Գլխավոր
Գլխավոր
RSS Facebook twitter youtube Կայքի քարտեզ Հետադարձ կապ Գլխավոր

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ
Իմ Ֆինանսների Ամիս 2017 Ֆինանսական ֆուտբոլ
 
«Իմ ֆինանսների ամիս»
 
 
 
 
 
 
 
 
 
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ ՏԵՍԱՖԻԼՄԵՐ ON-LINE ԻՆՉ Է ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ

Մարզեր

- «Իմ ֆինանսների ամիս»- «Իմ ֆինանսների ամիս» 2013- Իրադարձություններ-Մարզեր


Հայաստանի մարզերում կայանալիք «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի միջոցառումները

Բացօթյա ցուցահանդեսներ

Կազմակերպիչ

ԱՄՆ ՄԶԳ  «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագիրը՝ Քաունթերփարթ Ինթերնեյշնլ-ի հետ համագործակցությամբ

Վայր

Մեկ օր յուրաքանչյուր մարզում` համաձայն ներքևում ներկայացված ժամանակացույցի

Ժամկետ

Հոկտեմբերի  10-ից 23

Մասնակիցներ

Բոլոր ցանկացողները

Նկարագրություն

  • Յուրաքանչյուր մարզի որևէ  քաղաքի հանրային վայրում կկազմակերպվի բացօթյա ցուցահանդես, որի ընթացքում ֆինանսական կազմակերպությունները հանրությանը կներկայացնեն իրենց կողմից մատուցվող ֆինանսական ծառայությունները, կտրամադրեն բացատրական և տեղեկատվական բուկլետներ, բրոշյուրներ, կպատասխանեն ցուցահանդեսի այցելուներին հետաքրքրող հարցերին:
  • Բացօթյա ցուցահանդեսի ժամանակ կիրականացվեն  «Խնայողությունների ծառ» և «Միջընտանեկան մրցույթ» միջոցառումները :

o  «Խնայողությունների ծառ» միջոցառման դեպքում այցելուներն իրենց նպատակները ներառող գրությունները կփակցնեն «Խնայողությունների ծառ»-ին, ինչի ավարտին վիճակահանությամբ որոշված երեք հաղթողները կպարգևատրվեն խրախուսական մրցանակներով:

o  «Միջընտանեկան մրցույթ» միջոցառման ժամանակ  կլինի ինտելեկտուալ մրցույթ 2 ընտանիքների միջև, որտեղ հարցերի ճիշտ պատասխաններով առավելագույն միավորներ հավաքած ընտանիքը կպարգևատրվի մրցանակով

ՀՀ մարզերում ֆինանսական թեմատիկայով բացօթյա ցուցահանդեսի անցկացման վայր և ժամանակացույց

 

N

Մարզ

Քաղաք

Ամսաթիվ

Ժամանակ

1.

Տավուշ

Դիլիջան

10.10.2013

12:00-15:00

2.

Գեղարքունիք

Սևան

11.10.2013

12:00-15:00

3.

Սյունիք

Սիսիան

14.10.2013

13:00-16:00

4.

Վայոց Ձոր

Եղեգնաձոր

15.10.2013

12:00-15:00

5.

Շիրակ

Գյումրի

16.10.2013

12:00-15:00

6.

Լոռի

Վանաձոր

17.10.2013

12:00-15:00

7.

Արագածոտն

Աշտարակ

18.10.2013

12:00-15:00

8.

Կոտայք

Աբովյան

21.10.2013

12:00-15:00

9.

Արարատ

Արտաշատ

22.10.2013

12:00-15:00

10.

Արմավիր

Էջմիածին

23.10.2013

12:00-15:00

 Ինտերակտիվ դասերի կազմակերպում

Կազմակերպիչ

ԱՄՆ ՄԶԳ  «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագիրը՝  «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության  և Քաունթերփարթ Ինթերնեյշնլ-ի հետ համագործակցությամբ

Վայր

ՀՀ մարզերի շուրջ 100 հանրակրթական դպրոցներում, ինչպես նաև հանրային նշանակության ավելի քան 100 այլ տարածքներում (գրադարաններ, մարզային ակումբներ և այլն)

Ժամկետ

Հոկտեմբերի 1-ից 31

Ով կարող է մասնակցել

Դպրոցահասակ երեխաներ և երիտասարդներ

Նկարագրություն

Անցկացվելու են ինտերակտիվ դասեր` դպրոցահասակ երեխաների և երիտասարդների համար` անձնական ֆինանսների թեմաներով: Դասընթացները անցկացվելու են հետևյալ ֆորմատով

  • Նախնական ուսուցողական մասուսուցիչը (կամ դասը վարողը) ինտերակտիվ դասի մասնակիցներին կծանոթացնի անձնական ֆինանսներին և խնայողություններին առնչվող հիմնական հասկացություններին  (ֆինանսական ինստիտուտների կողմից մատուցվող հիմնական ծառայությունների և ֆինանսական գործիքների տեսակներ, խնայողությունների ձևավորում և կառավարում, ներդրումների իրականացում և այլն):
  • Սեղանի խաղՈւսուցիչը (կամ դասը վարողը) կանցկացնի սեղանի խաղ տարիքային համապատասխան խմբերում (կրտսեր, միջին և ավագ), որի ընթացքում կարծարծվեն անձնական ֆինանսներին և խնայողություններին առնչվող տարբեր հարցեր և խաղացողները խաղի ընթացքում կկայացնեն տարբեր ֆինանսական որոշումներ: 

 

 

Get it from App Store
Get it on Google Play
Get it from Microsoft
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ ՀԱՐՑ և ՊԱՏԱՍԽԱՆ
ABC