Գլխավոր
Գլխավոր
RSS Facebook twitter youtube Կայքի քարտեզ Հետադարձ կապ Գլխավոր

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ
Իմ Ֆինանսների Ամիս 2017 Ֆինանսական ֆուտբոլ
 
«Իմ ֆինանսների ամիս»
 
 
 
 
 
 
 
 
 
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ ՏԵՍԱՖԻԼՄԵՐ ON-LINE ԻՆՉ Է ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ

«ԱՊՊԱ մասին»

- ԱՊՊԱ -«ԱՊՊԱ մասին»


Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին

ԱՊՊԱ-Ի ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Ինչ է ԱՊՊԱ-նՈւմ համար է ԱՊՊԱ-ն պարտադիրԻնչն է հատուցվումՈրքան է հատուցվում (ապահովագրական գումար)Որքան պետք է վճարել ԱՊՊԱ-ի համարԻնչպես կնքել ԱՊՊԱ պայմանագիրԻնչ անել և ում դիմել, երբ տեղի է ունենում ավտովթարԻնչպես է գնահատվում վնասի մեծությունըԻնչպես են տուժողները ստանալու իրենց հատուցումներըՈվ է կատարում հատուցումներըԻնչ է Բոնուս - Մալուս համակարգը
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Մինչև ԱՊՊԱ պայմանագիր կնքելըԱՊՊԱ պայմանագիր կնքելիսԱՊՊԱ պայմանագրի սպասարկման ընթացքումԱպպա համակարգում օգտագործվող տերմինների համառոտ բացատրություններ

ԱՊՊԱ-Ի ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ


Ինչ է ԱՊՊԱ - ն

Մենք բոլորս էլ գիտակցում ենք, որ առօրյայում անխուսափելի են ավտոտրանսպորտային պատահարները և դրանց անցանկալի հետևանքները:
Սովորաբար, ավտովթարի դեպքում 2 բնույթի ծախս կարող է առաջանալ.
  • մեղավոր վարորդի մեքենային, գույքին և անձին պատճառված վնասների փոխհատուցում,
  • երրորդ անձանց (հետիոտնին, այլ մեքենայի վարորդին, մեքենայի ուղևորին) պատճառված գույքային և անձնական վնասների փոխհատուցում:
Եթե առաջին տիպի ծախսը մեղավոր վարորդը (մեքենայի սեփականատերը) կարող է և չկատարել, ապա երկրորդ խումբ ծախսերի կատարումը պարտադիր է օրենքով, և հնարավոր չէ դրանցից խուսափել:
Ավելին, երկրորդ խումբ ծախսերը կարող են բավականին մեծ չափերի հասնել և զգալի վնաս հասցնել վարորդի բյուջեին: Իսկ եթե մեղավոր վարորդը ինչ-ինչ պատճառներով չի փոխհատուցում ծախսը, դա մնում է տուժողի վրա:
ԱՊՊԱ պայմանագիրը ծածկում է երրորդ անձանց (հետիոտնին, այլ մեքենայի վարորդին, մեքենայի ուղևորին) պատճառված գույքային և անձնական վնասները, ինչպես նաև վարորդի ընտանիքի անդամների անձնական վնասները:
ԱՊՊԱ պայմանագիրը չի ծածկում մեղավոր վարորդի կամ մեքենայի սեփականատիրոջ մեքենային, այլ գույքին կամ անձին պատճառված վնասները:
Եթե վարորդը (մեքենայի սեփականատերը) ցանկանում է ապահովագրվել նաև իր մեքենային կամ այլ գույքին պատճառված վնասներից (1-ին խումբ ծախսեր), ապա կարող է կնքել ապահովագրության առանձին պայմանագիր: Այդ պայմանագիրը պարտադիր չէ:

Ում համար է ԱՊՊԱ-ն պարտադիր

Ավտոմեքենաների սեփականատերերը ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագիր ունենալու դեպքում՝ վարձակալները, ինչպես նաև ավտոմեքենաներ ներմուծողները, (անկախ ավտոմեքենայի սեփականատեր լինելուց), համաձայն Օրենքի, պետք է ունենան ԱՊՊԱ պայմանագիր բոլոր ավտոմեքենաների համար, բացառությամբ.
  • 3 մինչև 50 կմ/ժ արագություն կամ 50 սմ–ից փոքր շարժիչի ծավալ ունեցող ավտոմեքենաների,
  • հատուկ առանձնացված վայրերում սպորտային կամ ժամանցի նպատակով օգտագործվող ավտոմեքենաների, այլ անձանց սեփականությունը հանդիսացող և հատուկ կարիքների (ծառայողական, անձնական, տեխնոլոգիական…) համար նախատեսված ճանապարհներով երթևեկելու համար նախատեսված ավտոմեքենաների,
  • մինչև օգտագործումը ՀՀ տարածք առանց վարելու ներմուծվող ավտոմեքենաների:

Եթե անձը ունի մի քանի մեքենա, ապա ԱՊՊԱ պայմանագիր պետք է կնքվի յուրաքանչյուր ավտոմեքենայի համար:
Ապահովագրական ընկերությունները իրավունք չունեն մերժելու ԱՊՊԱ պայմանագրի կնքումը այն անձանց հետ, ովքեր, համաձայն Օրենքի, պետք է ունենան ԱՊՊԱ:

Ինչն է հատուցվում


ԱՊՊԱ ընդհանուր կանոնն է` հատուցվում են ավտովթարի հետևանքով տուժողին պատճառված անձնական և գույքային վնասները:
ԱՊՊԱ-ն սոցիալական ուղղվածություն ունեցող նախագիծ է, ուստի շքեղության և պերճանքի առարկաների կորստի փոխհատուցում չի ներառում:
Ապահովագրական փոխհատուցում չի տրվում, երբ հատուցումների վճարումը հնարավոր չէ վնասի ծավալի, վերականգնման անհնարինության կամ իրավական (բարոյական) պատճառներով:



Որքան է հատուցվում

Անկախ այն բանից, թե որքան են կազմում ավտովթարի հետևանքով պատճառված վնասները (անձնական, գույքային), տուժողին հատուցում կարող է տրվել ապահովագրական գումարի սահմաններում:
  • Այն դեպքում, երբ տուժողին պատճառված փաստացի վնասի չափը գերազանցում է ապահովագրական գումարի չափը, այդ տարբերությունը տուժողին վճարում է վնաս պատճառողը: Եթե ըստ պայմանագրի պայմանների նախատեսված է չհատուցվող գումար` ֆրանշիզա, այդ դեպքում նույնպես պատճառված վնասի համար վճարում է ապահովադիրը:
  • Եթե վնասներ են կրել մեկից ավելի անձինք, ու այդ վնասների ընդհանուր գումարը գերազանցում է սահմանված ապահովագրական գումարը, ապա տուժողներից յուրաքանչյուրին ապահովագրական հատուցումները վճարվում են նրանց պատճառված անձնական կամ գույքային վնասների չափերին համամասնորեն, բայց կրկին ապահովագրական գումարի սահմաններում:
Օրինակ. տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով 3 մեքենա է վնասվել` ներառյալ մեղավոր վարորդի մեքենան: Մեղավորություն չունեցող վարորդների մեքենաներից յուրաքանչյուրի վնասը 2 մլն դրամ է, ընդհանուր վնասը՝ 4 մլն դրամ: Որքա՞ն կկազմի հատուցումների մեծությունը:
Քանի որ մեկ ավտովթարի հետևանքով գույքային վնասների համար ապահովագրական հատուցման առավելագույն գումարը սահմանված է 1.5 մլն դրամ, ապա միայն այդքան գումարի սահմաններում կարող է կատարվել հատուցում: Քանի որ յուրաքանչյուր մեքենայի վնասը հավասարաչափ է, նշանակում է համամասնությունը 50% է՝ մեկ վարորդի հաշվով: Հետևաբար յուրաքանչյուր տուժող վարորդ կստանա 1.5 մլն հատուցման 50%-ը, այսինքն` 750 հազ. դրամ:

Եթե ցանկանում եք, որ հատուցումների առավելագույն մեծությունը, այսինքն` ապահովագրական գումարը, ավելի մեծ լինի, կարող եք ապահովագրական ընկերության հետ կամավոր կնքել ապահովագրության լրացուցիչ պայմանագիր՝ կատարելով լրացուցիչ վճարներ: Այդ մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու համար դիմեք ապահովագրական ընկերություն:

Որքան պետք է վճարել ԱՊՊԱ-ի համար

ԱՊՊԱ-ի համար վճարվող գումարի` ապահովագրավճարի չափը սահմանում են ապահովագրական ընկերությունները:
Ապահովագրական ընկերությունների ինտերնետային կայքերում տեղակայված են ԱՊՊԱ ապահովագրավճարների հաշվիչներ, որոնց միջոցով հնարավոր է մինչև պայմանագիր կնքելը հաշվել, թե որքան պետք է վճարել ԱՊՊԱ-ի համար:
Ապահովագրական ընկերությանը արգելվում է ԱՊՊԱ պայմանագրի կնքման կամ գործողության ընթացքում, բացի ապահովագրավճարից, ապահովադրից գանձել այլ գումար, բացառությամբ ապահովադրի կողմից պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման տուգանքների:
Ըստ պայմանագրի պայմանների՝ գույքին պատճառված վնասների համար կարող է նախատեսված լինել նաև չհատուցվող գումարի չափ` ֆրանշիզա: Այն կարող է լինել պայմանական և ոչ պայմանական:
Օրինակ.
եթե պայմանագրով նախատեսված է ֆրանշիզայի չափ՝ 20 000 դրամ, և գույքին պատճառվել է 30 000 դրամի վնաս, ապա
  • պայմանական ֆրանշիզայի դեպքում ապահովագրական ընկերությունը կհատուցի ամբողջ գույքային վնասի չափով, այսինքն՝ 30 000 դրամ,
  • ոչ պայմանականի դեպքում ապահովագրական ընկերությունը կհատուցի միայն ֆրանշիզայի չափը գերազանցող գումարը, այսինքն` 10000 (30000-20000) դրամը, իսկ մնացած 20000 դրամը պետք է վճարի ապահովադիրը*:
Որպես կանոն, որքան մեծ է ֆրանշիզայի չափը, այնքան փոքր է ապահովագրավճարի չափը:

* Ներկայումս Ֆրանշիզայի չափը ԱՊՊԱ-ի համար Բյուրոյի կողմից սահմանվել է 0 դրամ:

Ինչպես կնքել ԱՊՊԱ պայմանագիր

Քայլ 1. Պարզել ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտավորությունը
Անհրաժեշտ է պարզել՝ արդյո՞ք ԱՊՊԱ պայմանագրի կնքումը պարտադիր է (տե՛ս «Ում համար է ԱՊՊԱ-ն պարտադիր» խորագիրը): Եթե այո, ապա պետք է անցնել քայլ 2-ին:
Քայլ 2. Ուսումնասիրել շուկան
Ծանոթանալ շուկայում ԱՊՊԱ իրականացնող ապահովագրական ընկերությունների պայմաններին, համեմատել և կայացնել Ձեր պահանջներին համապատասխանող ամենահարմար որոշումը: Ուսումնասիրությանը կօգնի վերջում զետեղված «Ուսումնասիրեք, լրացրեք, համեմատեք» աղյուսակը:
Ապահովագրական ընկերությունների և նրանց հետ կապ հաստատելու վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ
  • Ապահովագրական ընկերությունների կայքերից,
  • Բյուրոյի կայքից` www.paap.am
  • Կենտրոնական բանկի կայքից` www.cba.am
  • Սպառողների համար ստեղծված կայքից` www.abcfinance.am
Ապահովագրական ընկերությունների կայքերում տեղադրվում են ԱՊՊԱ-ի մասին տեղեկատվական ամփոփաթերթեր (բուկլետ, բրոշյուր, թերթոն), որոնցում նշվում են տվյալ ապահով ագրական ընկերության պայմանները:
Ամփոփաթերթերը նաև կարող եք ձեռք բերել ապահովագրական ընկերությունների գրասենյակներում:
Քայլ 3. Դիմել ապահովագրական ընկերությանը, նրա ներկայացուցիչներին կամ գործակալներին
Այցելել ապահովագրական ընկերություն, նրա տարածքային ներկայացուցչություն կամ ապահովագրական գործակալներին:
Որոշ ապահովագրական ընկերություններ կարող են վաճառել ԱՊՊԱ պայմանագրերը նաև ինտերնետային կայքի միջոցով: Ցանկության դեպքում կարելի է դիմել նաև այս միջոցին:
ԱՊՊԱ իրականացնող ապահովագրական ընկերությունները յուրաքանչյուր մարզում ունեն մասնաճյուղ կամ գործակալ: Այդ մասնաճյուղերի, գործակալների ցանկը ներկայացված է Բյուրոյի և տվյալ ընկերության ինտերնետային կայքերում:
Ապահովագրական ընկերությունը պարտավոր է մանրամասն բացատրել ԱՊՊԱ պարտադիր գործընթացները` փաստաթղթերի ներկայացում, վճարների կատարում, հատուցումների ստացում, և տրամադրել իրենց հետ կապ հաստատելու բոլոր միջոցները:
Անպայման պետք է ստանալ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները և հիշել, որ ապահովագրական ընկերությունը պարտավոր է պատասխանել բոլոր հարցերին կամ տրամադրել տեղեկատվություն:
Քայլ 4. Կնքել ԱՊՊԱ պայմանագիրը և ստանալ ԱՊՊԱ փաստաթղթերը
Ապահովագրական ընկերության կողմից պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտավորություն ստանձնող անձը և տվյալ ապահովագրական ընկերությունը կնքում են պայմանագիր:
Նախքան պայմանագիր կնքելը պետք է ուշադիր և մանրամասն կարդալ պայմանագրում նշված բոլոր կետերը:
Պայմանագիրը կնքելուց հետո ապահովագրական ընկերությունից անհրաժեշտ է վերցնել`
  • լրացված ԱՊՊԱ կտրոնը, որը պայմանագրի գործողության ամբողջ ընթացքումպետք է փակցված լինի ավտոմեքենային,
  • կնքված և ստորագրված ԱՊՊԱ պայմանագրի Ձեր օրինակը,
  • համաձայնեցված հայտարարագրի նմուշը (ավտովթարի դեպքում դրա առկայությունը պարտադիր է):

Ավտոտրանսպորտային միջոցը առանց ԱՊՊԱ կտրոնը փակցնելու վարելու դեպքում կիրառվում է տուգանք` նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով:
Սովորաբար ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է մեկ տարի ժամկետով: Օրենքի համաձայն՝ ԱՊՊԱ պայմանագիրը կարող է կնքվել առնվազն 3 ամիս ժամկետով, իսկ «Տարանցիկ փոխադրում» և «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմներով ՀՀ տարածք վարելու միջոցով ներմուծվող ավտոմեքենաների համար` առնվազն 10 օր ժամկետով:

Ինչ անել և ում դիմել, երբ տեղի է ունենում ավտովթար

Ավտովթարի տեղի ունենալու դեպքում հարկավոր է անհապաղ այդ մասին հայտնել

  • ապահովագրական ընկերությանը՝ ԱՊՊԱ պայմանագրով սահմանված կարգով ու ժամկետներում և հետևել վերջինիս ցուցումներին:

Եթե ավտովթարի է ենթարկվել միայն երկու մեքենա, և պատճառվել են միայն գույքային վնասներ, և եթե պատճառված վնասի չափը չի գերազանցում Բյուրոյի կողմից սահմանված` ինքնուրույն կարգավորվող վնասի առավելագույն չափը, ապա դրանց վարորդները փոխադարձ համաձայնության գալու դեպքում լրացնում են համաձայնեցված հայտարարագիրը և ներկայացնում համապատասխան ապահովագրական ընկերությանը:
Ինչպես է գնահատվում վնասի մեծությունը

Ավտովթարի տեղի ունենալու դեպքում կատարվում է գույքային և (կամ) անձնական վնասների գնահատում, որպեսզի տուժողը ստանա իր հատուցումը՝ ըստ պատճառված վնասի չափի:
Որպես կանոն, գույքային վնասների դեպքում վնասների գնահատումը իրականացնում է Բյուրոյի կողմից որակավորված փորձագետը, իսկ անձնական վնասների դեպքում` բժշկական հաստատության մասնագետը կամ Բյուրոյի կողմից որակավորված փորձագետը:
Փորձագետի եզրակացությանը համաձայն չլինելու դեպքում հնարավոր է իրականացնել կրկնակի կամ լրացուցիչ փորձաքննություն` նախաձեռնողի միջոցների հաշվին:

Ինչպես են տուժողները ստանալու իրենց հատուցումները

Ապահովագրական հատուցում ստանալու համար տուժողը իրավունք ունի ավտովթարի տեղի ունենալու օրվանից 3 ամսվա ընթացքում դիմելու վնաս պատճառած անձի ապահովագրական ընկերությանը կամ Բյուրոյին:
Այն դեպքում, երբ տուժողը նույնպես ունի ԱՊՊԱ պայմանագիր, ապա նրա պահանջով իր ապահովագրական ընկերությունը պարտավոր է անվճար գործել որպես տուժողի ներկայացուցիչ՝ ապահովագրական հատուցում ստանալու համար:
Եթե տուժողը հետիոտն է և չունի գործող ԱՊՊԱ պայմանագիր, ապա նրա պահանջով Բյուրոն պարտավոր է անվճար գործել որպես տուժողի ներկայացուցիչ՝ ապահովագրական հատուցում ստանալու համար:
Երբ վնաս պատճառող ավտոմեքենան փախուստի է դիմել, և տուժողը մտապահել է ավտոմեքենայի պետհամարանիշը, ապա տուժողը կամ ապահովադիրը կարող է Բյուրոյի ինտերնետային կայքի միջոցով պարզել վնաս պատճառողի ապահովագրական ընկերության անվանումը:
Եթե վնասը պատճառվել է մի քանի անձանց կողմից, և հնարավոր չէ պարզել յուրաքանչյուրի պատճառած վնասի չափը, ապա վնաս պատճառողները տուժողի հանդեպ կրում են հավասար պատասխանատվություն:
Այս դեպքում տուժողը կարող է դիմել իրեն վնաս պատճառած ապահովադիրներից որևէ մեկի ապահովագրական ընկերությանը, ստանալ իր հատուցումը ամբողջությամբ:
Եթե ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) նշանակում է փորձաքննություն, դա չի կարող 15 աշխատանքային օրվանից ավելի տևել: Իսկ լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերելու անհրաժեշտության դեպքում, տուժողի, վնասը պատճառած անձի և ապահովագրական ընկերության (Բյուրոյի) փոխադարձ համաձայնությամբ, փորձաքննությունը կարող է երկարաձգվել մինչև երեք ամիս:
Փորձաքննության ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) ընդունում է գրավոր որոշում` ապահովագրական հատուցումվճարելու կամ վճարումը մերժելու մասին:
Հատուցումը վճարելու որոշում կայացնելու դեպքում ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) պարտավոր է 5 աշխատանքային օրվա ընթացքում տուժողին վճարել հատուցումը:
Հատուցման վճարումը մերժելու դեպքում ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) պարտավոր է գրավոր ծանուցել տուժողին` նշելով մերժման հիմքերը:
Փորձաքննությունը նշանակելու, ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին որոշում ընդունելու ժամկետները ուշացնելու դեպքում ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) տուժողին պետք է վճարի տույժ: Այդ տույժերի չափը սահմանված է օրենքով, իսկ վճարման կարգի մասին կարող եք տեղեկանալ ապահովագրական ընկերությունից կամ Բյուրոյից:

Ով է կատարում հատուցումները

Ավտովթարի հետևանքով պատճառված վնասների հատուցումները կատարում է ապահովագրական ընկերությունը, իսկ որոշ սահմանված դեպքերում նաև Բյուրոն` Երաշխավորման ֆոնդից:



Ինչ է Բոնուս-Մալուս համակարգը

Արդարությունը պահանջում է, որ ռիսկային վարորդները, ովքեր հաճախ են ավտովթարների պատճառ դառնում, վճարեն ավելի մեծ ապահովագրավճարներ, քան ոչ ռիսկային վարորդները, ովքեր վթարային իրավիճակներ չեն ստեղծում: Այս նպատակով անհրաժեշտ է որևէ կերպ գնահատել վարորդի ռիսկայնությունը:
Բոնուս-Մալուս համակարգը հենց այդ միջոցն է, որը գնահատում է վարորդի ռիսկայնությունը և շնորհում համապատասխան գործակից: Իսկ ապահովագրավճարը հաշվարկվում է (զեղչվում է կամ ավելացվում) ըստ այդ գործակիցների:
Բոնուս-Մալուս համակարգը գործելու է 2013 թ. հունվարի 1-ից:

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ


Մինչև ԱՊՊԱ պայմանագիր կնքելը

Մինչև ԱՊՊԱ պայմանագիր կնքելը ուսումնասիրեք մի քանի ապահովագրական ընկերությունների կողմից առաջարկվող պայմանները և ընտրեք դրանցից առավել արդյունավետը:
Կարևոր է կատարել համեմատություններ և ուշադրություն դարձնել ԱՊՊԱ-ի տրամադրման բոլոր պայմաններին, մասնավորապես`
  • որքա՞ն գումար պետք է վճարել,
  • ինչպիսի՞ վնասներն է ծածկում ԱՊՊԱ-ն,
  • ի՞նչ գումարների սահմաններում են կատարվելու հատուցումները և ի՞նչ եղանակով,
  • ի՞նչ ժամկետով է կնքվելու ԱՊՊԱ պայմանագիրը,
  • ի՞նչ կլինի, եթե ապահովագրական պայմանագրով սահմանված հերթական ապահովագրավճարը չվճարվի,
  • ո՞ր դեպքերում կդադարեցվի ԱՊՊԱ պայմանագիրը:
  • անագիրը:


ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս

Կնքվող պայմանագիրը պետք է համապատասխանի ԱՊՊԱ պայմանագրի օրինակելի ձևին (պայմանագրի օրինակելի ձևը տեղադրված է ապահովագրական ընկերությունների և Բյուրոյի ինտերնետային կայքերում. կարող եք ձեռք բերել նաև ապահովագրական ընկերությունների գրասենյակներում): ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս ուշադրություն դարձրեք
այդ հանգամանքին:
ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս հարկավոր է ուշադիր կարդալ պայմանագրի բոլոր կետերը՝ հատկապես ուշադրություն դարձնելով.
  • ապահովագրական հատուցումների վճարման կարգին,
  • ապահովագրավճարի հաշվարկին և հաշվարկի համար հաշվի առնվող ռիսկային գործոններին,
  • ապահովադրի կողմից ապահովագրավճարի` պայմանագրում սահմանված ժամկետներում և կարգով չվճարելու հետևանքներին,
  • ապահովագրական պայմանագրի փոփոխման, լրացման և վաղաժամկետ լուծարման կարգին,
  • ապահովադրի պարտավորություններին,
  • ապահովագրական պայմանագրի կնքման և գործողության ժամկետներին (տարի, ամիս և ամսաթիվ):

Ապահովագրական ընկերությանն արգելվում է ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս հաճախորդին պարտադրել այլ ծառայությունների վերաբերյալ գործարք կնքել:
Պետք է հիշել, որ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու իրավունք ունեցող անձինք հնարավորություն ունեն այլ անձանց լիազորելու իրենց անունից կնքել ԱՊՊԱ պայմանագիր:

ԱՊՊԱ պայմանագրի սպասարկման ընթացքում

Անհրաժեշտ է առանց ուշացումների և ապահովագրական պայմանագրում սահմանված կարգով կատարել ապահովագրական վճարումները:
Մինչև 2013 թվականի հունվարի 1-ը ապահովագրական ընկերությունը կարող է փոփոխել կամ միակողմանի դադարեցնել պայմանագիրը` նախապես այդ մասին տեղեկացնելով ապահովադրին, եթե պայմանագրի գործողության ընթացքում տեղի է ունեցել առնվազն 2 ավտովթար և հատուցումների ընդհանուր գումարը գերազանցել է 10 500 000 ՀՀ դրամը:
Ավտովթարի տեղի ունենալու դեպքում այդ մասին պետք է հայտնել ապահովագրական ընկերությանը կամ նրա ներկայացուցչին և հետևելվերջինիս կողմից տրված ցուցումներին:
Եթե ապահովագրական պայմանագրով նախատեսված է ավտովթարի տեղի ունենալու մասին տեղեկացման ժամկետ և եղանակ, ապա անհրաժեշտ է հետևել այդ պայմաններին:

ԱՊՊԱ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ապահովադիր - Ապահովադիր - (ապահովագրվող)` անձ, ով ապահովագրական ընկերության հետ կնքել է ԱՊՊԱ պայմանագիր. ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր, ավտոտրանսպորտային միջոցներ ներմուծող, ֆինանսական վարձակալության պայմանագրով ավտոտր անսպորտային միջոց վարձակալող:

Տուժող - անձ, ով ավտոտրանսպորտային պատահարի հետևանքով կրել է անձնական և գույքային վնասներ:

Ապահովագրավճար - - գումար, որն ապահովադիրը վճարում է ապահովագրողին՝ ԱՊՊԱ իրականացնելու համար:

Ապահովագրական գումար -առավելագույն դրամական գումար, որի սահմաններում ապահովագրական ընկերությունը, Բյուրոն պարտավորվում են հատուցում տրամադրել ապահովագրական պատահարի հետևանքով պատճառված վնասի դիմաց:

Ապահովագրական հատուցում - ապահովագրական պատահարից հետո ապահովագրողի կամ Բյուրոյի կողմից ապահովադրին կամ տուժողին վճարվող գումար կամ փոխհատուցում՝ դրամական արտահայտությամբ: 



Get it from App Store
Get it on Google Play
Get it from Microsoft
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ ՀԱՐՑ և ՊԱՏԱՍԽԱՆ
ABC