Գլխավոր
Գլխավոր
RSS Facebook twitter youtube Կայքի քարտեզ Հետադարձ կապ Գլխավոր

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ
Իմ Ֆինանսների Ամիս 2017 Ֆինանսական ֆուտբոլ
 
«Իմ ֆինանսների ամիս»
 
 
 
 
 
 
 
 
 
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ ՏԵՍԱՖԻԼՄԵՐ ON-LINE ԻՆՉ Է ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ

Առաջին աշխատանք

- ՈՒՍԱՆՈՂ-Առաջին աշխատանք



ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ


Համալսարանն ավարտելով ու առաջին անգամ աշխատանքի անցնելով՝ յուրաքանչյուր մարդու կյանքում սկսում է մի նոր փուլ: Մուտք եք գործում մի նոր աշխարհ, որն ունի իրեն բնորոշ օրենքներն ու կանոնները: Ուստի՝ կան մի շարք հարցեր, որոնց մասին անհրաժեշտ է տեղեկանալ առաջին անգամ աշխատանքի անցնելիս՝  




ԻՆՉՊԵՍ (ՈւՄ ՄԻՋՈՑՈՎ) ԵՔ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ

Գոյություն ունեն աշխատավարձի վճարման 2 տարբեր եղանակներ` կանխիկ (առձեռն) և անկանխիկ (բանկային հաշիվների միջոցով), երբ գործատուն աշխատավարձը փոխանցում է Ձեր բանկային հաշվին: 

Ժամանակակից աշխարում հիմնականում ընդունված չէ կանխիկ եղանակով աշխատավարձերի վճարումը: Դրա փոխարեն` մի շարք կազմակերպություններում աշխատավարձի վճարումը կատարվում է բանկային հաշիվների միջոցով, ինչը շատ հարմար է և ապահով: Ձեր բանկային հաշվից կարող եք գումար ստանալ` այցելելով Ձեզ սպասարկող բանկ: 

Սակայն Ձեր ժամանակը խնայելու համար Դուք կարող եք վերցնել նաև վճարային քարտ, որն ունի մի շարք առավելություններ:

Նախ` պարտադիր չէ ամեն անգամ մեծ գումար պահել Ձեզ մոտ, փոխարենը` վճարային քարտը Ձեզ թոււյլ կտա ցանկացած պահի բանկոմատների միջոցով կանխիկացնել այնքան գումար, որքան Ձեզ անհրաժեշտ է և նաև կատարել անկանխիկ վճարումներ առևտրի սրահներում:

Մյուս կողմից էլ` կանխիկ գումարը կորցնելու դեպքում դրա վերադարձը անհնար կլինի, իսկ վճարային քարտի կորստի դեպքում դուք կարող եք զանգահարել Ձեզ սպասարկող բանկ և Ձեր գաղտնաբառը հայտնելով` կարգադրել բլոկավորել Ձեր քարտը, ապա նոր քարտ պատվիրել: 

Ուստի` աշխատանքի անցնելիս, եթե Դուք դեռ չունեք բանկային հաշիվ, Ձեզ նախ և առաջ անհրաժեշտ կլինի բացել բանկային հաշիվ և ձեռք բերել վճարային քարտ: 

Այժմ բանկերը բացում ու սպասարկում են տարբեր տեսակի բանկային հաշիվներ և առաջարկում են տարատեսակ վճարային քարտեր, որոնցից ճիշտ ընտրություն կատարելու համար, անհրաժեշտ է հստակ պատկերացնել, թե ինչ նպատակով եք դուք բացում բանկային հաշիվ և ինչպիսի ծառայություններ եք ակնկալում ստանալ: 

Օրինակ` եթե Դուք ցանկանում եք ստանալ Ձեր աշխատավարձը և կատարել դրամով անկանխիկ գործարքներ, ապա կարող եք ձեռք բերել Արքա, Վիզա կամ Մաստերքարտ տեսակի քարտ և դրամային հաշիվ, իսկ եթե Դուք ցանկանում եք քարտն օգտագործել նաև արտասահմանում և կատարել արտարժութային գործարքներ, ապա Ձեզ անհրաժեշտ է Վիզա կամ Մաստերքարտ տեսակի քարտ և արտարժութային հաշիվ: 

Բանկային հաշվի և վճարային քարտերի մասին ավելին իմանալու համար տես`  

 


ԻՆՉ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ԵՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՁԵՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՑ

Անհրաժեշտ է իմանալ, որ Ձեր անվանական աշխատավարձը  

(այն աշխատավարձը, որը նշվումէ Ձեր 

և Ձեր գործատուի միջ

և 

կնքվող աշխատանքային պայմանագրում) 

և փաստացի աշխատավարձը (այն աշխատավարձը, որը Դուք ստանալու եք ամեն ամիս) տարբեր են:

Պատճառն այն է, որ աշխատելու տարիների ընթացքում Դուք ամեն ամիս Ձեր աշխատավարձից պետք է պարտադիր կերպով որոշակի վճարներ կատարեք: 

 

 

Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր վարձու աշխատող պետք է օրենքով սահմանված կարգով և չափով վճարի եկամտային հարկ:

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային բարեփոխումների շրջանակում փոփոխություններ է կատարվել նաև հարկային համակարգում: 2013թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել միասնական եկամտային հարկը, որը փոխարինել է նախկին եկամտահարկին ու պարտադիր սոցիալական ապահովության վճարներին:

Համաձայն «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի՝ վարձու աշխատողի աշխատավարձից պետական բյուջե է վճարվում միասնական եկամտային հարկ` հետևյալ դրույքաչափերով`
 



Բացի այդ, 2014 թվականից կսկսի գործել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը (կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում գործող բաշխողական կենսաթոշակային համակարգից անցում է կատարվելու բազմաստիճան կուտակային կենսաթոշակային համակարգի): 

Եթե Դուք ծնվել եք 1974թ. հունվարի 1-ին և դրանից հետո, ապա հանդիսանում եք պարտադիր կուտակային կենսաթոշակի պարտադիր մասնակից եք և Ձեր բազային եկամտից պետք է վճարեք 5 տոկոս կուտակային կենսաթոշակային վճար:

Միասնական եկամտային հարկը փոխանցվում է պետական բյուջե, իսկ կուտակային կենսաթոշակային վճարները՝ Ձեր անհատական կենսաթոշակային հաշվին:
 

Այդ միջոցները, ինչպես նաև պետության կողմից կատարված հատկացումները, Ձեր սեփականությունն են լինելու, և Դուք այն կստանաք Ձեր կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո:
 Կենսաթոշակային բարեփոխումների մասին ամբողջական տեղեկատվություն կարող եք գտնել կայքի ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ բաժնում:        

Հիշեք, որ աշխատանքի անցնելիս և աշխատավարձի չափը ճշտելիս` թյուրիմացություններից խուսափելու համար անպայման պետք է հստակեցնել, թե որ աշխատավարձի մասին է խոսքը` անվանական, թե փաստացի:


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐՔՈՒՅԿ 

Գործատուները պարտավոր են հիմնական աշխատավայրում աշխատող բոլոր աշխատողների համար վարել աշխատանքային գրքույկներ: Վերջինս աշխատողի աշխատանքային գործունեության մասին տեղեկություններ ներառող հիմնական փաստաթուղթ է, որտեղ լրացվում են՝ աշխատողի անունը, ազգանունը, աշխատողի ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, աշխատելու ժամանակահատվածը: 

Աշխատանքային գրքույկում ամրագրվում է նաև այն աշխատանքների կատարումը, որոնք հնարավորություն են ընձեռում աշխատողին արտոնյալ պայմաններով անցնելու կենսաթոշակի: 


Ընդ որում` գործատուի մոտ առաջին անգամ աշխատանքի ընդունվող աշխատողի աշխատանքային գրքույկը լրացվում է գործատուի կողմից ոչ ուշ, քան աշխատանքի ընդունվելուց հետո 5 օրվա ընթացքում: 

Աշխատանքային պայմանագրի լուծման (աշխատողի աշխատանքից ազատման) դեպքում աշխատանքային գրքույկում կատարված գրառումները պետք է վավերացվեն (հաստատվեն) գործատուի կամ նրա ներկայացուցչի ստորագրությամբ և գործատուի կնիքով: 

Աշխատանքային գրքույկը կորցնելու դեպքում Դուք, պետք է դրա մասին անհապաղ հայտնեք վերջին աշխատատեղի գործատուին: 

Վերջինս պարտավոր է 15 օրվա ընթաղքում աշխատանքային գրքույկի կրկնօրինակը հանձնել ձեզ:


Հիշեք, որ աշխատանքային գրքույկում գրառված տեղեկատվությունը հետագայում հիմք է հանդիսանալու Ձեր կենսաթոշակի հաշվարկման համար: Ուստի` հետևեք, որ Ձեր գործատուն օրենքով սահմանված կարգով գրանցի Ձեզ, վարի Ձեր աշխատանքային գրքույկը և կատարի համապատասխան վճարումները: 


ԻՆՉՊԵՍ ԵՔ ԾԱԽՍԵԼՈՒ ՁԵՐ ՎԱՍՏԱԿԱԾ ԳՈՒՄԱՐԸ (ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ ԵՎ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ)

Հաջորդ հարցը, որի շուրջ անհրաժեշտ է մտածել աշխատանքի անցնելիս, դա այն է, թե ինչպես եք ծախսելու Ձեր վաստակած գումարը: 

Հետագայում ֆինանսական դժվարություններից խուսափելու համար անհրաժեշտ է պլանավորել Ձեր եկամուտներն ու ծախսերը: 

Եթե որևէ նպատակ ունեք, որի իրականացման համար Ձեզ որոշակի խոշոր գումար պետք կգա, օրինակ` ցանկանում եք բնակարան կամ ավտոմեքենա գնել, մեկնել հանգստի և այլն, ապա ահրաժեշտ է նաև խնայողություններ կատարել: 

Խնայողությունները նաև անհրաժեշտ են, քանի որ հաճախ հանդիպում են այնպիսի իրավիճակներ, երբ ստիպված եք լինում ականխատեսելի և մեծ ծախսեր կատարել: 

Ահա թե ինչու անհրաժեշտ է Ձեր եկամուտները բաժանել 2 մասի` 

  • ընթացիկ ծախսերի ֆինանսավորում,
  • խնայողությունների կուտակում: 

Ձեր խնայողությունների կուտակումն ավելի արդյունավետ կազմակերպելու համար կարող եք հանձնարարել Ձեր գործատուին որոշակի համամասնությամբ տեղաբաշխել Ձեր աշխատավարձը ընթացիկ և կուտակային (ավանդային) հաշիվներում: 

Ճշտեք Ձեր գործատուից, թե արդյոք վերջինս կարող է ապահովել ձեր աշխատավարձի բաշխումը և ուղղումը համապատասխան` ընթացիկ ու կուտակային հաշիվներին: 

Եթե դա հնարավոր չէ, ապա Դուք կարող եք դա ինքներդ կատարել կամ հանձնարարել ձեր բանկին ամեն ամիս որոշակի գումար փոխանցել ձեր ընթացիկ հաշվից կուտակային հաշվին: 

Դրա համար անհրաժեշտ է բանկում ունենալ 2 տեսակի հաշիվ` ընթացիկ և կուտակային: 

Սակայն, եթե Դուք կանխիկ եղանակով եք ստանում Ձեր աշխատավարձը, ապա խնայողություններն արդյունավետ կատարելու համար կարող եք բանկում բացել կուտակային (ավանդային) հաշիվ և ամեն ամիս համապատասխան մեծության գումար մուտքագրել Ձեր հաշվին: Կուտակային (ավանդային) հաշվի առավելությունը կայանում է նրանում, որ բացի ամեն ամիս Ձեր կողմից Ձեր իսկ հաշվին մուտքագրվող գումարից, ժամկետի ավարտին Դուք կստանաք նաև վաստակած տոկոսագումարները:


Get it from App Store
Get it on Google Play
Get it from Microsoft
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ ՀԱՐՑ և ՊԱՏԱՍԽԱՆ
ABC