Գլխավոր
Գլխավոր
RSS Facebook twitter youtube Կայքի քարտեզ Հետադարձ կապ Գլխավոր

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ
Իմ Ֆինանսների Ամիս 2017 Ֆինանսական ֆուտբոլ
 
«Իմ ֆինանսների ամիս»
 
 
 
 
 
 
 
 
 
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ ՏԵՍԱՖԻԼՄԵՐ ON-LINE ԻՆՉ Է ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ

Ֆակտորինգ

- ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ-Ֆակտորինգ



ՖԱԿՏՈՐԻՆԳԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

ԻՆՉ Է ՖԱԿՏՈՐԻՆԳԸ
Ֆակտորինգային պայմանագրով մի կողմը` (բանկ կամ վարկային կազմակերպություն) մյուս կողմին (հաճախորդ) է հանձնում դրամական միջոցներ, իսկ հաճախորդը զիջում է երրորդ անձից ունեցած դրամական պահանջը, որը բխում է հաճախորդի կողմից նրան ապրանքներ տրամադրելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց:

ՕՐԻՆԱԿ. Ենթադրենք Դուք ապրանքներ եք վաճառում, և կա գնորդ, ով ցանկանում է ձեռք բերել դրանք` 3 ամիս հետո վճարելու պայմանով:
Դուք չեք ցանկանում կորցնել այդ գնորդին, սակայն միևնույն ժամանակ չեք կարող սպասել 3 ամիս գումարը ստանալու համար:
Հենց այսպիսի իրավիճակներում Ձեզ կարող է օգնել ֆակտորինգը:
Ֆակտորինգային գործարքի էությունը կայանում է հետևյալում. Դուք առաքում եք ապրանքները գնորդին` հետաձգված վճարում կատարելու պայմանով, բանկի կամ վարկային կազմակերպության հետ կնքում եք ֆակտորինգի պայմանագիր և վերջինիս ներկայացնելով ապրանքների առաքումը հաստատող անհրաժեշտ փաստաթղթերը` ստանում եք հասանելիք գումարի հիմնական մասը (մինչև 90%):
Հետագայում` 3 ամիս անց, բանկը կամ վարկային կազմակերպությունը ստանում է գումարն ամբողջությամբ գնորդից և իրեն հասանելիք տոկոսագումարների և միջնորդավճարի գանձումից հետո մնացած մասը (10%) փոխանցում Ձեզ:
Արդյունքում`

վաճառողը, որոշակի վճարներ կատարելով, հնարավորություն է ստանում առաքված ապրանքների դիմաց անմիջապես ստանալ դրամական միջոցներ,
գնորդը` ձեռք բերել ապրանքներ վճարի հետաձգման պայմանով,
բանկը կամ վարկային կազմակերպությունը` ստանալ եկամուտներ
(տոկոսագումարներ, միջնորդավճար):

Ֆակտորինգի պայմանագրով հաճախորդին կարող են նաև մատուցվել այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են օրինակ`
հաճախորդի համար հաշվապահական հաշվառում վարելը,
հաճախորդի դեբիտորական պարտքերի վարում և հաշվառում,
չվճարման ռիսկից հաճախորդին ապահովագրում,
այլ։
 

ՖԱԿՏՈՐԻՆԳԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

Ֆակտորինգային գործարքի մասնակիցներն են`
1. բանկերը և վարկային կազմակերպությունները (այսուհետ` ֆինանսական կազմակերպություններ),
2. ֆինանսական կազմակերպությունների հաճախորդները` ապրանքներ արտադրողներն ու ծառայություններ մատուցողները (այսուհետ` վաճառողներ),
3. ապրանքների և ծառայությունների գնորդները (այսուհետ` գնորդներ):


ԻՆՉՈՎ Է ՖԱԿՏՈՐԻՆԳԸ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ՎԱՐԿԻՑ

Ըստ էության և´ Ֆակտորինգի, և´ վարկի վերջնական նպատակը գործունեության ֆինանսավորումն է, սակայն դրանք տարբերվում են թե բովանդակության, թե իրականացման մեխանիզմների տեսանկյունից:
Մասնավորապես, վարկը ենթադրում է միայն ֆինանսավորման ստացում, իսկ ֆակտորինգը բացի ֆինանսավորումից ներառում է նաև այլ հարակից ծառայությունների մատուցում և ի տարբերություն վարկի` Ֆակտորինգային գործարք կնքելու համար անհրաժեշտ չէ գրավի առկայությունը (առանց ետպահանջի իրավունքի ֆակտորինգ):
Բացի այդ, վարկի համար վճարում է գնորդը, որը ապրանքներ ստանալու դիմաց պետք է վճարում կատարի, իսկ ֆակտորինգի համար` վաճառողը:
 

ԻՆՉ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ ՖԱԿՏՈՐԻՆԳԸ

Ֆակտորինգը` որպես գործունեության ֆինանսավորման միջոց, ունի մի շարք առավելություններ և´ գնորդների, և´ վաճառողների, և´ ֆինանսական կազմակերպությունների համար:


              


ՖԱԿՏՈՐԻՆԳԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Ֆակտորինգային գործարքները լինում են մի քանի տեսակի`
1. Ըստ ետպահանջի իրավունքի առկայության`
հ
ետպահանջի իրավունքով,
առանց հետպահանջի իրավունքի:
Հետպահանջի իրավունքով ֆակտորինգի դեպքում գնորդից գումարը ժամանակին չստանալու դեպքում ֆինանսական կազմակերպությունը իրավունք ունի գանձել գումարը վաճառողից:
Իսկ առանց հետպահանջի իրավունքի ֆակտորինգի դեպքում` ֆինանսական կազմակերպությունը նման իրավունք չունի: Այս դեպքում վաճառողը նաև ապահովագրվում է չվճարման ռիսկից:
Առանց ետպահանջի իրավունքի ֆակտորիգը, որպես կանոն, ավելի թանկ ֆինանսական գործիք է քան առաջինը:

2. Ըստ մասնակիցների քանակի`
բաց, երբ գնորդը տեղեկացվում է ֆակտորինգային գործարքի մասին:
փակ, երբ գնորդը չի տեղեկացվում ֆակտորինգային գործարքի մասին:


ԻՆՉՊԵՍ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ՖԱԿՏՈՐԻՆԳԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔԸ


Ֆակտորինգային գործարքի կնքումն ու հետագա իրականացումը ներկայացնենք գծապատկերի միջոցով:

              

Գնորդի և վաճառողի միջև կնքվում է ապրանքների առքուվաճառքի պայմանագիր.

Վաճառողը առաքում է ապրանքները գնորդին.

Վաճառողի և ֆինանսական կազմակերպության միջև կնքվում է ֆակտորինգի պայմանագիր և վաճառողը ներկայացնում է ապրանքների առաքումը հաստատող անհրաժեշտ փաստաթղթերը ֆինանսական կազմակերպությանը.

Ֆինանսական կազմակերպությունը վաճառողին վճարում է գնորդի կողմից վճարվելիք գումարի մինչև 90%-ը, (որպես կանոն` ֆինանսական կազմակերպությունը կամ վաճառողը ծանուցում է գնորդին` դրամական պահանջը զիջելու վերաբերյալ).

Վաճառողի և գնորդի միջև կնքված առքուվաճառքի պայմանագրով սահմանված ժամկետը լրանալուց հետո գնորդը ֆինանսական կազմակերպությանն է վճարում ողջ գումարը.

Ֆինանսական կազմակերպությունը վճարում է վաճառողին չվճարված գումարի և վաճառողի կողմից իրեն վճարվելիք գումարի (տոկոսագումարներ, միջնորդավճարներ) տարբերությունը:




  ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ


ՄԻՆՉԵՎ ՖԱԿՏՈՐԻՆԳԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔ ԿՆՔԵԼԸ


1.
Ուսումնասիրեք շուկան: Պարզեք, թե որ բանկերն ու վարկային կազմակերպություններն են իրականացնում ֆակտորինգային գործարքներ: Այցելեք վերջիններիս գրասենյակներ կամ ինտերնետային կայքեր:
2. Հստակ կողմնորոշվեք, թե ֆակտորինգի ինչ տեսակ է Ձեզ անհրաժեշտ` բաց, թե փակ, հետպահանջի իրավունքով կամ առանց դրա և այլն:
3. Համեմատեք ֆակտորինգային գործարք իրականացնող բոլոր ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող պայմանները (գումարի, որ մասն է ընկերությունը վճարում, որքան է ֆակտորինգային ֆինանսավորման տոկոսադրույքը, ինչ պարբերականությամբ եք վճարելու տոկոսագումարները և այլն) և ընտրեք Ձեզ համար առավել հարմարը:


ՖԱԿՏՈՐԻՆԳԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔ ԿՆՔԵԼԻՍ

Եթե արդեն ընտրել եք Ձեզ համար առավել հարմար պայմաններ առաջարկող ֆինանսական կազմակերպությունը և ցանկանում եք պայմանագիր կնքել, ապա մինչև ստորագրելը ուշադիր կարդացեք այն:
Մասնավորապես, պարզեք, թե
1. որքան է ֆակտորինգային հայտի ուսումնասիրության միջնորդավճարը,
2. գումարի որ մասն (տոկոսը) է կազմակերպությունը վճարում Ձեզ,
3. որքան է ֆակտորինգային ֆինանսավորման տարեկան տոկոսադրույքը,
4. երբ/ինչ պարբերականությամբ եք վճարելու տոկոսագումարները,
5. որքան է ֆակտորինգային սպասարկման համար գանձվող միջնորդավճարը,
6. երբ է ընկերությունը գանձում միջնորդավճարը` ժամկետի սկզբում, թե վերջում,
7. որքան են տույժերի ու տուգանքների չափերը:


ՖԱԿՏՈՐԻՆԳԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔ ԿՆՔԵԼՈՒՑ ՀԵՏՈ


Ֆակտորինգային գործարք կնքելուց հետո անհրաժեշտ է պայմանագրում սահմանված ժամկետներում և կարգով կատարել բոլոր պարտականությունները:
Այդպիսով, Դուք
զերծ կմնաք տույժեր, տուգանքներ վճարելուց,
հիմք կդնեք Ձեր դրական վարկային  պատմության ձևավորմանը  և
կմեծացնեք հետագայում առանց որևէ դժվարությունների ֆինանսական ծառայություններից օգտվելու Ձեր հնարավորությունները:

Get it from App Store
Get it on Google Play
Get it from Microsoft
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ ՀԱՐՑ և ՊԱՏԱՍԽԱՆ
ABC