Գլխավոր
Գլխավոր
RSS Facebook twitter youtube Կայքի քարտեզ Հետադարձ կապ Գլխավոր

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ
Իմ Ֆինանսների Ամիս 2017 Ֆինանսական ֆուտբոլ
 
«Իմ ֆինանսների ամիս»
 
 
 
 
 
 
 
 
 
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ ՏԵՍԱՖԻԼՄԵՐ ON-LINE ԻՆՉ Է ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ

«Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղ

- «Իմ ֆինանսների ամիս»- «Իմ ֆինանսների ամիս» 2014-«Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղ


ՀՀ կենտրոնական բանկի եւ Գիտակների հայկական ասոցիացիայի՝ միջհամալսարանական «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» առաջնությունը կներառի 3 խաղեր՝ «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ», «Բրեյն Ռինգ», «Անհատական խաղ»:

Առաջնության անցկացման նպատակն է տարբեր մասնագիտություններ ունեցող ուսանողներին ներգրավել ֆինանսական կրթման գործընթացում, քանի որ խաղերի հարցերի միջոցով կփոխանցվեն գիտելիքներ անձնական ֆինանսների (խնայողություններ, ապահովագրություն, բյուջեի պլանավորում, պարտքի կառավարում), մակրոտնտեսական հասկացությունների և ՀՀ ԿԲ գործառնությունների վերաբերյալ:

Առաջնությունն անցկացվելու է ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում, սույն թվականի հոկտեմբերի 19-ին: Խաղերին իրենց մասնակցությունն են ցուցաբերելու վեցական մասնակիցներով թիմեր 11 համալսարաններից՝

  • Երևանի պետական համալսարան,
  • Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան,
  • Հայկական պետական մանկավարժական համալսարան,
  • Երևանի պետական ճարտարագիտական համալսարան,
  • Հայաստանի ագրարային համալսարան,
  • Հայաստանում ֆրանսիական համալսարան,
  • Հայ-ռուսական սլավոնական համալսարան,
  • Հայաստանի ամերիկյան համալսարան,
  • Երևանի պետական բժշկական համալսարան,
  • Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարան,
  • Դիլիջանի գեղարվեստի ակադեմիա:

Առաջնությանն աջակցում են հետեւյալ ֆինանսական կառույցները՝

  • Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը,
  • Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը,
  • Պրոմեթեյ բանկը,
  • Զարգացման հայկական բանկը:

Ինտելեկտուալ խաղի մանրամասները՝ 


Հարցերի դեպքում կարող եք գրել consumerinfo@cba.am հասցեով կամ զանգահարել +374 10 592 697 հեռախոսահամարով, ինչպես նաև հետևել ABCfinance.am-ի Facebook-ի և Twitter-ի էջերին՝ Ձեր հարցերը ուղղելով մեկնաբանության կամ հաղորդագրության տեսքով: 

Հաղթողներին սպասում են հաճելի անակնկալներ:

Բոլոր մասնակիցներին մաղթում ենք հաջող խաղ և պիտանի գիտելիքների կուտակման օգտագործված հնարավորություններ:

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:

հեռ/ֆաքս. 010 56 37 61 կամ 010 592 697, 010 592 698 

էլ-փոստ. consumerinfo@cba.am

Get it from App Store
Get it on Google Play
Get it from Microsoft
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ ՀԱՐՑ և ՊԱՏԱՍԽԱՆ
ABC