Գլխավոր
Գլխավոր
RSS Facebook twitter youtube Կայքի քարտեզ Հետադարձ կապ Գլխավոր

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ
Իմ Ֆինանսների Ամիս 2017 Ֆինանսական ֆուտբոլ
 
«Իմ ֆինանսների ամիս»
 
 
 
 
 
 
 
 
 
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ ՏԵՍԱՖԻԼՄԵՐ ON-LINE ԻՆՉ Է ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ

Միջոցառումներ

- ԱՇԱԿԵՐՏ-Միջոցառումներ


  • ՔԱՂԱՔԱՑԻ ՆԱԽԱԳԻԾ
«Քաղաքացի» նախագիծը «Քաղաքացիական կրթության կենտրոն» (ՔԿԿ) կազմակերպության կողմից մշակված ծրագրերից է, որը ՔԿԿ-ի ՍԻՎԻՏԱՍ Միջազգային (CIVITAS-International) ծրագրերի բաղկացուցիչ մաս է: ՔԿԿ-ն իր միջազգային ցանցի միջոցով համագործակցում է տարբեր երկրներում գործող Սիվիտաս կառույցների հետ` «Քաղաքացի» նախագիծը տվյալ երկրների կարիքներին համապատասխանեցնելու համար: Հայաստանում ծրագիրն իրականացվում է «Տեղեկատվական պահոցների ավտոմատացման և հետազոտման խումբ» ասոցիացիա կազմակերպության կողմից: 
ՀՀ ԿԲ օժանդակությամբ «Քաղաքացի» նախագծի հերթական մեկնարկը իրականացվում է Գեղարքունիկի մարզի Գավառ քաղաքում: Ծրագրի հիմնական նպատակն է աշակերտների` որպես քաղաքացի ձևավորմանը նպաստելը` նրանց հնարավորություն ընձեռելով ուսումնասիրել հանրային քաղաքականությանն առնչվող համայնքային հիմնախնդիրներ, փնտրել այդ խնդիրների լուծումներ, կարողանալ ընտրել հիմնախնդիրը լուծող լավագույն տարբերակներ և մշակել դրանք կյանքի կոչելու գործողությունների ծրագիր: Առաջին անգամն է, որ «Քաղաքացի» նախագիծը ուղղված է ֆինանսական համակարգին. այսինքն, աշակերտների կողմից ծրագրի սահմանված ձևաչափերով վեր կհանվեն իրենց համայնքներում ֆինանսական համակարգի հետ կապված հիմնախնդիրները և կառաջադրվեն դրանց լուծման այլընտրանքային լուծումներ: Նախագծի նպատակն է ամրապնդել ուսուցիչների ֆինանսատնտեսական կրթության բովանդակային գիտելիքները և մանկավարժական փորձառությունը, բարելավել աշակերտների ֆինանսատնտեսագիտական գիտելիքները, հմտությունները, կարողությունները և մասնակցությունը: Ընդ որում նախագիծը ապահովում է աշակերտներին գործնական փորձով` բանիմացությամբ և արդյունավետությամբ, զարգացնում է քաղաքացիական մասնակցության կարևորության ըմբռնումը, ինչպես նաև իրական կյանքում լավ քաղաքացի լինելու հմտությունները:
Get it from App Store
Get it on Google Play
Get it from Microsoft
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ ՀԱՐՑ և ՊԱՏԱՍԽԱՆ
ABC