Գլխավոր
Գլխավոր
RSS Facebook twitter youtube Կայքի քարտեզ Հետադարձ կապ Գլխավոր

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ
Իմ Ֆինանսների Ամիս 2017 Ֆինանսական ֆուտբոլ
 
«Իմ ֆինանսների ամիս»
 
 
 
 
 
 
 
 
 
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ ՏԵՍԱՖԻԼՄԵՐ ON-LINE ԻՆՉ Է ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ

Ինչպես ընտրել ֆոնդ/ ֆոնդի կառավարիչ

- Կենսաթոշակային բարեփոխումներ-Ինչպես ընտրել ֆոնդ/ ֆոնդի կառավարիչ


Կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ կարող ես ընտրել «Իմ հաշիվը» էջի և հաշվի օպերատորների միջոցով:

«Իմ հաշիվը» էջի միջոցով

«Իմ հաշիվը» մուտք գործելու համար քեզ անհրաժեշտ է նույնականացման քարտ (ID քարտ), էլեկտրոնային ստորագրություն և նույնականացման քարտը կարդացող սարք:

Նույնականացման քարտ ձեռք բերելու համար՝

Նույնականացման քարտը կարող ես ստանալ ոստիկանության տարածքային անձնագրային բաժանմունքից (ինչպես կանեիր անձնագիր ստանալիս: Դու կարող ես դիմել ցանկացած անձնագրային ծառայություն՝ անկախ քո հաշվառման վայրից կամ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն:

Նույնականացման քարտի արժեքն է 3000 դրամ:

Քարտը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում (նմուշը տրվում է անձնագրային բաժանմունքում), անձնագիր և պետական տուրքի վճարման անդորրագիր: Վճարումը կարող ես կատարել՝

  • անձնագային բաժանմունքում վճարային տերմինալի միջոցով,

կամ

  • որևէ բանկում՝ Ձեր տարածքային անձնագրային բաժանմունքի կողմից տրամադրված հաշվեհամարին:

Քարտ ստանալիս ուշադիր եղիր, որպեսզի նույնականցման քարտի հետ միասին տրամադրվեն PIN և PUK ծածկագրերը (փակ ծրարով):

Էլեկտրոնային ստորագրությունն ակտիվացնելու համար՝

Անհրաժեշտ է իրականացնել 3000 ՀՀ դրամ էլեկտրոնային ստորագրության տարեկան սպասարկման վճար: Ուշադիր եղիր և պահպանիր վճարման կարևորագույն պայմանները`

ԷԿԵՆԳ ՓԲԸ, ՀՎՀՀ 02707093

Բանկային հաշվեհամար՝ 1570004596000500, Ամերիաբանկ ՓԲԸ

Վճարման Ձևաչափ՝ անդորրագրի «նպատակ» դաշտը պետք է պարունակի ստորագրող անձի սոցիալական քարտ^անուն^ազգանուն:

Վճարումը կատարելուց 3 օր հետոգրանցվիր ԷԿԵՆԳ ՓԲԸ-ի ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ (www.ekeng.am):

Նույնականացման քարտ կարդացող սարք ձեռք բերելու համար՝

Նույնականացման քարտ կարդացող սարքը կարող ես ստանալ «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամից:

Հասցե` ք. Երևան, Ուլնեցի 68, 1-ին հարկ, 17 սենյակ:

Հեռ.` 060 50 87 00:

Նույնականացման քարտ կարդացող սարքի արժեքն է 3500 դրամ:

Քարտը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել նույնականացման քարտը և պետական տուրքի (3500 ՀՀ դրամ) վճարման անդորրագիր:

Վճարումը պետք է կատարվի հետևյալ հաշվեհամարին՝ 900018216011:

«Իմ հաշիվը» մուտք գործելու համար՝

  • Այցելիր www.epension.am կայք և մուտք գործիր «Իմ հաշիվը» էջը,
  • նույնականացման քարտը կարդացող սարքը միացրու համակարգչին և սարքի մեջ տեղադրիր նույնականացման քարտը,
  • մուտքագրիր PIN ծածկագիրը, որը տրամադրվում է նույնականացման քարտի հետ,
  • «Իմ դիմումներ» բաժնից ընտրիր «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրության» դիմումը և լրացրու այն,
  • դիմումը լրացնելուց հետո սեղմիր «պահպանել» կոճակը, այնուհետև դիմումը ևս մեկ անգամ ստուգելուց հետո սեղմիր «ընդունել» կոճակը:

Հաշվի օպերատորների միջոցով

Հաշվի օպերատորը բանկ կամ Հայփոստի բաժանմունք հանդիսացող միջնորդ կազմակերպություն է, որտեղ այցելելով դու կարող ես ընտրել ֆոնդ և ֆոնդի կառավարիչ, ինչպես նաև հետագայում փոխել այն, հետևել քո կուտակումներին կամ քաղվածք ստանալ, այսինքն՝ կարող ես կառավարել քո կենսաթոշակային հաշիվը:

Այս պահի դրությամբ հաշվի օպերատոր ընկերություններն են՝

1. «Արարատբանկ» ԲԲԸ - www.araratbank.am,
Հեռախոս՝ (+37410 592323)
մասնաճյուղերի ցանկ

2. «Արդշինբանկ» ՓԲԸ - www.ashib.am,
Հեռախոս՝ (+37410 590575)
մասնաճյուղերի ցանկ

3. «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ - www.armbusinessbank.am,
Հեռախոս՝ (+37410 592020)
մասնաճյուղերի ցանկ

4. «Հայփոստ» ՓԲԸ - www.haypost.am,
Հեռախոս՝ (+37410 514514)
մասնաճյուղերի ցանկ

5. «ՎՏԲ-Հայաստանբանկ» ՓԲԸ - www.vtb.am,
Հեռախոս՝ (+374 8787)
մասնաճյուղերի ցանկ

6. «ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ - www.hsbc.am,
Հեռախոս՝ (+37410 515000)
մասնաճյուղերի ցանկ

7. «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ - www.conversebank.am,
Հեռախոս՝ (+37410 511200)
մասնաճյուղերի ցանկ

8. «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ - www.inecobank.am,
Հեռախոս՝ (+37410 510510)
մասնաճյուղերի ցանկ

Հաշվի օպերատորի միջոցով ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու համար

  • այցելիր քո նախընտրած հաշվի օպերատորին,
  • ներկայացրու անհրաժեշտ փաստաթղթերը` նույնականացմանքարտ (ID քարտ) կամ անձնագիր և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ), իսկ վերջինս չունենալու դեպքում՝ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանք,
  • ինքնուրույն կամ համապատասխան աշխատակցի միջոցով լրացրու «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրության» դիմումը,
  • համապատասխան աշխատակիցը լրացված էլեկտրոնային դիմումը տպում է 2 օրինակից և տրամադրում քեզ: Մինչև ստորագրելը ուշադիր և մանրամասն կարդա դիմումում լրացված յուրաքանչյուր վանդակ:

Ուշադրություն՝ Հաշվի օպերատորին և նրա աշխատակիցներին արգելվում է գովազդել կամ որևէ կերպ ուղղորդել քեզ ընտրելու կենսաթոշակային ֆոնդ կամ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ:

Ուշադրություն՝ քո կենսաթոշակային հաշվին կարող ես հետևել նաև բանկոմատների միջոցով՝ ստանալով այդ հաշվով կատարված վերջին գործարքների վերաբերյալ քաղվածք: 

Get it from App Store
Get it on Google Play
Get it from Microsoft
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ ՀԱՐՑ և ՊԱՏԱՍԽԱՆ
ABC