Գլխավոր
Գլխավոր
RSS Facebook twitter youtube Կայքի քարտեզ Հետադարձ կապ Գլխավոր

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ
Իմ Ֆինանսների Ամիս 2017 Ֆինանսական ֆուտբոլ
 
«Իմ ֆինանսների ամիս»
 
 
 
 
 
 
 
 
 
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ ՏԵՍԱՖԻԼՄԵՐ ON-LINE ԻՆՉ Է ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ

Շարադրության մրցույթ

- «Իմ ֆինանսների ամիս»- «Իմ ֆինանսների ամիս» 2014- Մրցույթներ-Շարադրության մրցույթ


        Շարադրության մրցույթ (PDF)

Շարադրությունների մրցույթի մրցանակակիրները

1.   Սոսե Մարտիրոսյան

14-ամյա ապագա տնտեսագետը իր շարադրությամբ Ձեզ է ներկայացնում իր և իր ընտանիքի խնայողությունների փոքր-ինչ թախծոտ, սակայն ուսուցողական պատմությունը: Այն, ինչ Սոսեն չի խնայում, գիտելիքներ ձեռք բերելու մեծ ցանկությունն է:

Նրան մրցանակ հանձնեց Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը:

«Երբ առաջին անգամ որոշեց խնայել Սոսեն»

2.   Անի Մկրտումյան

Հեռավոր Տավուշի մարզի Մովսես գյուղից Անին Ձեզ կհամոզի, որ խնայելու համար պարտադիր չէ լինել աշխատող: Կարելի է խնայել ծնողների տված գումարը և ի կատար ածել բաղձալի երազանքները: Անին կոչ է անում խնայել նաև բնությունը և իր շարադրությունն ավարտում Այնշտայնի խոսքերով. «Եթե մարդն ապրի բնության բարիքները քամելու միջոցով հանուն հաճույքի, ապա նա կդատարկի իր ապագան»:

Անին իր մրցանակը ստացավ ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

3.   Մերի Թելունց

15-ամյա Մերին ևս ապագա տնտեսագետ է, սակայն սիրում է նաև լրագրությունը, զբաղվում երաժշտությամբ և  ընթերցանությամբ:

Նրան առաջին անգամ խնայել ստիպեց վեց տարեկանում ստացած խնայատուփը՝ մոխրագույն փղիկի տեսքով: Իսկ թե ինչպես փոխեց և դեռ կփոխի այն Մերիի կյանքը, կարող եք կարդալ նրա ստեղծագործության մեջ:

3.   Ելենա Հարությունյան

  

Արմավիրի մարզից Ելենան ապագա լրագրող է, սիրում է հեծանիվ վարել, պատմություններ գրել, ֆիլմեր դիտել և լուսանկարել: Ելենայի զվարճալի պատմությունը, նրա կամքն ու խնայողությունները ներկայացված են Ելենայի շարադրությունում. «Երբ առաջին անգամ որոշեցի խնայել»: 

Մերին և Ելենան կիսեցին երրորդ հորիզոնականը՝ պարգևատրվելով ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Հայկ Նահապետյան

15-ամյա Հայկը Երևանից է: Նախասիրություններն են սերֆինգը, սեղանի թենիսը, ֆիլմերի դիտումը:

Նրա «ամենագետ» հեռախոսի, դրա համար զիջումների ու զղջումների պատմությունը Հայկի՝ «Երբ առաջին անգամ որոշեցի խնայել» շարադրության մեջ:

 Հայկն արժանացավ Պրոմեթեյ բանկի հատուկ մրցանակին:


Get it from App Store
Get it on Google Play
Get it from Microsoft
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ ՀԱՐՑ և ՊԱՏԱՍԽԱՆ
ABC