Գլխավոր
Գլխավոր
RSS Facebook twitter youtube Կայքի քարտեզ Հետադարձ կապ Գլխավոր

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ
Իմ Ֆինանսների Ամիս 2017 Ֆինանսական ֆուտբոլ
 
«Իմ ֆինանսների ամիս»
 
 
 
 
 
 
 
 
 
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ ՏԵՍԱՖԻԼՄԵՐ ON-LINE ԻՆՉ Է ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ

Ֆինանսական թեմաներով բանավեճեր

- «Իմ ֆինանսների ամիս»- «Իմ ֆինանսների ամիս» 2014-Ֆինանսական թեմաներով բանավեճեր


«Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի շրջանակում ՀՀ կենտրոնական բանկն այլ պետական կառույցների և մասնավոր ֆինանսական կազմակերպությունների հետ համատեղ նախաձեռնել է ֆինանսական թեմաներով միջհամալսարանական բանավեճերի մրցաշար, որին մասնակցում են 6 պետական բուհեր: Մրցաշարի նպատակն է երիտասարդների շրջանում ավելացնել ֆինանսական տարաբնույթ թեմաների վերաբերյալ գիտելիքները, ինչպես նաև բանավիճային քննարկումների միջոցով նրանց մոտ զարգացնել նույն ֆինանսական խնդրին տարբեր տեսանկյուններից դիտարկելու ունակությունը:

 

Մրցաշարին մասնակցող համալսարաններն են.

  • Հայաստանում ֆրանսիական համալսարանը (UFAR),
  • Հայկական պետական մանկավարժական համալսարանը (ASPU),
  • Հայաստանի պետական տնտեսագիտական համալասարանը (ASUE),
  • Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (SEUA),
  • Հայ-ռուսական սլավոնական համալսարանը (RAU),
  • Հայաստանի ազգային ագրարային համալսարանը (ANAU):

Մրցաշարերի ընթացքում քննարկվելու են անձնական ֆինանսների հետ կապված այնպիսի թեմաներ, ինչպիսիք են` անձնական ֆինանսների ճիշտ կառավարումը, վարկ վերցնելը, խնայողություններ կատարելը և այլն:

Մրցող թիմերի և օրերի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ, ինչպես նաեւ որպես հանդիսատես գրանցվել այստեղ:

Բանավեճի մրցաշարի հաղթողների մասին մանրամասն՝ 

Տնտեսագիտական համալսարանի թիմը՝ միջհամալսարանական բանավեճերի մրցաշարի հաղթող

Հարցերի դեպքում կարող եք գրել consumerinfo@cba.am հասցեով կամ զանգահարել +374 10 592 697 հեռախոսահամարով, ինչպես նաև հետևել ABCfinance.am-ի Facebook-ի և Twitter-ի էջերին՝ Ձեր հարցերը ուղղելով մեկնաբանության կամ հաղորդագրության տեսքով:

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:

հեռ/ֆաքս. 010 56 37 61 կամ 010 592 697, 010 592 698 

էլ-փոստ. consumerinfo@cba.am

Get it from App Store
Get it on Google Play
Get it from Microsoft
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ ՀԱՐՑ և ՊԱՏԱՍԽԱՆ
ABC