Գլխավոր
Գլխավոր
RSS Facebook twitter youtube Կայքի քարտեզ Հետադարձ կապ Գլխավոր

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ
Իմ Ֆինանսների Ամիս 2017 Ֆինանսական ֆուտբոլ
 
«Իմ ֆինանսների ամիս»
 
 
 
 
 
 
 
 
 
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ ՏԵՍԱՖԻԼՄԵՐ ON-LINE ԻՆՉ Է ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ

Սլայդ շոու

- ԱՇԱԿԵՐՏ-Սլայդ շոու


Սլայդ շոուները ներկայացված են ըստ առանձին թեմաների, որոնք պարունակում են տեքստեր, շարժական և անշարժ նկարներ, ինչպես նաև թեստեր և հարցեր, որոնց կարող եք միանգամից պատասխանել և նույն պահին էլ ստանալ արդյունքները` արդյոք Ձեր պատասխանը ճիշտ է, թե ոչ: Սլայդ շոուները պարունակում են ակտիվացված նշաններ, որոնցով կարող եք առաջ կամ հետ գնալ, փոխել բաժինը կամ վերսկսել նորից:
Սլայդ շոուները վերաբերում են հետևյալ թեմաներին:
  • Կենցաղային հաշվարկներ. նպատակն է աշակերտների մոտ բարձրացնել առօրյա կյանքում  հաճախ օգտագործվող մաթեմատիկական, ֆինանսական հաշվարկներ կատարելու ունակությունները: 
  • Ֆինանսական կազմակերպություններ. ներկայացված է, թե ինչ է ֆինանսական կազմակերպությունը, ինչպիսի ֆինանսական կազմակերպություններ կան, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների կողմից մատուցվող հիմնական ծառայությունների բնույթը և օգտակարությունը:
  • Տոկոսներին և փոխարժեքներ.  ներկայացված է, թե ինչպես են օգտագործում տոկոսները ֆինանսական հաշվարկներ կատարելիս, և թե ինչպես ճշգրիտ հաշվարկել տոկոսային տատանումները` բարձրացումներն ու իջեցումները:
  • Բանկային հաշիվներ. տեղեկացնում է, թե ինչ է բանկային հաշիվը, ինչպես բացել բանկային հաշիվ և թե ինչպես ավելի շահավետ օգտագործել այն:
                                      
3-4. Բանկային հաշիվներ.pps
  • Վճարային քարտեր. տեղեկացնում է վճարային քարտի մասին, առկա վճարային քարտի տեսակների և դրանց անվտանգ օգտագործման մասին: 
Վարկեր. ներկայացված է վարկի էության, տեսակների մասին, ինչպես նաև վարկերի տրամադրման պայմանները:    
               
  • Խնայողություններ և ներդրումներ. ևս մեկ անգամ հիշեցնում է Ձեզ այն մասին, թե ինչքան կարևոր է խնայելը և ներդրում կատարելը, ինչպես նաև ներկայացվում է, թե ինչպես խնայել և որտեղ ներդնել:
      
3-7. Խնայողություններ և ներդրումներ.pps
  • Ապահովագրություն. ներկայացված է ապահովագրության էության և ապահովագրության տեսակների մասին:
  • Իրավունքների պաշտպանություն. ներկայացված է Ֆինանսական համակարգի հաշտարարի և ընդհանուր իրավասության դատարանի գործունեության և օգտակարության մասին:
  • Բյուջեի պլանավորում, որի նպատակը  Ձեզ մի քանի սկզբունքներ և խորհուրդներ փոխնացելն է, մասնավորապես այն մասին, թե ինչպես պլանավորել և հսկել Ձեր ծախսերը, որպեսզի Դուք ունակ լինեք կառավարել Ձեր բյուջեն և խուսափեք հնարավորանհարմարություններից և յուրաքանչյուր ամսվա վերջին ի հայտ եկող մտահոգություններից:
  • Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության /ԱՊՊԱ/ մասին, որի նպատակն է իրազեկել Ձեզ ֆինանսական շուկայում գործող նոր` ԱՊՊԱ համակարգի մասին:


                                                                                                                 
  


  • Կենսաթոշակային նոր համակարգի մասին, որի նպատակն է իրազեկել Ձեզ ՀՀ-ում կատարվող կենսաթոշակային բարեփոխումների` կենսաթոշակային նոր համակարգի մասին:


Get it from App Store
Get it on Google Play
Get it from Microsoft
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ ՀԱՐՑ և ՊԱՏԱՍԽԱՆ
ABC