Գլխավոր
Գլխավոր
RSS Facebook twitter youtube Կայքի քարտեզ Հետադարձ կապ Գլխավոր

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ
Իմ Ֆինանսների Ամիս 2017 Ֆինանսական ֆուտբոլ
 
«Իմ ֆինանսների ամիս»
 
 
 
 
 
 
 
 
 
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ ՏԵՍԱՖԻԼՄԵՐ ON-LINE ԻՆՉ Է ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ

Ընդհանուր տեղեկություն

- Կենսաթոշակային բարեփոխումներ-Ընդհանուր տեղեկություն


Հարգելի այցելու

Հայաստանը անցում է կատարել Կուտակային կենսաթոշակային համակարգին:

Եթե դու ծնվել ես1974 թ-ին կամ դրանից հետո  եւ աշխատում ես  եւ կատարում ես նպատակային սոցիալական վճար, ապա դու կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակից ես:

Եթե դու աշխատում ես մասնավոր հատվածում, ապա կարող ես մինչեւ 2017 թ-ի հուլիսի 1-ը հրաժարվել սոցիալական վճարներ կատարելուց:

Եթե դու աշխատում ես պետական հատվածում  կամ 2014 թ-ի հուլիսի 1-ից հետո առաջին անգամ ես մուտք գործում աշխատաշուկա, ապա չես կարող հրաժարվել սոցիալական վճարներ կատարելուց:

Քո կողմից կատարված նպատակային սոցիալական վճարներին պետությունը ավելացնում է լրացուցիչ միջոցներ, որոնք միասին կազմում են կուտակային հատկացումը: Կուտակային հատկացումը ուղղվում է քո կողմից ընտրված կենսաթոշակային ֆոնդի փայերը ձեռք բերելու նպատակով:

Նոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչում դու պետք է ընտրես կենսաթոշակային ֆոնդ/ֆոնդի կառավարիչ:

Այն դեպքում, երբ դու չես կողմնորոշվում ֆոնդի/ֆոնդի կառավարչի ընտրության հարցում, նոր համակարգը քո փոխարեն կայացնում է ընտրություն:

Քո կուտակային կենսաթոշակը ձեւավորվելու է կուտակային հատկացումներից (քո եւ պետության կողմից կատարված վճարներից) եւ կենսաթոշակային ֆոնդի կառավարումից ստացված եկամուտներից:

2015թ-ից դու կարող ես ցանկացած պահի փոխել քո ֆոնդը/ֆոնդի կառավարչին:

Նոր համակարգի ներքո գործելու է նաեւ Կամավոր բաղադրիչը, որին կարող է անդամակցել ցանկացած անձ՝ անկախ տարիքից:

Այս բաժնում Դու կարող ես գտնել կենսաթոշակային բարեփոխումների մասին քեզ անհրաժեշտ տեղեկատվությունը:

http://abcfinance.am/datas/users/3-12.png


Get it from App Store
Get it on Google Play
Get it from Microsoft
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ ՀԱՐՑ և ՊԱՏԱՍԽԱՆ
ABC