Գլխավոր
Գլխավոր
RSS Facebook twitter youtube Կայքի քարտեզ Հետադարձ կապ Գլխավոր

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ
Իմ Ֆինանսների Ամիս 2017 Ֆինանսական ֆուտբոլ
 
«Իմ ֆինանսների ամիս»
 
 
 
 
 
 
 
 
 
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ ՏԵՍԱՖԻԼՄԵՐ ON-LINE ԻՆՉ Է ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ

9 խորհուրդ ինչպես խնայել սննդի վրա

- ՖԻՆԱՆՍՆԵՐԸ ԿՅԱՆՔԻ ՏԱՐԲԵՐ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ-9 խորհուրդ ինչպես խնայել սննդի վրա


Ճգնաժամային կառավարմամբ (crisis management) զբաղվող անձանց և ընկերությունների կողմից իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ընտանեկան բյուջեի գրեթե կեսը ծախսում ենք խանութներում և շուկաներում գնումներ կատարելու վրա: Դա հարմար առիթ է, որպեսզի սկսենք վերահաշվարկել մեր ֆինանսական միջոցները, փորձենք տնօրինել դրանք ավելի խելամիտ կերպով և դադարենք կատարել այնպիսի ծախսեր, որոնք ավելի ուշ ավելորդ կթվան մեզ: 

Ձեզ ենք ներկայացնում 9 խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ զգալի տնտեսումներ անել սննդամթերքի վրա ծախսվող գումարների հաշվին:


  • Նախապես որոշե՛ք ձեր սննդակարգը և կազմե՛ք գնման ենթակա ապրանքների ցանկ:

Այն մարդիկ, որոնք գնումներն իրականացնում են նախապես կազմված ցուցակով, շատ ավելի քիչ գումար են ծախսում, քան նրանք, որոնք, հայտնվելով խանութում, տեղում են որոշում գնումների քանակը: Ըստ ամերիկյան Փենսիլվանիա համալսարանի կողմից իրականացված հետազոտությունների՝ նախապես կազմված ցուցակով խանութ գնալը կարող է օգնել խնայել ձեր գումարի մինչև 23%-ը:

  • Քայլեր ձեռնարկե՛ք ձեր սննդակարգի որակը բարելավելու համար: 

Սկզբնական շրջանում կարող եք սննդակարգից հանել այն բոլոր մթերքները, որոնց օգտագործումը ոչ միայն չի նպաստում ձեր առողջության բարելավմանը, այլև շատ դեպքերում ունենում է վնասակար ազդեցություն: Խոսքը վերաբերում է հատկապես այն մթերքներին, որոնք առաջին անհրաժեշտության չեն և հեշտորեն կարող են հանվել ձեր սննդակարգից: Արդյունքում հնարավոր կլինի և՛ զգալի խնայողություններ անել, և՛ հոգ տանել ձեր առողջության մասին: 

  • Տնից ձեզ հետ վերցրե՛ք աշխատավայրի ընդմիջման ճաշը:

Այս խորհուրդն իրոք աշխատում է, և որպեսզի պատկերացում կազմեք, թե ինչ գումարի մասին է խոսքը, կատարենք մի փոքր հաշվարկ. եթե համարենք, որ ընդմիջմանը աշխատավայրում սնվելը միջին հաշվով արժենում է օրական 1000-1500 դրամ, իսկ տնից ձեր հետ տարված ուտելիքի ծախսը՝ մոտ երկու անգամ ավելի էժան, ապա ձեր տարեկան խնայողությունը կկազմի առնվազն 200.000 ՀՀ դրամ գումար: 



  • Խանութ մի՛ գնացեք դատարկ ստամոքսով:

Հոգեբանները խորհուրդ չեն տալիս խանութ գնալ դատարկ ստամոքսով, քանի որ սովի զգացողությունը միայն կնպաստի ոչ անհրաժեշտ ապրանքներ գնելուն: 

  • Հետևե՛ք հատուկ առաջարկներին և զեղչերին: 

Գրեթե բոլոր սուպերմարկետներում կան մինի ամսագրեր, որտեղ նշվում են զեղչված կամ հատուկ առաջարկներով վաճառվող ապրանքները: Օգտվե՛ք նման առաջարկներից նույն ապրանքն ավելի մատչելի գնով ձեռք բերելու համար: 


  • Խրախուսե՛ք տեղական արտադրությունը: 

Հնարավորության դեպքում ընտրեք տեղական արտադրության ապրանքները, որոնք շատ հաճախ ավելի մատչելի են, քան արտասահմանյան արտադրության համանման ապրանքները: Արդյունքում ոչ միայն կխնայեք որոշակի գումար, այլ նաև կխթանեք տեղական արտադրությունը:

Բացի այդ, փորձեք ձեզ անհրաժեշտ մթերքները ձեռք բերել անմիջապես  գյուղատնտեսական տոնավաճառներից, ինչը թույլ կտա նույն մթերքի համար վճարել 20-30% ավելի քիչ, քան սովորական խանութներում:

  • Խնայե՛ք ժամանակ և գումար՝ կրկնապատկելով պատրաստված ճաշատեսակի չափաբաժինը:

Ինչ-որ ճաշատեսակ պատրաստելիս փորձեք կրկնապատկել դրա չափաբաժինը: Նման կերպ կարող եք ստանալ երկու անգամ սնվելու հնարավորություն նույն մթերքներից, իսկ բաղադրիչներն օգտագործել առավել արդյունավետ:

  • Ընտե՛ք սեզոնային մթերքներ:

Տարվա յուրաքանչյուր եղանակ թույլ է տալիս ունենալ վիտամիններով հարուստ մթերքների որոշակի տեսականի, որոնցով հնարավոր կլինի պատրաստել միևնույն ժամանակ և՛ սննդարար, և՛ մատչելի ճաշատեսակ: Մինչդեռ ոչ սեզոնային մթերքների համար ստիպված կլինեք վճարել շատ ավելի թանկ:

  • Գնումներ կատարելիս օգտվե՛ք զամբյուղներից՝ դրանց քաշը զգալու համար: 

Քարշակներից օգտվելիս դժվար է զգալ ապրանքների ծանրությունը: Բացի այդ, ինչքան մեծ է ձեր զամբյուղի տարողունակությունը, այնքան ավելի շատ եք ձգտում այն լցնել նոր ապրանքներով:



Get it from App Store
Get it on Google Play
Get it from Microsoft
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ ՀԱՐՑ և ՊԱՏԱՍԽԱՆ
ABC