Գլխավոր
Գլխավոր
RSS Facebook twitter youtube Կայքի քարտեզ Հետադարձ կապ Գլխավոր

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ
Իմ Ֆինանսների Ամիս 2017 Ֆինանսական ֆուտբոլ
 
«Իմ ֆինանսների ամիս»
 
 
 
 
 
 
 
 
 
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ ՏԵՍԱՖԻԼՄԵՐ ON-LINE ԻՆՉ Է ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ

Երևան

- «Իմ ֆինանսների ամիս»- «Իմ ֆինանսների ամիս» 2013- Իրադարձություններ-Երևան


 

Երևանում կայանալիք «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի միջոցառումները 

«Հայաստանում դրամական փոխանցումներ ստացողների շրջանում ֆինանսական ծառայությունների ներթափանցման և հասանելիության ապահովում» սեմինար

Կազմակերպիչ

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ, EBRD) ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ

Վայրը

Երևան, ՀՀ կենտրոնական բանկ

Ժամկետ

Հոկտեմբերի 10

Ով կարող է մասնակցել և ինչպես ստանալ լրացուցիչ տեղեկություններ

Ֆինանսական հատվածի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ ` հրավերքով
Մանրամասների համար կարող եք զանգահարել՝
+37410 592 714
+37410 592 697
Կամ գրել էլեկտրոնային հետևյալ հասցեով՝
consumerinfo@cba.am

Մանրամասն նկարագրություն

Միջոցառման ընթացքում ներկայացավելու են 2012-2013 թվականներին կատարած «Հայաստանում դրամական փոխանցումներ ստացողների շրջանում ֆինանսական ծառայությունների ներթափանցման և հասանելիության ապահովում» ծրագրի արդյունքներն ու հիմնական եզրակացությունները:

 

Ծրագրի հիմնական նպատակն է եղել զարգացնել ՀՀ առևտրային բանկերի՝ դրամական փոխանցումներ ստացող հաճախորդների անձնական ֆինասական հմտությունները և վերականգնել վստահությունը բանկային համակարգի նկատմամբ: 

Այս ծրագրի շրջանակներում վերջին մեկ տարվա ընթացքում իրականացվել է դրամական փոխանցումներ ստացող հաճախորդների ֆինանսական կրթում: ՀՀ ողջ տարածքում աշխատել են վերապատրաստված 20 ֆինանսական խորհրդատուներ՝ համագործակցելով տեղական հինգ առևտրային բանկերի հետ: Այս ամենի ամփոփումն էլ կտրվի հոկտեմբերի 10-ին կայանալիք սեմինարի շրջանակներում: 

Ֆինանսական կառույցները ներկայացնող շրջագայություն «Երևան Սիթի տուր» կարմիր ավտոբուսով  

Կազմակերպիչ

ՀՀ կենտրոնական բանկը, Ավանդները երաշխավորող հիմնադրամը և Երևանի քաղաքապետարանը

 

Ժամկետ

հոկտեմբերի 15 -ին, 18-ին, 22-ին; 25-ին

Ժամը՝ 15:00-17:00

Ով կարող է մասնակցել և ինչպես ստանալ լրացուցիչ տեղեկություններ

Բոլոր ցանկացողները: Շրջագայությունն անվճար է:

Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել consumerinfo@cba.am էլեկտրոնային հասցեին ներկայացնելով օրը և մասնակիցների քանակը կամ
զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝
+37410 592 714
+37410 592 697

Մանրամասն նկարագրություն

Ֆինանսական շրջագայությունը կներկայացնի ֆինանսական կառույցները երկու ուղղություններով՝ բանկային և ապահովագրական շրջագայություններ, որոնց ընթացքում կներկայացվեն ֆինանսական հատվածի ներկայացուցիչները և կլինեն կարճատև էքսկուրսիաներ` մի շարք ֆինանսական ինստիտուտներում:

Շրջագայությունների երթուղիները կներկայացվեն շուտով:  

Ֆինանսական ֆլեշ - մոբ

Կազմակերպիչ

ՀՀ կենտրոնական բանկ

Ժամկետ

Կներկայացվի շուտով

Վայրը

Երևան,  Հյուսիսային պողոտա

Ով կարող է մասնակցել և ինչպես ստանալ լրացուցիչ տեղեկություններ

Բոլոր ցանկացողները
Մանրամասների համար կարող եք զանգահարել՝
+37410 592 714
+37410 592 697
Կամ գրել էլեկտրոնային հետևյալ հասցեով՝
consumerinfo@cba.am

Նկարագրություն

Անակնկալ է


Երազանքների պատի կառուցում

Կազմակերպիչ

ՀՀ կենտրոնական բանկ, Ավանդները երաշխավորող հիմնադրամ

Ժամկետ

Հոկտեմբերի  25-ից 29-ը

Վայրը

Կներկայացվի շուտով

Ով կարող է մասնակցել և ինչպես ստանալ լրացուցիչ տեղեկություններ

Բոլոր ցանկացողները
Մանրամասների համար կարող եք զանգահարել՝
+37410 592 714
+37410 592 697
Կամ գրել էլեկտրոնային հետևյալ հասցեով՝
consumerinfo@cba.am

Մանրամասն նկարագրություն

Միջոցառման ժամանակ բոլորս միասին կառուցելու ենք Երազանքների պատը` մեր ցանկությունների միջոցով: 

 
«Պատասխանատու ֆինանսներ» թեմայով. Կոնֆերանս

Կազմակերպիչ

ՀՀ կենտրոնական բանկ, KfW (Գերմանական զարգացման բանկ) և Գերմանիայի խնայբանկերի միջազգային համագործակցության հիմնադրամը (SBFIC) 

Ժամկետ

Հոկտեմբերի  24 

Ով կարող է մասնակցել և ինչպես ստանալ լրացուցիչ տեղեկություններ

Ֆինանսական հատվածի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ ` հրավերքով
Մանրամասների համար կարող եք զանգահարել՝
+37410 592 714
+37410 592 697
Կամ գրել էլեկտրոնային հետևյալ հասցեով՝
consumerinfo@cba.am

Մանրամասն նկարագրություն

Ֆինանսական համակարգի կայունությունը հայկական տնտեսության զարգացման հիմնաքարերից է: Այս կոնֆերանսը համախմբել է ֆինանսական մի շարք շահագրգիռ կողմերի, որոնք իրենց աջակցության միջոցները կառաջարկեն ֆինանսական համակարգի կայուն զարգացման համար:


Երևանում Խնայողությունների միջազգային օրվան նվիրված բացօթյա ցուցահանդես(էքսպո)

Կազմակերպիչներ

Ֆինանսական կառույցների համատեղ ջանքեր (Ֆինանսական հատվածի ներկայացուցիչներ, Միջազգային կազմակերպություններ)

Ժամկետ

Հոկտեմբերի  31

Մասնակիցներ
Իչպես ստանալ լրացուցիչ տեղեկություններ 

Բոլոր ցանկացողները
Մանրամասների համար կարող եք զանգահարել՝
+37410 592 714
+37410 592 697
Կամ գրել էլեկտրոնային հետևյալ հասցեով՝
consumerinfo@cba.am

Վայր

Երևան, Հյուսիսային պողոտա

Նկարագրություն

ֆինանսական կառույցները հավաքվելու են որևէ Հյուսիսային պողոտայում` մասնակցելու «Իմ ֆինանսների միամսյակը» եզրափակող բացօթյա էքսպոյին:

Կլինեն առանձնացված տաղավարներ, որտեղ ֆինանսական կազմակերպությունները  կներկայացնեն հատուկ Խնայողությունների միջազգային օրվա համար պատրաստված ծառայությունները, կտրամադրեն բացատրական և տեղեկատվական բուկլետներ, բրոշյուրներ, կպատասխանեն ցուցահանդեսի այցելուներին հետաքրքրող հարցերին:

 


Բաց դռների օր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ՈՒՄ

Կազմակերպիչ

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ

Վայր

ՀՀ, ք. Երևան 0010, Մհեր Մկրտչյան 5Բ

Ժամկետ

25/10/2013

Ում համար է նախատեսված

Բոլոր ցանկացողները կարող են մասնակցել

Ինչպես ստանալ լրացուցիչ տեղեկություններ

Զանգահարել՝ +37410 543 321-115

Նկարագրություն

ՀՀ կապիտալի շուկայի ներկա և ապագա զարգացումների, ինչպես նաև ֆոնդային բորսայի և կենտրոնական դեպոզիտարիայի գործունեության ներկայացում, մասնակիցների հետ քննարկում՝ հարց ու պատասխան:

Սեմինարներ դպրոցներում և համալսարաններում

 

Կազմակերպիչներ

Ֆինանսական կառույցների համատեղ ջանքեր

Ժամկետ

Պարբերաբար

Մասնակիցներ

Բոլոր ցանկացողները

Վայր

Երևան և մարզեր

Նկարագրություն
Ինչպես ստանալ լրացուցիչ տեղեկություններ

Այցելություններ համալսարաններ և դպրոցներ՝ անձնական ֆինանսների վերաբերյալ կարճ սեմինարներ և ինտերակտիվ դասընթացներ վարելու համար:
Մանրամասների համար կարող եք զանգահարել՝
+37410 592 714
+37410 592 697
Կամ գրել էլեկտրոնային հետևյալ հասցեով՝
consumerinfo@cba.am

Մրցույթներ

Կազմակերպիչներ

ՀՀ կենտրոնական բանկ

Ժամկետ

Հոկտեմբերի 1-18

Վայր

Երևան և մարզեր

Նկարագրություն

Հայտարարվել են մրցույթներ հետևյալ թեմաներով.
1.      
Պատկերապատման (Comics, Graphic Novel, BD) Մրցույթ «Ապահովագրությունը Մարդու Կյանքում» Թեմայով,

2.       Լուսանկարների Մրցույթ «Խնայողություններ» Թեմայով,

3.       Հեռախոսային Հավելվածի Մրցույթ «Բյուջեի Պլանավորում» Թեմայով,

4.       Երեխաների Նկարների Մրցույթ «Ես և Փողը» և «Փողը Իմ Ընտանիքում» Թեմաներով:
Հաղթողներին սպասվում են մրցանակներ, անակնկալներ ֆինանսական կազմակերպությունների կողմից, իսկ երեխաները կստանան հատուկ նվերներ:

Մասնակիցներ

1.       Բոլոր ցանկացողները,

2.       15-35 տարեկան բոլոր ցանկացողները,

3.       Բոլոր ցանկացողները,

4.       Մինչև 14 տարեկան երեխաներն ու պատանիները,

Ինչպես ստանալ լրացուցիչ տեղեկություններ

Մանրամասների համար կարող եք զանգահարել՝
+37410 592 714
+37410 592 697
Կամ գրել էլեկտրոնային հետևյալ հասցեով՝
consumerinfo@cba.am


 

 

 

Get it from App Store
Get it on Google Play
Get it from Microsoft
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ ՀԱՐՑ և ՊԱՏԱՍԽԱՆ
ABC