Գլխավոր
Գլխավոր
RSS Facebook twitter youtube Կայքի քարտեզ Հետադարձ կապ Գլխավոր

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ
Իմ Ֆինանսների Ամիս 2017 Ֆինանսական ֆուտբոլ
 
«Իմ ֆինանսների ամիս»
 
 
 
 
 
 
 
 
 
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ ՏԵՍԱՖԻԼՄԵՐ ON-LINE ԻՆՉ Է ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

-ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ


ԱԲԳԴԵԶԷԸԹԺԻԼԽԾԿՀՁՂՃՄՅՆՇՈՉՊՋՌՍՎՏՐՑՈՒՓՔԵՎՕՖ
 
Անձնական ծածկագիր(PIN կոդ )
Բանկի կողմից վճարային քարտի տրամադրման ժամանակ քարտատիրոջը տրամադրվող գաղտնի կոդ:
մանրամասն...
 
Ապահովագրական բրոքեր
Ապահովագրական միջնորդ է, որը ներկայացնում է ապահովադրին, այսինքն ապահովադրի կողմից տրված լիազորությամբ հանդես է գալիս նրա անունից և հանձնարարությամբ:
մանրամասն...
 
Ապահովագրական գործակալ
Ապահովագրական միջնորդ է, որը ներկայացնում է ապահովագրական ընկերությունը, այսինքն հանդես է գալիս նրա անունից և հանձնարարությամբ:
մանրամասն...
 
Ապահովագրական գումար
Ապահովագրական հատուցման առավելագույն չափն է, որը վճարում է ապահովագրողը ապահովադրին կամ շահառուին ապահովագրական պատահարի տեղի ունենալու դեպքում:
մանրամասն...
 
Ապահովագրական ընկերություն
Այն ընկերությունն է, որ կազմակերպում է ապահովագրության գործընթացը:
մանրամասն...
 
Ապահովագրական հատուցում
Ապահովագրական հատուցումը ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովագրողի կողմից ապահովադրին կամ շահառուին վճարման ենթակա գումարն է:
մանրամասն...
 
Ապահովագրական միջնորդ
Ապահովագրական միջնորդը օժանդակում է ապահովադիրների և ապահովագրողների ապահովագրական հարաբերություների հաստատմանը:
մանրամասն...
 
Ապահովագրական պայմանագիր
Ապահովագրության պայմանագիրը կնքված գրավոր համաձայնություն է ապահովագրողի և ապահովադրի միջև, որը սահմանում է նրանց միջև հարաբերությունները ապահովագրության վերաբերյալ: Պայմանագրի ուժով է, որ ապահովադիրը պարտավորվում է վճարել ապահովագրավճար, իսկ պատահարի առաջացման դեպքում ապահովագրողը պարտավորվում է վճարել ապահովագրական հատուցում:
մանրամասն...
 
Ապահովագրական պատահար
Ապահովագրական պատահարն այն դեպքն է կամ իրադարձությունը, որի տեղի ունենալու դեպքում ապահովագրողը պարտավորվում է ապահովադրին կամ շահառուին տրամադրել ապահովագրական հատուցում:
մանրամասն...
 
Ապահովագրական ռիսկ
Ապահովագրական դեպքի վրա հասնելու կամ դրա հետևանքով վնաս կրելու հավանականությունն է:
մանրամասն...
 
Ապահովագրական վկայագիր
Ապահովագրողի կողմից տրված փաստաթուղթ, որը հավաստում է ապահովագրության պայմանագրի գոյությունը և պարունակում է դրա պայմանները:
մանրամասն...
 
Ապահովագրական օբյեկտ
Ապահովագրական օբյեկտն ապահովագրման ենթակա գույքային և անձնական շահերն են:
մանրամասն...
 
Բեռնել բառարանը

Get it from App Store
Get it on Google Play
Get it from Microsoft
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ ՀԱՐՑ և ՊԱՏԱՍԽԱՆ
ABC