Գլխավոր
Գլխավոր
RSS Facebook twitter youtube Կայքի քարտեզ Հետադարձ կապ Գլխավոր

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ
Իմ Ֆինանսների Ամիս 2017 Ֆինանսական ֆուտբոլ
 
«Իմ ֆինանսների ամիս»
 
 
 
 
 
 
 
 
 
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ ՏԵՍԱՖԻԼՄԵՐ ON-LINE ԻՆՉ Է ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ

Բնակարանի գնում

- ՖԻՆԱՆՍՆԵՐԸ ԿՅԱՆՔԻ ՏԱՐԲԵՐ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ-Բնակարանի գնում





Բնակարանի գնում

Բնակարան գնելու մասին որոշումը կարևոր և ուրախալի իրադարձություն լինելուց բացի հանդիսանում է նաև Ձեր կյանքի ընթացքում կայացվող ամենակարևոր ֆինանսական որոշումներից մեկը:

Գաղտնիք չէ, որ բնակարանի գնման համար անհրաժեշտ են խոշոր դրամական միջոցներ, որոնք ոչ միշտ է, որ հասանելի են կանխիկ տեսքով:
Այս դեպքում բնակարան ձեռք բերելու համար անհարժեշտ են կուտակված միջոցներ (օրինակ` ավանդի տեսքով) կամ պետք է դիմել վարկատու կազմակերպությանը հիփ
ոթեքային վարկ ստանալու համար:

1. Կատարել խնայողություն/ ավանդ ներդնել

Բնակարան գնելու նպատակով անհրաժեշտ գումարը կուտակելու համար կարող եք խնայողություն անել՝ տնտեսելով Ձեր եկամուտներից որոշակի գումար:
Դուք իհարկե այդ գումարը կարող եք պահել պահարանում կամ “բարձի տակ”, սակայն այս դեպքում գումարի մեծությունը չի ավելանում, քանի որ այն Ձեզ համար «չի աշխատում», այլ հակառակը` կարող է կորցնել իր արժեքը, օրինակ` գնաճի պատճառով:

Դուք ունեք մեկ այլ հնարավորություն: Այն է, գումարը ավանդի տեսքով ներդնել բանկում, որի դիմաց կստանաք նաև տոկոսներ:

Մինչ ավանդ
ներդնելը ուսումնասիրեք բանկերի կողմից առաջարկվող ավանդները և դրանց պայմանները:

Հնարավոր է բանկերը առաջարկեն բնակարանի գնման համար նախատեսված հատուկ ավանդներ, որոնք Ձեզ հետագայում արտոնություններ կտան հիփոթեքային վարկ վերցնելիս: Տես ավելին ավանդի մասին

2. Վերցնել հիփոթեքային վարկ

Եթե Ձեզ բն
ակարան գնելու համար գումար է անհրաժեշտ և չունեք բավարար չափով խնայողություններ, ապա Դուք կարող եք վերցնել հիփոթեքային վարկ ստանալու նպատակով դիմել բանկ կամ վարկային կազմակերպություն (վարկատու կազմակերպություն):

Մինչ հիփոթեքայ
ին վարկ վերցնելը ուսումնասիրեք արդյոք բանկերը կամ վարկային կազմակերպությունները չեն առաջարկում հատուկ հիփոթեքային վարկի տրամադրման ծրագրեր, որոնք կարող են Ձեզ վերաբերել:

Օրինակ` երիտասարդ ընտանիքների համար ներկայումս գործում է “Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան” ծրագիրը: «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագիրը պետության կողմից ձեռնարկված ծրագիր է, որի նպատակն է պետական աջակցություն ցուցաբերել բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին: Ծրագրի շրջանակներում բանկերը և վարկային կազմակերպությունները երիտասարդ ընտանիքներին տրամադրում են վարկ
եր` բնակարան ձեռք բերելու նպատակով, իսկ պետությունը վարկի մարման գործընթացում ֆինանսական աջակցություն է ցուցաբերում վարկառուին:
Տես ավելին` “Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան” ծրագրի մասին:

Որոնք են հիփոթեքային վարկի բնութագրիչները/ առանձնահատկությունները

Հիփոթեքային վարկի դեպքում որպես կանոն խոսքը գնում է մեծ գումարների մասին և հիփոթեքային վարկը գրեթե միշտ երկարաժամկետ և խոշոր գործարք է, այդ իսկ պատճառով հիփոթեքային վարկը օժտված է որոշակի առանձնահատկություններով: Դրանք են`
  • Բանկերը և վարկային կազմակերպություններրը հիփոթեքային վարկի դիմաց պահանջում են գրավի առարկա
  • Գրեթե միշտ պահանջում է գրավ դրվող գույքի ապահովագրում` վարկային պայմանագրի ամբողջ ընթացքում: Իմացիր ավելին ապահովագրության մասին
  • Որոշ դեպքերում վարկատու կազմակերպությունները պահանջում են նաև վարկառուների և/կամ համավարկառուների (օրինակ` ամուսիններ) դժբախտ պատահարից, մահացության և/կամ մշտական անաշխատունակության ռիսկերի ապահովագրություն:
  • Քանի որ, ինչպես արդեն նշել ենք, հիփոթեքային վարկը խոշոր և երկարաժամկետ գործարք է, վարկատու կազմակերպությունները պահանջում են, որպեսզի Դուք ևս միանվագ կերպով կանխավճարի տեսքով մասնակցեք բնակարանի ձեռքբերման ֆինանսավորմանը:
Կանխավճարը հանդիսանում է այն ներդրումը, որով Դուք մասնակցում եք այդ ներդրմանը, որը սովորաբար կատարվում է գործարքի կնքման ժամանակ: Որպես կանոն կանխավճարը կազմում է գույքի արժեքի 20-ից 30 տոկոսը:

Ինչ է գրավը և որն է գրավի առարկան

Գրավը ապահովության միջոց է բանկի կամ վարկային կազմակեպության համար: Հիփոթեքային վարկի դեպքում Ձեր կողմից ձեռք բերվող անշարժ գույքը հենց հանդիսանում է գրավի առարկան:

Այդ իսկ պատճառով վարկատուն Ձեր տունը դիտարկում է որպես վարկի ապահովվածության միջոց և պահանջում է, որպեսզի գնահատվի դրա շուկայական արժեքը, տունը զերծ լինի երրորդ անձանց իրավունքներից, այն պահպանվի խնամքով, սահմանափակվեն գրավադրման ժամկետում տան տնօրինման և տիրապետմ
ան իրավունքները:

Սակայն որոշ դեպքերում հնարավոր է, որ վարկատու կազմակերպությունը համաձայնվի, որ գրավադրվող գույքը հանդիսանա մեկ այլ անշարժ գույք կամ բնակարան: Որպես կանոն գրավի արժեքը ավելի մեծ է վարկի գումարից:

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Մինչ հիփոթեքային
վարկ վերցնելը
 
Որոշեք այն առավելագույն գումարը, որն ամեն ամիս պատրաստ եք տրամադրելու վարկի մարմանը (վարկի մայր գումար, վարկի տոկոսագումար և վարկի հետ կապված այլ ծախսեր), և վարկի առավելագույն գումարը: Մարման տարբեր եղանակներով վճարումների բաշխվածությունը կարող եք փորձարկել վարկային հաշվիչներով, որոնք տեղակայված են մեր կայքում, ինչպես նաև բազմաթիվ վարկատուների կայքերում:

ՀԻՇԵՔ. Վարկատուն Ձեր եկամտի գումարը որոշելու համար սովորաբար հիմնվում է Ձեր եկամուտների վերաբերյալ արժանահավատ տեղեկանքի տվյալների վրա: Հնարավոր է, որ այդպիսին չկա կամ Դուք փաստացի ունեք նաև այլ եկամուտ: Այս դեպքում որոշ վարկատու կազմակերպություններ անուղղակի կերպով գնահատում են Ձեր փաստացի եկամուտը (օրինակ` վարձակալությունից ստացվող եկամուտ, ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող եկամուտ, կոմիսիոն եկամուտ և այլն): Այնուամենայնիվ, ցանկացած տեսակի եկամուտ պետք է լինի փաստաթղթավորված, իսկ փաստաթղթերի արժանահավատությունը ստուգվում է վարկատու կազմակերպության կողմից:


Ընտրեք այն անշարժ գույքը, որը ցանկանում եք գնել Ձեր հնարավորությունները գնահատելուց և բնակարանի ընտրությունից հետո ծանոթացեք բանկերի ու վարկային կազմակերպությունների կողմից առաջարկվող վարկերի պայմաններին Համեմատություններ կատարելիս ուշադրություն դարձրեք վարկի տրամադրման ԲՈԼՈՐ պայմաններին, մասնավորապես`
  • Վարկի տարեկան տոկոսադրույքին
√ Բարձր է, թե ցածր

Հիշեք, որ երկարաժամկետ հատվածում վարկերի տոկոսադրույքների շատ փոքր տարբերությունները կարող են մեծ ազդեցություն ունենալ տոկոսավճարների վրա

√ Հաստատուն է, թե փոփոխական
Հաստատուն տոկոսադրույքի դեպքում շուկայում տոկոսադրույքների բարձրացման դեպքում Դուք ոչինչ չեք կորցնի, քանի որ վարկի տոկոսադրույքը տոկոսադրույքը կմնա հաստատուն, սակայն Դուք չեք շահի, երբ շուկայում տոկոսադրույքները իջնեն:
  • Վարկի մարման եղանակին
Բանկերը և վարկային կազմակերպությունները կարող են առաջարկել վարկի մարման երկու եղանակ. հավասարաչափ վճարումներով (հայտնի է նաև անուիտետ անվամբ) և վարկի մայր գումարի հավասարաչափ մարմամբ:

«Հավասարաչափ վճարումներով (անուիտետ)» վարկի մարման եղանակի դեպքում յուրաքանչյուր ամիս հաշվարկվում է հավասար չափի գումար, որը կազմված է վարկի մայր գումարից և տոկոսագումարներից: Սակայն սկզբնական շրջանում այդ նույն չափի գումարի մեջ ավելի մեծ է տոկոսագումարների մեծությունը, փոքր է մարվող մայր գումարը: Ժամանակի ընթացքում այս բաշխումը փոքրանում է, այսինքն` մայր գումարի մեծությունը ամսական մարման մեջ մեծանում է, իսկ տոկոսագումարների մեծությունը փոքրանում է, սակայն ամսական վճարումները մնում են անփոփոխ:

«Վարկի մայր գումարի հավասարաչափ մարմամբ» եղանակի դեպքում յուրաքանչյուր ամիս վարկի մայր գումարի մարման համար հաշվարկվում է հավասար գումար, իսկ տոկոսագումարներն անհավասարաչափ են` դրանք շատ են վարկի սկզբում և նվազում են վարկի մարման ընթացքում:Ստացվում է այնպես, որ յուրաքանչյուր ամիս վարկի մարմանն ուղղված վճարները փոփոխվում են` աստիճանաբար նվազելով:
  • Վարկի ժամկետին
Որքան երկար է վարկի մարման ժամկետը, այնքան փոքր է ամսական մարումների մեծությունը: Բայց որքան երկար է վարկի մարման ժամկետը, այնքան ավելի շատ տոկոսագումար եք վճարելու վարկի գործողության ընթացքում: Ոչ միշտ է ճիշտ վերցնել հիփոթեքային վարկ մարման առավելագույն ժամկետով:

Հիշեք, որքան երկար է վարկի տևողությունը, այնքան բարձր է նրա գինը
  • Վարկավորման գործընթացում առաջացող այլ ծախսերին
Հիփոթեքային վարկ ստանալու համար, բացի տոկոսագումարներից, հնարավոր է պահանջվեն նաև այլ ծախսեր: օրինակ`
• Անշարժ գույքի գնահատման հետ կապված ծախսեր:
• Ապահովագրության հետ կապված ծախսեր (բնակարանի, վարկառուի առողջության և այլն)
• հայտի վճարը
• սեփականության իրավունքի գրանցման պետական տուրքը
• նոտարական վավերացումը
• ինչպես նաև կարող են պահանջվել այլ փաստաթղթեր
• և այլն 
Վարկատու կազմակերպությունը պարտավոր է դրանք տրամադրել Ձեզ:
  • Վարկի վաղաժամկետ մարման պայմաններին
Պարզեք արդյոք Ձեզ տրվում է վարկը ժամկետից շուտ մարելու հնարավորություն: Որոշ բանկեր և վարկային կազմակերպություններ սահմանում են տույժեր և տուգանքներ վարկի վաղաժամկետ մարման դեպքում: Ուշադիր ուսումնասիրեք վարկի վաղաժամկետ մարման պայմանները, որպեսզի ապագայում խուսափեք անցանկանալի իրավիճակներից: Պարզեք նաև ինչպիսի տույժ և տուգանքներ են սահմանված վարկի վաղաժամկետ մարման դեպքում:

Հիփոթեքային վարկ վերցնելիս


Դիմե՛ք վարկատու կազմակերպությանը:
Եթե վստահ եք, որ Ձեր եկամուտները բավարար են վարկը մարելու համար, ընտրել եք այն բնակարանը, որը ցանկանում եք ձեռք բերել, ապա կարող եք դիմել Ձեր ընտրած բանկին կամ վարկային կազմակերպությանը:

Վարկատու կազմակերպությունը Ձեզ մանրամասն կբացատրի վարկավորման համար անհրաժեշտ գործընթացները, փաստաթղթերը, ծախսերը: Ճշտե՛ք Ձեզ հուզող բոլոր հարցերը:

Ինչպես է բանկը կամ վարկային կազմակերպությունը հիփոթեքային վարկ տրամադրելու վերաբերյալ որոշումը կայացնում

Բանկը կամ վարկային կազմակերպությունը Ձեզ վարկ տրամադրելուց առաջ պետք է համոզված լինի, որ Դուք ի վիճակի կլինեք վերադարձնել վերցված վարկը: Վարկատուն գնահատում է Ձեր վարկունակությունը որպես կանոն հաշվի առնելով`
  • Ձեր և Ձեր ընտանիքի եկամուտները:
Բանկը դիտարկում է Ձեր և Ձեր ընտանիքի և համավարկառուների եկամուտների չափն ու «պատմությունը», կայուն աշխատանք կամ բիզնես ունենալու հանգամանքը,
  •  Ձեր կուտակած միջոցները և խնայողությունները,
  • Ձեր վարկային պատմությունը:
Մինչ վարկ տրամադրելը բանկը ցանկանում է համոզվել` արդյոք Դուք վստահելի՞ անձ եք, պատշաճ կերպով կատարե՞լ եք Ձեր նախկին պարտավորությունները,
  • Վարկի ապահովվածությունը:
Ձեր կողմից ձեռք բերվող բնակարանը այն գրավի առարկան է, որը պետք է հանդիսանա որպես Ձեր հիփոթեքային վարկի առաջնային ապահովության միջոց: Որպեսզի վարկատուն Ձեզ վարկ տրամադրելու որոշում կայացնի, նախևառաջ Դուք պետք է վարկատուին ներկայացնեք վարկը ստանալու համար պահանջվող փաստաթղթերը և լրացնեք վարկային հայտը:
Վերջնականապես որոշում կայացվելուց հետո սկսվում է վարկավորման գործընթացը.

Վարկառուն կամ համավարկառուները լրացնում են հայտ, որին կից ներկայացվում են վարկառուի կամ համավարկառուների վերաբերյալ փաստաթղթերը`
  • անձնագր(եր)ի պատճեն(ներ)ը,
  • եկամուտները հավաստող փաստաթղթերը,
  • և այլն:
Վարկային հայտը լրացնելուց և անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելուց հետո բանկի համապատասխան աշխատակիցն ուսումնասիրում է Ձեր հայտը, և հարցում է կատարվում Ձեր վարկային պատմության վերաբերյալ:

Դրական եզրակացության դեպքում Ձեր հայտը ներկայացվում է վարկային կոմիտեի քննարկմանը:

Եթե վարկային կոմիտեի եզրակացությունը դրական է, ապա սկսվում է հիփոթեքային վարկի ձևակերպման գործընթացը: Հայտի նախնական բավարարումից հետո Ձեր կողմից պետք է ներկայացվեն անշարժ գույքի գործարքի իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց ցանկը տրամադրում է վարկատու կազմակերպությունը:

Փաստաթղթերն ամբողջությամբ ներկայացնելուց հետո` վարկատուի կողմից սահմանված ժամկետում, սկսվում է վարկավորման գործընթացը, որը ներառում է.

  • գրավի, առքուվաճառքի պայմանագրերի կնքում և նոտարական վավերացում,
  • անշարժ գույքի կադաստրի տարածքային բաժանմունքից սեփականության և գրավի գրանցման վկայականների ստացում,
  • գրավադրվող գույքի և վարկառուի դժբախտ դեպքերից ապահովագրություն, որը վարկառուի ժամանակավոր կամ մշտական անաշխատունակության դեպքում փոխհատուցում է վարկի մարումը (եթե առկա է ապահովագրության պահանջ):

Այնուհետև բանկի համապատասխան աշխատակիցը պատրաստում է վարկային, հիփոթեքի և առքուվաճառքի պայմանագրերը: Մինչ պայմանագիր կնքելը ուշադիր և մանրամասն կարդացե՛ք պայմանագրում նշված բոլոր կետերը: Որպես կանոն, պայմանագիրը կնքվում է մի քանի օրինակից: Պարզե՛ք այդ մասին վարկատուից և չմոռանաք ստորագրելուց հետո վերցնել կնքված ու ստորագրված պայմանագրի Ձեր օրինակը:

Մինչ պայմանագիր կնքելը, ուշադիր կարդացեք պայմանագրում նշված բոլոր կետերը, մասնավորապես ուշադրություն դարձրեք պայմանագրի հետևյալ կետերին`
  • Տարեկան տոկոսադրույքի չափին
  • Տարեկան տոկոսադրույքը փոխելու կարգին, պայմաններին և ժամկետներին
  • Վարկի մարումների գրաֆիկին ըստ ամսաթվերի (տոկոսավճարների և մայր գումարների մարումների մեծությունները, դրանց հանրագումարը և ժամկետները),
  • Ապահովագրության, գնահատման և այլ օժանդակ ծառայությունների գներին.
  • Ձեր կողմից պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում բանկի կամ վարկային կազմակերպության կողմից կիրառվող տույժ/տուգանքներին կամ պայմանագրով նախատեսված այլ գործողություններին :
  • Վարկը շուտ մարելու դեպքում վարկի ընդհանուր ծախսի նվազեցման հաշվարկման մեթոդաբանությանը Հատկապես ուշադրություն դարձրեք այն կետերին, որոնց հիման վրա , բանկը կարող է միակողմանիորեն փոխել պայմանագրում նշված որոշ պայմաններ:

Հիշե՛ք, Դուք իրավունք ունեք պահանջելու վարկատու կազմակերպությունից այն փաստաթղթերը, որոնցով որոշվում են Ձեր պայմանագրի այդ պայմանները:


Հիփոթեքային վարկ վերցնելուց հետո

Վարկի գումարի և տոկոսների մարումները կատարե՛ք առանց ուշացումների` վարկային պայմանագրում նշված ժամկետներին (գրաֆիկին) համապատասխան:

Մարումները ժամանակին կատարելու դեպքում Դուք`
  • զերծ կմնաք տույժեր և տուգանքներ վճարելուց,
  • հիմք կդնեք Ձեր դրական վարկային պատմության ձևավորմանը և կավելացնեք հետագայում վարկ վերցնելու Ձեր հնարավորությունները:
Հնարավոր է, որ ամենատարբեր պատճառներով չկարողանաք մարել վարկը, տոկոսավճարները կամ դրանց մի մասը: Այդ դեպքում հնարավոր է, որ վարկատուն հետաձգի վճարումները, եթե վստահ լինի, որ դա կրում Է ժամանակավոր բնույթ: Այլ պարագայում վարկի մարումը կատարվում է երաշխավորության կամ գրավի իրացման միջոցով: Եթե գրավի իրացումից հնարավոր չէ բավարար գումար ստանալ (օրինակ՝ գրավի շուկայական արժեքը էապես նվազել է), ապա մնացած մասով Դուք պատասխանատու եք դառնում նաև Ձեր անձնական գույքով:

Բացի ֆինանսական հետևանքներից` վարկի չմարման կամ ոչ պատշաճ մարման դեպքում Դուք հաշվառվելու եք վարկային ռեգիստրում (բյուրոյում)` որպես ոչ պարտաճանաչ վարկառու: Դա կարող է խոչընդոտել Ձեզ ապագայում կրկին վարկ ստանալու ժամանակ: Վարկային պատմությունը Ձեր ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկությունների ամբողջությունն է, որը հավաքվում, կուտակվում և պարբերաբար թարմացվում է ինչպես Ձեզ վարկ տրամադրած առանձին վարկատուների, այնպես էլ Կենտրոնական բանկի Վարկային ռեգիստրի և «ԱՔՌԱ» վարկային բյուրոյի կողմից:

ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
ՆԵՐԸ

ՀԻՇԵՔ.  Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով : Եթե ունեք բողոք կամ դժգոհություն վարկատու կազմակերպության դեմ, մինչ բողոք ներկայացնելը մանրամասն ուսումնասիրե՛ք ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐԸ, որը Դուք կարող եք ձեռք բերել Ձեզ վարկ տրամադրող ֆինանսական կազմակերպությունից: ՏԵՍ ԱՎԵԼԻՆ ՎԱՐԿԻ ՄԱՍԻՆ

Վերոնշյալ պայմանները կրում են ընդհանրական բնույթ և կարող են չհամընկնել կոնկրետ վարկատու կազմակերպության պայմանների հետ: Հիփոթեքային վարկի վերաբերյալ կոնկրետ և վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ այցելելով վարկատու կազմակերպություն կամ նրա ինտերնետային կայք: 
Get it from App Store
Get it on Google Play
Get it from Microsoft
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ ՀԱՐՑ և ՊԱՏԱՍԽԱՆ
ABC