Գլխավոր
Գլխավոր
RSS Facebook twitter youtube Կայքի քարտեզ Հետադարձ կապ Գլխավոր

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ
Իմ Ֆինանսների Ամիս 2017 Ֆինանսական ֆուտբոլ
 
«Իմ ֆինանսների ամիս»
 
 
 
 
 
 
 
 
 
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ ՏԵՍԱՖԻԼՄԵՐ ON-LINE ԻՆՉ Է ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ

ԻՆՉ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՐԹՈՒՄԸ

- ԼՐԱԳՐՈՂ-ԻՆՉ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՐԹՈՒՄԸ


Ինչ է ֆինանսական կրթումը

Ֆինանսական կրթումը մի գործընթաց է, որի ընթացքում

  • ֆինանսական ծառայություններ սպառողները/ներդրողները ավելացնում են իրենց գիտելիքները ֆինանսական ծառայությունների, դրանց հետ կապված ռիսկերի վերաբերյալ,
  • տեղեկատվության տրամադրման, խորհրդատվության կամ ուսուցման միջոցով ձեռք են բերում հմտություններ և վստահություն և այդ ամենի արդյունքում
  • առավել զգոն են դառնում ֆինանսական ռիսկերի և հնարավորությունների նկատմամբ
  • ունակ են լինում կայացնել տեղեկացված որոշումներ
  • տեղեկանում են ուր դիմել օգնության համար,
  • ինչպես պաշտպանել սեփական շահերը
  • և ի՞նչ քայլեր ձեռնակել իրենց ֆինանսական վիճակը բարելավելու համար:
Ֆինանսական կրթման կարևորությունը

Ֆինանսական կրթման անհրաժեշտությունը

Ընդհանուր առմամբ ֆինանսական ծառայությունների/պրոդուկտների բարդ բնույթով, ինչպես նաև մարդկանց կողմից խելամիտ ֆինանսական որոշումների կայացման կարևորությամբ է պայմանավորված հանրության ֆինանսական կրթման անհրաժեշտությունը:

ֆինանսական ծառայությունները բազմաբնույթ են, բարդ և ոչ այնքան հեշտ հասկանալի մասնավորապես այն անձանց համար, ովքեր առաջին անգամ են օգտվում դրանցից:

Ֆինանսների վերաբերյալ քիչ տեղեկատված և գիտելիքներ ունեցող անհատը կարող է ոչ արդյունավետ կառավարել սեփական դրամական միջոցները, ինչի արդյունքում կարող է հայտնվել բարդ ֆինանսական իրավիճակում:

Օրինակ` պարտքերի կուտակումը, բավարար չափով խնայողություններ չկատարելը ֆինանսական անկանխատեսելի ծախսերի խուսափելու կամ ապագա կենսաթոշակի համար:

Ֆինանսական կրթման նպատակը
  • Բարձրացնել անհատի ռացիոնալ և արդյունավետ որոշումներ կայացնելու ունակությունը,
  • Բարելավել անհատի անձնական ֆինանսների կառավարման արդյունավետությունը, որը կօգնի բարելավել նրանց ֆինանսական պայմանները:
  • Ավելացնել անհատի գիտելիքները ֆինանսական ծառայությունների, դրանց ռիսկերի և առավելությունների վերաբերյալ: Տեղեկացնել անհատին իր իրավունքների և պարտականությունների մասին:
Ֆինանսապես կիրթ սպառողը հազվադեպ է դառնում խարդախության զոհ:

Կրթված անհատը պետք է կարողանա`
  • կառավարել իր անձնական ֆինանսները
  • հետևել անձնական ֆինանսների վիճակին
  • պլանավորել անձնական ֆինանսները կյանքի ընթացքում
  • տեղեկացված որոշումներ կայացնել ֆինանսական ծառայությունների վերաբերյալ
  • լինել տեղեկացված ֆինանսների վերաբերյալ հարցերում
Ինչու է անհրաժեշտ ֆինանսական կրթումը սկսել վաղ հասակից

Աշխարհի բազմաթիվ երկրներում կարևորում են ֆինանսական կրթման գործընթացը անձի վաղ հասակից սկսելը: Անհրաժեշտ է կրթել երեխաներին, ընդ որում ֆինանսական կրթումը պետք է սկսել դեռևս վաղ հասակից` 6-ից 8 տարեկանից:

Ընդ որում ֆինանսական կրթումը անհրաժեշտ է սկսել հիմնական հասկացություններից, ինչպիսիք են փողը, բյուջեն, բյուջեի պլանավորումը, պարտքը և այլն: Երեխաների ֆինանսական կրթման գործընթացում պետք է ներառել նաև խաղեր, գործնական աշխատանքներ և այլն:

Վաղ հասակում երեխաներին կրթելու առավելություններից է այն, որ վաղ հասակից ֆինանսների հետ առնչությունը դառնում է երեխաների մոտ սովորույթ, մտածելակերպ և կյանքի /առօրյա/ վարվելակերպ:

Դա ցանկալի է նաև հետևյալ պատճառով. վաղ հասակում երեխաներն առավել են հակված իրենց ծնողներին և ուսուցիչներին լսելու, քան մեծ տարիքում, ինչպես նաև առավել հեշտ են ընկալում մատուցվող գիտելիքը և ներկայացված տեղեկատվությունը:

Երեխաներին անհրաժեշտ է սովորեցնել իրենց իրավունքների և պարտականությունների մասին, նրանց ներկայացնել ֆինանսական գործիքները և իրացնել (կյանքի կոչել) նրանց իրավունքները:
Get it from App Store
Get it on Google Play
Get it from Microsoft
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ ՀԱՐՑ և ՊԱՏԱՍԽԱՆ
ABC