Գլխավոր
Գլխավոր
RSS Facebook twitter youtube Կայքի քարտեզ Հետադարձ կապ Գլխավոր

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ
Իմ Ֆինանսների Ամիս 2017 Ֆինանսական ֆուտբոլ
 
«Իմ ֆինանսների ամիս»
 
 
 
 
 
 
 
 
 
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ ՏԵՍԱՖԻԼՄԵՐ ON-LINE ԻՆՉ Է ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ

Ամենակարևորը ինտերնետում գնումներ կատարելու մասին

- ՖԻՆԱՆՍՆԵՐԸ ԿՅԱՆՔԻ ՏԱՐԲԵՐ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ-Ամենակարևորը ինտերնետում գնումներ կատարելու մասին


Ինչու՞ կատարել գնումներ ինտերնետով

Աշխարհի բնակչության գրեթե 40%-ը կատարում են գնումներ ինտերնետի միջոցով: Այն  ունի մի շարք առավելություններ, քանի որ հնարավորություն է տալիս.

  • Հեշտությամբ գտնել հետաքրքրող ապրանքները ինտերնետ-խանութներից:
  • Խմբավորել ապրանքները, ըստ ապրանքանշանի, գնի, գույնի և չափի՝ օգտագործելով փնտրման կամ ֆիլտրման (դասակարգման) գործիքներ:
  • Համեմատել տարբեր ապրանքների ու տարբեր խանութների առաջարկները` առանց տնից դուրս գալու:
  • Գնումներ կատարել ցանկացած ժամանակ` օրը 24 ժամ, շաբաթը 7 օր:
  • Չմտածել մեծածավալ գնումները տուն հասցնելու մասին, քանի որ ինտերնետ-խանութներն առաջարկում են նաև առաքում:
  • Ծանոթանալ ապրանքն արդեն ձեռք բերած սպառողների կարծիքներին և ապրանքի մասին նրանց գնահատականներին։

Ինչու՞ են մարդիկ նախընտրում գնումներ կատարել ինտերնետի միջոցով

Ինչպիս՞ի իրավիճակներ կարող են լինել ինտերնետով գնումներ կատարելիս

1.Նկարի և իրականության անհամապատասխանություն. Նախ, էլեկտրոնային առևտրի ժամանակ Դուք զրկված եք ապրանքն անմիջականորեն տեսնելու, շոշափելու հնարավորությունից, հետևաբար առկա է ռիսկ, որ Ձեզ փաստացի առաքված ապրանքը կարող է չհամապատասխանել կայքում առկա նկարագրությանը։

Ի՞նչ անել. Համացանցում գնումներ կատարելիս մանրամասն ծանոթացեք վաճառողի սահմանած բողոքների քննման, ապրանքը հետ վերադարձնելու,փոխարինելու կամ վնասները հատուցելու կանոններին։

Ուշադրություն. Օնլայն առևտրի խոշոր հանգույցները, ինչպիսիք են, օրինակ, Amazon-ը և eBay-ը, ունեն նման դեպքերում սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգեր, սակայն առանձին ինտերնետ-խանութները կարող են նման ընթացակարգեր չունենալ։

2.Նախատեսվածից շատ ծախսեր. Կան կայքեր, որտեղ ներկայացվող ապրանքի գնի մեջ չեն ներառվում ապրանքի առաքման ծախսը, ինչպես նաև խանութի կամ պատվերը կատարող միջնորդ կազմակերպությունների միջնորդավճարները:

Ի՞նչ անել. Ուշադիր եղե՛ք և վճարումից առաջ ճշգրիտ իմացեք ապրանքի վերջնական գինը։

3.Կեղծ կայքեր. Տվյալ կայքը կեղծ է. օրինակ` որպես խոշոր ինտերնետ-խանութ ներկայացվող կայքն իրականում ապրանքների վաճառք չի կատարում:

Ի՞նչ անել. Ուշադրություն դարձրե՛ք կայքի հասցեին, հատկապես, եթե այցելել եք կայք հղումով, այլ ոչ թե հասցեն ինքներդ մուտքագրելով։ Հաճախ կեղծ կայքերի հասցեն իրական կայքի հասցեից տարբերվում է մեկ տառով կամ որևէ օժանդակ նիշով: Օրինակ Amazon.com-ի կեղծ տարբերակը կարող է լինել Аmazon՛.com:

4.Ցածր անվտանգություն. Այն կայքը, որում Դուք իրականացնում եք վճարում, բավարար պաշտպանված չէ, և դրանում մուտքագրված տեղեկատվությունը, այդ թվում` Ձեր վճարային տվյալները, կարող են հասանելի դառնալ այլ անձանց։

Ի՞նչ անել. Վճարային քարտի տվյալները մուտքագրելուց առաջ վճարման կայքում փնտրե՛ք միջազգային վճարային համակարգերի կողմիցհավաստագրված, ստուգված կամ ճանաչված լինելու մասին նշումներ, օրինակ` Verified by VISA, MasterCard Secure Code:

Ինչպե՞ս ինտերնետում կատարել առավել անվտանգ առևտուր

  • Ինտերնետային առևտրի համար օգտվե՛ք տեղեկատվական անվտանգության ժամանակակից ստանդարտներով պաշտպանված կայքերից։ Սովորաբար այդ կայքերի հասցեները պարունակում են https:// անուն, «կողպեքի» նշան և ապահովության այլ նշաններ:
  • Մի տեղադրե՛ք Ձեր քարտի լուսանկարը հանրորեն հասանելի որևէ վայրում, օրինակ` սոցիալական ցանցերում։
  • Ձեր համակարգիչը մաքուր պահե՛ք համակարգչային «վիրուսներից» և վտանգավոր ծրագրերից։ Մշտապես թարմացված պահեք Ձեր հակավիրուսային ծրագրերը, խուսափե՛ք կասկածելի և գովազդային բովանդակությամբ կայքերից (օրինակ` անվճար կայքերից, որոնցում տեղադրում են մեծ քանակությամբ գովազդներ: Այդ գովազդային հղումների տակ, երբեմն, թաքնված են լինում վիրուսային ծրագրեր:
  • Ինտերնետով գնում կատարելուց առաջ ստուգե՛ք վաճառողի իսկությունը։ Հնարավորության դեպքում զանգահարե՛ք տվյալ ինտերնետ-խանութ կամ վաճառողին, կարդացե՛ք նախկին օգտատերերի գրառումները, գտնվելու վայրի հասցեի առկայության դեպքում ստուգե՛ք, օրինակ` Google Maps ծրագրով, արդյոք նման հասցե իրոք գոյություն ունի՞, և ինչ է գտնվում այդ հասցեով։
  • Ինտերնետային գնումներ կատարելու նպատակով կարող եք ձեռք բերել առանձին վճարային քարտ, որի հաշվին մուտքագրեք այնքան գումար, որքան կազմում է էլեկտրոնային գնումը: Ֆինանսական օգնականը կօգնեի արագ գտնել Ձեզ անհրաժեշտ վճարային քարտը:

Իմացեք նաև
Ինչպե՞ս կատարել գնումներ էլեկտրոնային առևտրի միջոցով:


Այժմ եկեք միասին կատարենք ինտերնետային գնում՝ պատասխանելով 3 հարցերի

Get it from App Store
Get it on Google Play
Get it from Microsoft
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ ՀԱՐՑ և ՊԱՏԱՍԽԱՆ
ABC