Գլխավոր
Գլխավոր
RSS Facebook twitter youtube Կայքի քարտեզ Հետադարձ կապ Գլխավոր

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ
Իմ Ֆինանսների Ամիս 2017 Ֆինանսական ֆուտբոլ
 
«Իմ ֆինանսների ամիս»
 
 
 
 
 
 
 
 
 
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ ՏԵՍԱՖԻԼՄԵՐ ON-LINE ԻՆՉ Է ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ և ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ` ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ ԾՐԱԳԻՐ

- Վարկավորման հատուկ ծրագրեր-ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ և ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ` ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ ԾՐԱԳԻՐ


ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ և ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ` ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ ԾՐԱԳԻՐ


2011 թվականի օգոստոսի 23-ին հաստատվել է «Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» բնակարանային ապահովության սոցիալական պետական ծրագիրը (Այսուհետ` Ծրագիր), որի իրականացումը վստահվել է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությանը:


ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ 

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Երևան քաղաքի Պարույր Սևակի 8 հասցեում կառուցել բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիր, որի բնակարանները շուկայականից ցածր գներով հիփոթեքային վարկավորման միջոցով տրամադրվելու են Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին:

Բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում կառուցվող բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքը լինելու է մոնոլիտ-երկաթբետոնյա, բազալտի եւ տուֆի արտաքին երեսպատմամբ: Այն ունենալու է 6 շքամուտք, 14 բնակելի հարկ, մեկ, երկու, երեք եւ չորս սենյականոց 273 բնակարաններ, ստորգետնյա ավտոկայանատեղեր` նախատեսված մոտ 86 ավտոմեքենաների համար: Բնակարանները շահառուներին հանձնվելու են ամբողջովին վերանորոգված` պիտանի միանգամից բնակեցման համար:

Շենքի հարակից տարածքն ամբողջությամբ բարեկարգվելու է, կառուցվելու են մանկական խաղահրապարակներ եւ կանաչապատ հանգստի գոտիներ, իսկ շենքի առաջին հարկն օգտագործվելու է հասարակական սպասարկման նպատակով: 

ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

 

Ծրագիրը նախատեսված է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամների համար: Վերջիններիս ընտրությունը և ցուցակագրումը իրականացվում է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից: 


Ուստի, անհրաժեշտ է դիմել «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությանը` պարզելու արդյո՞ք Դուք հանդիսանում եք ծրագրի շահառու, թե ոչ: «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կապի տվյալներն են`

Ալեք Մանուկյան 1, Երեւան, 0025, ՀՀ,
Հեռախոս`  (+374 10) 555 461, 
Էլ. փոստ` info@ysugu.am 
http://www.ysugu.am 

Ծրագրի շրջանակներում, շահառու հանդիսանալու դեպքում, Դուք բնակարանի ձեռք բերումը կարող եք իրականացնել`

  • Ձեր սեփական միջոցների հաշվին, կամ,

  • Հիփոթեքային վարկ ստանալու միջոցով: 

  • Սակայն հիշեք, եթե «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից Դուք համարվել եք շահառու, ապա չի նշանակում, որ բանկը որոշում կկայացնի Ձեզ տրամադրել հիփոթեքային վարկ:

Մանրամասները ներկայացված են սույն նյութի «Ինչպես է բանկը կայացնում վարկը տրամադրելու վերաբերյալ որոշումը» բաժնում:.

ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ՝ 

Վարկի արժույթը՝ ՀՀ դրամ: 


Վարկի առավելագույն գումար՝ 20 մլն. ՀՀ դրամ, սակայն ոչ ավել քան ձեռք բերվող բնակարանի արժեքի 80%-ը (նվազագույն կանխավճար 20

%): 


Վարկի ժամկետը՝ 10-ից 20 տարի:


Վարկի տոկոսադրույքը՝ հաստատագրված տոկոսադրույք (ճշգրտվում է 3 տարին մեկ) 

գումարած առավելագույնը 4 տոկոս:

 

Տոկոսադրույքը՝ տոկոսադրույքը վերանայվում է երեք տարին մեկ: Եթե ԳՖՀ (Գործընկեր Ֆինանսական Հաստատություն) վարկի նոր տոկոսադրույքը սահմանվում է հին տոկոսադրույքից ցածր, ապա հիփոթեքային վարկի նոր տոկոսադրույքը պետք է նվազեցվի առնվազն ԳՖՀ վարկի հին ու նոր տոկոսադրույքների տարբերության չափով: Եթե ԳՖՀ վարկի նոր տոկոսադրույքը սահմանվում է հին տոկոսադրույքից բարձր, ապա հիփոթեքային վարկի նոր տոկոսադրույքը կարող է բարձրացվել առավելագույնը ԳՖՀ վարկի հին ու նոր տոկոսադրույքների տարբերության չափով:


Վարկի տրամադրման եղանակը՝ մասնաբաժիններով՝ ըստ սահմանված ժամանակացույցի (ժամանակացույցը կազմվում է «Բնակարան երիտասարդներին» ծրագրի ներքո շինարարության իրականացման ժամանակացույցի հիման վրա):

Գրավ՝ գ

նվող բնակարանը:

Գույքի նկատմամբ պահանջներ՝ վարկ/գրավ գործակցի հաշվարկման համար հիմքը բնակարանի ձեռք բերման արժեքն է: Բնակարանի գնահատված/ձեռքբերման արժեքի նկատմամբ սահմանափակումներ չկան: Ամեն դեպքում հիփոթեքային վարկը վերաֆինանսավորման ներկայացնելիս ձեռքբերված բնակարանը պետք է գնահատված լինի անկախ գնահատող կազմակերպության կողմից ու ապահովագրված լինի գնահատված արժեքի չափով:


Վարկը վերաֆինանսավորման ներկայացնելու առավելագույն ժամկետը՝ վարկի վերջին մասնաբաժնի տրամադրման օրվանից հետո՝ 90 օրվա ընթացքում:


Նվազագույն կանխավճար՝ 

ձեռք բերվող բնակարանի արժեքի 20%:   

Վարկի մարում՝ 

  1. Ամբողջությամբ վճարվող անուիտետային, կամ,

  2. Մայր գումարի հավասարաչափ մարումներ:

Վարկավորման ենթակա չեն այն մասնակիցները (ամուսիններ, հնարավոր համավարկառուներ) որոնք՝  

  1. Ամսական զուտ եկամտի հանրագումարը գերազանցում է 500 000 ՀՀ դրամը

  2. Ամուսիններից որևիցե մեկը ունի սեփականության իրավունքով պատկանող բնակարան, բնակելի տուն

  3. Որոնք չեն պատրաստվում մշտապես բնակվել տվյալ բնակարանում: 

     

Այլ պահանջներ՝ որակավորված հիփոթեքային վարկ չի համարվում, այն վարկը, որը չի բավարարում Փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին ՀՀ օրենսդրության պահանջներին:

ԻՆՉՊԵՍ Է ԲԱՆԿԸ ԿԱՅԱՑՆՈՒՄ ՎԱՐԿԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄԸ 

Բանկը Ձեզ վարկ տրամադրելուց առաջ պետք է համոզված լինի, որ Դուք ի վիճակի կլինեք վերադարձնել վերցված վարկը, այսինքն` Դուք ունեք այդպիսի ցանկություն և կարողություն:

Ձեր վարկունակությունը հենց այն կարողությունն ու ցանկությունն է, որը վարկատուն գնահատում է` որպես կանոն հաշվի առնելով`

  • Ձեր և Ձեր ընտանիքի եկամուտները: Բանկը դիտարկում է Ձեր և Ձեր ընտանիքի և համավարկառուների եկամուտների չափն ու «պատմությունը», կայուն աշխատանք (եկամուտներ) ունենալու հանգամանքը,

  • Ձեր կուտակած միջոցները: Բանկը դիտարկում է Ձեր խնայողությունները,

  • Ձեր (համավարկառուի) վարկային պատմությունը: Մինչ վարկ տրամադրելը բանկը ցանկանում է համոզվել` արդյոք Դուք վստահելի՞ անձ եք, պատշաճ կերպով կատարե՞լ եք Ձեր նախկին պարտավորությունները,

  • Վարկի ապահովվածությունը: Ձեր կողմից ձեռք բերվող բնակարանը այն գրավի առարկան է, որը պետք է հանդիսանա որպես Ձեր հիփոթեքային վարկի առաջնային ապահովության միջոց:
Որպեսզի վարկատուն Ձեզ վարկ տրամադրելու որոշում կայացնի, նախ և առաջ Դուք պետք է վարկատուին ներկայացնեք վարկը ստանալու համար պահանջվող փաստաթղթերը և լրացնեք վարկային հայտը:

ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԲԱՆԿ

Get it from App Store
Get it on Google Play
Get it from Microsoft
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ ՀԱՐՑ և ՊԱՏԱՍԽԱՆ
ABC