կողմից բանկում բանկային հաշվի բացմամբ:

Եթե Դուք Ձեր ուսմանը զուգահեռ աշխատում եք և ստանում եք որոշակի եկամուտ կամ ցանկանում եք ծնողների կողմից Ձեզ տրված գումարը պահել ապահով վայրում, ապա կարող եք պահել դրանք բանկում բացված հաշվի վրա: Դա Ձեզ թույլ կտա օգտվել բանկային հաշվի ընձեռած բոլոր հնարավորություններից` կատարել ձեր ընթացիկ, ամենօրյա փողային գործառնությունները և հետևել դրանց փոփոխություններին` մուտքերին և ծախսերին:

Եթե Ձեր հաշվին կցեք վճարային քարտ, ապա կօգտվեք նաև բանկային հաշվի հեռակա կառավարման հնարավորությունից: Մինչ բանկային հաշիվ բացելը մանրամասն ուսումնասիրեք բանկերի կողմից առաջարկները` Ձեր պահանջներին համապատասխան ծառայություն ընտրելու նպատակով :

Կարդացեք նաև մեր կայքի Բանկային հաշվի մասին նյութը :

Վճարային քարտ


Բանկերը հնարավոր է առաջարկեն որոշակի առավելություններով օժտված հատուկ ուսանողների համար վճարային քարտեր: Օրինակ սպասարկման վճարը կարող է ավելի ցածր լինել, քան այլ տեսակի վճարային քարտերինը, կամ ուսանողական քարտը կարող է հնարավորություն ընձեռել գնումներ կատարելիս օգտվել որոշ զեղչերից, կարող են լինել բոնուսային ծրագրեր, նվերներ և այլ :

Վճարային քարտը գործիք է, որը Ձեզ հնարավորություն կտա
  • կատարել վճարումներ առևտրի և սպասարկման կետերում ապրանքների կամ ծառայությունների դիմաց` առանց ունենալու մեծ քանակով կանխիկ փող
  • իրականացնել ինտերնետային /էլեկտրոնային/ առևտուր
  • բանկոմատների միջոցով կատարել կոմունալ վճարումներ
  • ստանալ կանխիկ միջոցներ բանկից և բանկոմատներից
  • քարտի կորստի կամ վնասվելու դեպքում (հրդեհից, ջրից և այլն) խուսափել դրամական միջոցների կորստից, քանի որ Ձեր դրամական միջոցները գտնվում են բանկային հաշվի վրա
  • շահավետ պայմաններով օգտվել նաև այլ ֆինանսական ծառայություններից
  • և այլն 
Մինչ վճարային քարտ ձեռք բերելը մանրամասն ուսումնասիրեք բանկերի կողմից առաջարկները` Ձեր պահանջներին համապատասխան քարտ ընտրելու նպատակով:

Կարդացեք նաև մեր կայքի Վճարային քարտի մասին նյութը:

էլեկտրոնային առևտուր


Ներկայիս կյանքը հնարավոր չէ պատկերացնել առանց ինտերնետի, իսկ վերջինիս բազմազան հնարավարությունները հեշտացնում և իրականանալի են դարձնում բազմաթիվ գործողություններ:

Ինտերնետի ընձեռած բազմաթիվ հնարավորություններից մեկն էլ Էլեկտրոնային առևտուրն է (e-commerce, on-line shopping): Էլեկտրոնային առևտուրը իրենից ներկայացնում է գնումներ կատարելու ժամանակակից ու շատ հարմար եղանակ:

Այն հնարավորություն է տալիս ինտերնետի միջոցով ձեռք բերել ամենաբազմազան ապրանքներ առանց տնից դուրս գալու` ցանկացած օր և ցանկացած ժամի` խնայելով Ձեր ջանքերն ու ժամանակը:

Այժմ էլեկտրոնային առևտուր կատարելիս վճարման առավել տարածված եղանակը անկանխիկ վճարումն է` վճարային քարտերի կամ էլեկտրոնային փողի միջոցով: Ուստի անհրաժեշտ է ունենալ վճարային քարտ (օրինակ` ArCa, VISA, Mastercard և այլն):

Վճարային քարտով ինտերնետի միջոցով վճարում կատարելու համար Ձեզ անհրաժեշտ կլինի մուտքագրել քարտի դիմերեսին գրված համարը և, որոշ դեպքերում նաև հակառակ կողմում գրված թվերը (սովորաբար` քառանիշ կամ եռանիշ): Ուստի եթե ձեռք եք բերում վճարային քարտն ինտերնետի միջոցով առևտուր անելու նպատակով, ապա ցանկալի է, որ քարտի դարձերեսում առկա լինի եռանիշ կամ քառանիշ թիվը:

Որոշ էլեկտրոնային խանութներ հնարավորոթյուն են ընձեռում նաև վճարումներ կատարել կանխիկ դրամով` ընտրված ապրանքը Ձեր նշված հասցեով առաքելու ժամանակ:

Մինչ էլեկտորանային առևտուր անելը ուսումնասիրեք մեր կայքի Գնումներ կատարել ինտերնետի միջոցով էջը` վերջինիս հնարավորությունների և ռիսկերի մասին առավել մանրամասն իմանալու համար:

Վարկեր ուսանողների համար

Եթե Դուք ուսման ֆինանսավորման համար միջոցների պակաս եք զգում, ապա կարող եք օգտվել հատուկ այդ նպատակով տրամադրվող ուսանողական վարկերից:

Եթե Դուք աշխատում եք և ունեք կայուն եկամուտ, ապա կարող եք ինքներդ վարկ ստանալ` համապատասխան փաստաթղթերի հետ ներկայացնելով նաև տեղեկանք Ձեր ԲՈՒՀ-ից:

Եթե Դուք չեք աշխատում, ապա Ձեզ համար ուսանողական վարկ կարող են ստանալ Ձեր ծնողները` ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը, այդ թվում նաև տեղեկանք ԲՈՒՀերից: Որպես կանոն տեղեկանքում նշվում է ուսանողի անունը, ազգանունը, բաժինը, կուրսը, ինչպես նաև ԲՈՒՀ-ի հաշվեհամարը, որին բանկն անմիջապես փոխանցում է գումարը: Սակայն բանկերը կարող են նաև հավելյալ տեղեկություններ պահանջել, ուստի` տեղեկանքի հստակ ձևի մասին անհրաժեշտ է տեղեկանալ հենց բանկերից:

Ուսանողական վարկերի տրամադրման պայմաններին, ինչպես նաև վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ բանկերի ինտերնետային կայքերում կամ հենց բանկերի մասնաճյուղերում: Տես ավելին Ուսման ֆինանսավորում էջում :

Ավանդ


Դուք ունեք որոշակի նպատակներ (օրինակ` համակարգչի, հեռախոսի գնում, ճանապարհորդություն և այլն) և դրանց իրագործման համար Ձեր ուսմանը զուգահեռ աշխատում եք կամ խնայում եք Ձեր ծնողների կողմից տրված գումարը: Այս գումարը Դուք կարող եք պահել պահարանում կամ որևէ այլ թաքստոցում, օրինակ` բարձի տակ, և այն հետագայում օգտագործել Ձեր կարիքները հոգալու համար: Սակայն այս դեպքում պահված գումարի մեծությունը չի ավելանում, քանի որ այն Ձեզ համար «չի աշխատում»:

Մեկ այլ տարբերակ է տնտեսած գումարը ավանդի տեսքով բանկում ներդնելը, որի դեպքում գումարի դիմաց Դուք կստանաք լրացուցիչ եկամուտ:

Բանկերն առաջարկում են բազմաթիվ, տարբեր ժամկետներով ավանդային ծառայություններ, որոնք լինում են ինչպես ցպահանջ, այնպես էլ ժամկետային:

Մինչ ավանդ ներդնելը մանրամասն ուսումնասիրեք մեր կայքի Ավանդի մասին նյութը, ինչպես նաև բանկերի կողմից առաջարկվող ավանդային ծառայությունները` Ձեր պահանջներին համապատասխան ավանդի տեսակ ընտրելու համար :
Get it from App Store
Get it on Google Play
Get it from Microsoft
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ ՀԱՐՑ և ՊԱՏԱՍԽԱՆ
ABC