Գլխավոր
Գլխավոր
RSS Facebook twitter youtube Կայքի քարտեզ Հետադարձ կապ Գլխավոր

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ
Իմ Ֆինանսների Ամիս 2017 Ֆինանսական ֆուտբոլ
 
«Իմ ֆինանսների ամիս»
 
 
 
 
 
 
 
 
 
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ ՏԵՍԱՖԻԼՄԵՐ ON-LINE ԻՆՉ Է ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ

Կենսաթոշակային հաշվիչ

- Կենսաթոշակային բարեփոխումներ-Կենսաթոշակային հաշվիչ
Բեռնեք Կուտակային կենսաթոշակային հաշվիչը Ձեր բջջային հեռախոսում

Get it from App Store   Get it on Google Play   Get it from Microsoft

Կուտակային կենսաթոշակային հաշվիչը (այսուհետ՝ հաշվիչ) նախատեսված է կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների համար: Հաշվիչը հաշվարկում է Ձեր կուտակային կենսաթոշակը:
Լրացնելով ստորև ներկայացված տողերը՝ Դուք ստանում եք Ձեր կուտակային հատկացումները (Ձեր և պետության կողմից փոխանցված նպատակային սոցիալական վճարները) և կենսաթոշակային ֆոնդի ապահովված եկամուտը, ինչպես նաև կենսաթոշակային տարիքը անցնելու պահին ամսական կենսաթոշակի մեծությունը և ամսական կենսաթոշակի ներկա արժեքը:

 

* - ով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար
  • 1. Կյանքի ընդհանուր տևողություն՝ կյանքի սպասվող միջին տևողություն: Եթե այս դաշտը չեք լրացնում, ապա կյանքի սպասվող տևողությունը ընդունվում է 75 տարի՝ համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության 2012թ-ի տվյալների:
  • 2. Ակնկալվող տարեկան եկամտաբերություն (%)` եկամտաբերություն, որն ակնկալում եք ստանալ կենսաթոշակային ֆոնդին փոխանցված կուտակային հատկացումների (Ձեր և պետության նպատակային սոցիալական վճարների) կառավարումից:
  • 3. Սպասվող գնաճ (տարեկան) (%)` 2006-2013 թվականներին տարեկան միջին գնաճը կազմում է 5.5%` համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տվյալների:
  • 4. Ակնկալվող տարեկան եկամտաբերություն կենսաթոշակային տարիքն անցնելուց հետո (%)` Դուք ստանում եք Ձեր կենսաթոշակը ամսական կտրվածքով Ձեր կուտակված միջոցներից և Ձեզ համար կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ապահովված եկամտից, իսկ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը շարունակում է կառավարել կենսաթոշակային ֆոնդում մնացած միջոցները՝ ապահովելով լրացուցիչ եկամուտ, այսինքն՝ սա այն եկամտաբերությունն է, որն ապահովում է կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը կենսաթոշակային տարիքը անցնելուց հետո:
  • 5. Վերջնական աշխատավարձ մինչև կենսաթոշակային տարիքը անցնելը՝ կենսաթոշակային տարիքը անցնելու պահին աշխատավարձի մեծություն: Եթե այս դաշտը չեք լրացնում, ապա աշխատավարձի մեծությունը մնում է նույնը:
  • 6. Ընդամենը կուտակային հատկացումներ (մասնակցի և պետության նպատակային սոցիալական վճարներ) և վաստակած եկամուտ՝ տարիների ընթացքում Ձեր և պետության կողմից փոխանցված կուտակային հատկացումների (մասնակցի և պետության նպատակային սոցիալական վճարների) և կենսաթոշակային ֆոնդի վաստակած եկամտի ընդհանուր գումար:
  • 7. Ընդամենը կուտակային հատկացումներ (առանց վաստակած եկամտի)՝ տարիների ընթացքում Ձեր և պետության կողմից փոխանցված կուտակային հատկացումների (մասնակցի և պետության նպատակային սոցիալական վճարների) ընդհանուր գումար (չի ներառում կենսաթոշակային ֆոնդի վաստակած եկամուտը):
  • 8. Մասնակցի կողմից փոխանցված ընդամենը նպատակային սոցիալական վճարներ (առանց վաստակած եկամտի)՝ տարիների ընթացքում Ձեր կողմից փոխանցված նպատակային սոցիալական վճարների ընդհանուր գումար (չի ներառում պետության կողմից փոխանցված նպատակային սոցիալական վճարները):
  • 9. Պետության կողմից փոխանցված ընդամենը նպատակային սոցիալական վճարներ (առանց վաստակած եկամտի)՝ տարիների ընթացքում պետության կողմից փոխանցված նպատակային սոցիալական վճարների ընդհանուր գումար (չի ներառում Ձեր կողմից փոխանցված նպատակային սոցիալական վճարները):
  • 10. Ընդամենը վաստակած եկամուտ՝ տարիների ընթացքում կենսաթոշակային ֆոնդի վաստակած եկամտի ընդհանուր գումար (չի ներառում Ձեր և պետության կողմից փոխանցված նպատակային սոցիալական վճարները):
  • 11. Ամսական ստացվող կենսաթոշակ՝ ապագայում ստացվելիք ամսական կենսաթոշակի մեծություն:
  • 12. Ամսական ստացվող կենսաթոշակի ներկա արժեք՝ ճշգրտված գնաճով՝ ապագայում ստացվելիք ամսական կենսաթոշակի մեծություն ներկա պահի դրությամբ՝ ճշգրտված տարեկան գնաճով:
  • 13. Ամսական ստացվող կենսաթոշակի ներկա արժեք/ներկա աշխատավարձ՝ ցույց է տալիս, թե ապագայում ստացվելիք ամսական կենսաթոշակի ներկա արժեքը (ճշգրտված տարեկան գնաճով) ներկա աշխատավարձի որ մասն է կազմում:
  • 14. Ամսական ստացվող կենսաթոշակ/վերջնական աշխատավարձ՝ ցույց է տալիս, թե ապագայում ստացվելիք ամսական կենսաթոշակը վերջնական աշխատավարձի որ մասն է կազմում:
Get it from App Store
Get it on Google Play
Get it from Microsoft
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ ՀԱՐՑ և ՊԱՏԱՍԽԱՆ
ABC