Գլխավոր
Գլխավոր
RSS Facebook twitter youtube Կայքի քարտեզ Հետադարձ կապ Գլխավոր

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ
Իմ Ֆինանսների Ամիս 2017 Ֆինանսական ֆուտբոլ
 
«Իմ ֆինանսների ամիս»
 
 
 
 
 
 
 
 
 
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ ՏԵՍԱՖԻԼՄԵՐ ON-LINE ԻՆՉ Է ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ

Բանկոմատ և POS տերմինալ

- ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ-Բանկոմատ և POS տերմինալ



ԲԱՆԿՈՄԱՏ ԵՎ POS ՏԵՐՄԻՆԱԼ

Ի՞ՆՉ Է ԲԱՆԿՈՄԱՏԸ ԲԱՆԿՈՄԱՏԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ Ի՞ՆՉ Է POS ՏԵՐՄԻՆԱԼԸ POS ՏԵՐՄԻՆԱԼԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Բանկի կողմից վճարային քարտ ստանալուց անմիջապես հետո Դուք կարող եք օգտվել բանկոմատներից և POS տերմինալներից:


Ի՞նչ է բանկոմատը
Բանկոմատը մի սարք է, որը Ձեզ հնարավորություն է տալիս վճարային քարտի միջոցով և PIN կոդի (անձնական ծածկագիր) ստուգմամբ կատարել հետևյալ գործառնությունները`
  • կանխիկի ստացում
  • մնացորդի հարցում
  • վճարումների կատարում (կոմունալ վճարումների կատարում, հեռախոսի կամ ինտերնետ քարտի լիցքավորում)
Որոշ բանկերի բանկոմատների միջոցով հնարավոր է նաև
  • կատարել փոխանցումներ
  • տպել քաղվածք

Բանկոմատից օգտվելու օգտակար խորհուրդներ
Ստուգեք արդյոք բանկոմատը սպասարկում է Ձեր քարտը:
  • Ստուգեք, արդյո՞ք բանկոմատի կողքին նշված է Ձեր քարտի լոգոտիպը (այն համակարգը, որին պատկանում է քարտը. օրինակ` ArCa, Visa…)
Դուք կարող եք օգտվել այն բանկոմատների ծառայություններից, որոնց վրա նշված է քարտի վրա առկա վճարային համակարգերի նշաններից որևէ մեկը: Օրինակ` ARCA կամ MASTERCARD, AMEX և այլն

Ճիշտ ուղղությամբ և նշված մասում տեղադրեք Ձեր քարտը:
  • Քարտը տեղադրեք բանկոմատի աջ կողմում նախատեսված մասում՝ դիմերեսը վերև:
Հետևեք բանկոմատի հրահանգներին և մուտքագրեք Ձեր անձնական ծածկագիրը (PIN կոդը):
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Ձեր PIN կոդը (անձնական ծածկագիր) անձնական է և ԳԱՂՏՆԻ, ուստի PIN կոդը մուտքագրելու ժամանակ զգուշացեք օտար հայացքներին:
Անհրաժեշտ է հնարավորինս ուշադիր լինել և սխալ թույլ չտալ PIN կոդը հավաքելիս, քանի որ բանկոմատի միջոցով գործարք կատարելիս երրորդ անգամ սխալ PIN կոդ (անձնական ծածկագիր) մուտքագրելիս քարտն առգրավվում է բանկոմատի կողմից:
  • Եթե Դուք մուտքագրել եք սխալ PIN կոդ և բանկոմատը առգրավել է Ձեր քարտը, ապա անմիջապես դիմեք Ձեր քարտը թողարկող բանկին կամ պրոցեսինգային կազմակերպությանը` քարտի բլոկավորման նպատակով:
Հետևեք բանկոմատի էկրանին հայտնվող հրահանգներին:
  • Հնարավորության դեպքում Դուք կարող եք փոխել բանկոմատի լեզուն և շարունակել Ձեր գործողությունները Ձեր իսկ ցանկացած լեզվով:
Բանկոմատից օգտվելուց հետո չմոռանաք վերցրել
  • Ձեր կանխիկ գումարը
  • Գործարքի անդորրագիրը
  • Ձեր վճարային քարտը
Պետք է հիշեք, որ հնարավոր ռիսկերի կանխման և անվտանգության համար սահմանվել են բանկոմատից օգտվելու որոշակի սահմանափակումներ.
  • Բանկոմատը մեկ գործարքով կարող է տրամադրել ոչ ավել քան 40 թղթադրամ:
    Օրինակ, եթե բանկոմատում ամենախոշոր թղթադրամը 1000 ՀՀ դրամն է, իսկ Դուք ցանկանում եք կանխիկացնել 50 000 ՀՀ դրամ, ապա Ձեր գործարքը կմերժվի բանկոմատի կողմից, քանի որ վերջինս կարող է կանխիկացնել առավելագույնը 40 000 ՀՀ դրամ:
  • Բանկոմատի միջոցով Դուք կարող եք նվազագույնը կանխիկացնել 1000 դրամ: Դուք կարող եք կանխիկացնել միայն թղթադրամ
  • Դուք պետք է արագ կատարեք բանկոմատի էկրանին հայտնված հրահանգները, այլապես երկար դադարի դեպքում գործարքը կարող է չեղյալ հայտարարվել կամ քարտը կարող է առգրավվել բանկոմատի կողմից:
  • Բանկերի կողմից սահմանվում են մեկ օրվա ընթացքում բանկոմատի և POS տերմինալների միջոցով կանխիկացման գործարքների քանակը և սահմանաչափը: Քարտի տեսակից կարող է կախված լինել գործարքների սահմանաչափը: Ճշտեք սահմանաչափի մասին ձեզ քարտ տրամադրող բանկից:
Եթե Դուք ցանկանում եք փոփոխել ձեզ սպասարկող բանկի կողմից սահմանված բանկոմատի և POS տերմինալների միջոցով կանխիկացման գործարքների քանակը և սահմանաչափը, ապա պետք է դիմեք Ձեր քարտը թողարկող բանկին:
  • Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար դիմեք Ձեր բանկին:
  • Բազմաթիվ պատճառների հետևանքով բանկոմատը կարող է մերժել Ձեր կողմից պահանջվող գործարքը: Դա կարող է տեղի ունենալ եթե, օրինակ`
    1. Դուք սխալ եք մուտքագրել Ձեր PIN կոդը (անձնական ծածկագիր), և երրորդ փորձից հետո բանկոմատը առգրավվում է քարտը
    2. Լրացել է Ձեր քարտի գործողության ժամկետը
    3. Գործարքը, որը Դուք ցանկանում եք իրականացրել, չի թույլատրվել տվյալ քարտի համար
    4. Առկա է տեխնիկական խնդիր
    5. Ձեր հաշվում առկա միջոցները չեն բավարարում գործարքի կատարման համար
    6. Սպառվել է կանխիկ գումարի դուրսբերման օրական սահմանաչափը

  • Դուք կարող եք Դիմել բանկին, եթե չգիտեք բանկոմատի կողմից քարտի մերժման պատճառը:

Ի՞նչ է POS տերմինալ
POS տերմինալները սարքավորումներ են, որոնք Ձեզ հնարավորություն են տալիս
  • վճարային քարտերի միջոցով առևտրի և սպասարկման կետերում վճարումներ կատարել` գնված ապրանքների կամ ծառայությունների դիմաց
  • բանկերում դրամ կանխիկացնել:


POS տերմինալից օգտվելու օգտակար խորհուրդներ
Եթե ցանկանում եք ապրանքի կամ ծառայության դիմաց վճարել վճարային քարտով, ապա
  • Հիշեք, որ Դուք կարող եք վճարումներ կատարել այն խանութներում, ռեստորաններում, հյուրանոցներում կամ այլ սպասարկման կետերում, որտեղ առկա է Ձեր քարտի վրա նշված վճարային համակարգի նշանը (լոգոտիպը) oրինակ` VISA կամ MASTER:
    Նշանը կարող է փակցված լինել խանութի, ռեստորանի, հյուրանոցի կամ այլ սպասարկման կետի դռան վրա կամ դրամարկղի մոտ:
  • Տրամադրեք քարտը առևտրի կամ սպասարկման կետի աշխատակցին կամ տեղադրեք այն համապատասխան սարքի մեջ:
  • Քարտով վճարում կատարելիս միշտ պահեք քարտը Ձեր տեսադաշտում` խարդախություններից զերծ մնալու նպատակով:
  • Անհրաժեշտության դեպքում մուտքագրեք Ձեր քարտի PIN կոդը, ինչը կախված է գործարքի և տերմինալի տեսակից:
    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Ձեր PIN կոդը (անձնական ծածկագիր) անձնական է և ԳԱՂՏՆԻ, ուստի PIN կոդը մուտքագրելու ժամանակ ուշադիր եղեք օտար հայացքներին: Ձեր PIN կոդը մի՛ տրամադրեք ոչ մեկին, նույնիսկ բանկի աշխատակիցներին:
  • Մինչ աշխատակցին քարտը տրամադրելը կամ Ձեր քարտի PIN կոդը հավաքելը հավաստիացեք, որ էկրանի վրա պատկերված գումարը համապատասխանում է ձեր գործարքի գումարին:
  • Վճարում կատարելուց հետո անպայման վերցրեք Ձեր անդորրագիրը և ստուգեք արդյոք անդորրագրի վրա նշված գումարը համապատասխանում է Ձեր գործարքի գումարին:
  • Չմոռանաք ստորագրել անդորրագրի վրա և պահպանել դա. համեմատեք այն ամսական քաղվածքում նշված գործարքների հետ:
    Հիշեք, որ անդորրագիրը կատարված գործարքի հիմնական ապացույցն է: Սակայն հիշեք, որ Դուք կարող եք ընդդեմ բանկի բողոք-պահանջ ներկայացնել քաղվածքը ստանալուց մեկ տարվա ընթացքում: Այդ դեպքում նույնպես Ձեզ անհրաժեշտ է անդորրագիրը:
  • Եթե հրաժարվում եք գնումից, ապա պահանջեք, որ Ձեր վճարումը չեղյալ համարեն և Ձեզ տրամադրեն գործարքի չեղյալ համարելու անդորրագիր:
Պահեք այդ անդորրագիրը մինչև հերթական քաղվածքի ստացումը` համոզվելու, որ Ձեր գործարքը համարվել է չեղյալ:
Եթե բավարարված չեք մատուցվող ծառայությունների որակով, ապա բողոքով դիմեք Ձեր բանկին:

Հիշեք, որ Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

Եթե դժգոհ եք ֆինանսական կազմակերպությունից, մինչև բողոք ներկայացնելը մանրամասն ուսումնասիրեք «ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐԸ», որը Դուք կարող եք ձեռք բերել նաև Ձեր բանկից:
Get it from App Store
Get it on Google Play
Get it from Microsoft
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ ՀԱՐՑ և ՊԱՏԱՍԽԱՆ
ABC