Գլխավոր
Գլխավոր
RSS Facebook twitter youtube Կայքի քարտեզ Հետադարձ կապ Գլխավոր

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ
Իմ Ֆինանսների Ամիս 2017 Ֆինանսական ֆուտբոլ
 
«Իմ ֆինանսների ամիս»
 
 
 
 
 
 
 
 
 
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ ՏԵՍԱՖԻԼՄԵՐ ON-LINE ԻՆՉ Է ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ

Փողի միջազգային շաբաթ (Global Money Week) 2017

- «Իմ ֆինանսների ամիս»- «Իմ ֆինանսների ամիս» 2017-Փողի միջազգային շաբաթ (Global Money Week) 2017


Մենք սկսում ենք «Փողի միջազգային շաբաթը»

Սիրելի՛ երեխաներ, պատանիներ և երիտասարդներ, սպասու՞մ էիք անձնական ֆինանսների խելամիտ կառավարմանն ուղղված միջոցառումներով հարուստ «Փողի միջազգային շաբաթ» ծրագրին:

Այսօր մեկնարկում ենք այն և վերջինիս շրջանակում հայտարարում մրցույթներ, այցեր Կենտրոնական բանկի Այցելուների կենտրոն, «Սովորիր, Խնայիր, Վաստակիր» թեմայով դասընթացների վարում դպրոցներում, «Խնայողությունների խաղ», «Ֆինանսական այլ կերպ» և «Ֆինանսական ֆուտբոլ» խաղերի առաջնությունների և այլ միջոցառումների կազմակերպում կրթական տարբեր հաստատություններում:

Ծրագրերի մասին մանրամասն

  • ՀՀ կենտրոնական բանկը դպրոցականներին հրավիրում է մասնակցելու ուշագրավ և յուրօրինակ մրցույթի «Իմ խնայատուփը»  խորագրով: Պետք է ներկայացնել ցանկացած նյութից պատրաստված հետաքրքիր խնայատուփեր, որոնք պատրաստված են հենց ձեր կողմից: Մրցույթի վերջնաժամկետն է ապրիլի 6-ը:

Հարստություն կուտակելը պահանջում է կարգապահություն, ձգտում և ամենօրյա ջանք: Ներկայացրե՛ք Ձեր կողմից առօրյայում օգտագործվող խնայատուփը և ծանոթացե՛ք մյուսների կողմից ներկայացված տարբերակներին:

Աշխատանքներով կկազմակերպվեն ցուցահանդեսներ Երևանում և Դիլիջանում, հաղթողները կպարգևատրվեն:

Հայտարարությունը և մասնակցության պայմանները կարդացե՛ք այստեղ:

  • Բոլոր երախաները և երիտասարդները հրավիրվում են մասնակցելու ուշագրավ և ինքնատիպ սելֆիների մրցույթի «Սովորիր, Խնայիր, Վաստակիր»  խորագրով։  Մրցույթի վերջնաժամկետն է ապրիլի 2-ը:

Ներկայացրե՛ք Ձեր հնարամիտ սելֆիները «Փողի միջազգային շաբաթ 2017» (Global Money Week 2017) լոգոյի հետ` մրցելու և զվարճանալու ավելի քան 130 երկրների հետ՝ չմոռանալով Hashtag-երի մասին՝ #GMW2017, #GlobalMoneyWeek, #GMWselfie:

Հայտարարությունը և մասնակցության պայմանները կարդացե՛ք այստեղ:

  • «Փողի միջազգային շաբաթին» կհաջորդի «Իմ ֆինանսների ամիս» ծրագիրը, որի շրջանակում ևս հայտարարվել են ֆինանսական 4 մրցույթներ: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
  • Մարտի 30-ին և 31-ին Կենտրոնական բանկի Այցելուների կենտրոնը կհյուրընկալի «Հայաստանի մանուկներ» և «Ջինիշյան» հիմնադրամի սաներին, ովքեր կծանոթանան դրամի պատմությանը, կմասնակցեն «Սովորիր, Խնայիր, Վաստակիր»  խորագրով դասին, ինչպես նաև իրենց ուժերը կփորձեն «Ֆինանսական այլ կերպ» խաղում:
  • Կրթական տարբեր հաստատություններում մինչև մայիս կկազմակերպվեն «Խնայողությունների խաղ», «Ֆինանսական ֆուտբոլ» առաջնություններ, ինչպես նաև անձնական ֆինանսների ճիշտ կառավարմանն ուղղված տարբեր սեմինարներ, բանավեճեր, ինտելեկտուալ առաջնություն, շրջագայություններ և այլն:

Միացե՛ք միջազգային այս նախաձեռնությանը, որը կօգնի սովորել, թե ինչպես է պետք վարվել ձեր անձնական ֆինանսների հետ, լինել պատասխանատու գնորդներ, պատրաստ լինել ապագայի ֆինանսական մարտահրավերներին: Միջոցառումների մանրամասները կներկայացվեն լրացուցիչ հայտարությունների միջոցով:  Հետևե՛ք մեր facebook-յան և twitter-յան էջերին:

 









Get it from App Store
Get it on Google Play
Get it from Microsoft
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ ՀԱՐՑ և ՊԱՏԱՍԽԱՆ
ABC