Գլխավոր
Գլխավոր
RSS Facebook twitter youtube Կայքի քարտեզ Հետադարձ կապ Գլխավոր

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ
Իմ Ֆինանսների Ամիս 2017 Ֆինանսական ֆուտբոլ
 
«Իմ ֆինանսների ամիս»
 
 
 
 
 
 
 
 
 
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ ՏԵՍԱՖԻԼՄԵՐ ON-LINE ԻՆՉ Է ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ

Փաստաթղթային ակրեդիտիվ

- ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ-Փաստաթղթային ակրեդիտիվ





ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԱԿՐԵԴԻՏԻՎԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ





ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԱԿՐԵԴԻՏԻՎ ԿՆՔԵԼԻՍ




ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԱԿՐԵԴԻՏԻՎԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ


ԻՆՉ Է ԱԿՐԵԴԻՏԻՎԸ

Ակրեդիտիվը գործընկերների միջև ֆինանսական հարաբերությունների կազմակերպման ու կարգավորման ամենաապահով եղանակներից է, հատկապես երբ գործընկերները նոր են և դեռևս չկա փոխադարձ լրիվ վստահություն:
Մատակարարը, միշտ ցանկանում է համոզված լինել, որ առաքված ապրանքների դիմաց ժամանակին կստանա գումարը և, որպես կանոն, պահանջում է վճարել նախքան ապրանքների առաքումը, իսկ գնորդը ցանկանում է ստանալ ապրանքները, համոզվել, որ ամեն ինչ կարգին է և նոր միայն վճարում կատարել: Այս դեպքում ակրեդիտիվը կարող է հանդիսանալ արդյունավետ լուծում:
Ակրեդիտիվը գնորդի բանկի պարտավորությունն է վճարել մատակարարին ապրանքների առաքման կամ ծառայությունների մատուցման դիմաց` վերջինիս կողմից ակրեդիտիվում նշված փաստաթղթերի ներկայացման դեպքում:
Այս դեպքում և´ մատակարարի, և´ գնորդի համար գործարքի երկրորդ կողմ է դառնում բանկը:
Գնորդը հնարավորություն է ստանում սահմանել այն փաստաթղթերի ցանկը, որոնք անհրաժեշտ են համոզվելու համար, որ ամեն ինչ կարգին է և վճարում կատարել: Իսկ մատակարարը համոզված է լինում, որ ապրանքները առաքելուց հետո անմիջապես կստանա գումարը գնորդի բանկից` վերջինիս ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը:


ԱԿՐԵԴԻՏԻՎ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ


Ակրեդիտիվ գործարքի մասնակիցներն են`
  1.  գնորդը,
  2.  մատակարարը,
  3.  գնորդի բանկը (թողարկող կամ էմիտենտ բանկ),
  4.  մատակարարի բանկը (ծանուցող բանկ),
  5.  հաստատող բանկը (հաստատված ակրեդիտիվի դեպքում):


ԻՆՉ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ ԱԿՐԵԴԻՏԻՎԸ

Ակրեդիտիվը թույլ է տալիս գործարք կատարել առավել հարմար ու արդյունավետ եղանակով և ունի մի շարք առավելություններ և´ գնորդների, և´ մատակարարների, և´ բանկերի համար:
 
              


ԱԿՐԵԴԻՏԻՎԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Գոյություն ունեն ակրեդիտիվի տարբեր տեսակներ
1. Ըստ երրորդ բանկի առկայության`
  • հաստատված ակրեդիտիվ,
  • չհաստատված ակրեդիտիվ:
Հաստատված ակրեդիտիվի դեպքում գնորդի բանկում բացված ակրեդիտիվը հաստատվում է նաև մեկ այլ` մատակարարի համար վստահելի բանկի կողմից, որը պարտավորվում է վճարել մատակարարին ակրեդիտիվում նշված գումարը, եթե առաջին բանկը ինչ-ինչ պատճառներով չկարողանա վճարել: Սա նվազեցնում է մատակարարի` գումարը չստանալու ռիսկը: Իսկ չհաստատված ակրեդիտիվի դեպքում ակրեդիտիվը բացում է գնորդի բանկն ու վերջինս էլ միայնակ կրում է գումարը վճարելու պարտականությունը:
2. Ըստ ակրեդիտիվի պայմանների միակողմանի փոփոխության իրավունքի առկայության`
  • հետ կանչվող ակրեդիտիվ,
  • հետ չկանչվող ակրեդիտիվ:
Հետ կանչվող ակրեդիտիվի դեպքում գնորդը կարող է միակողմանիորեն` առանց մատակարարի համաձայնության փոփոխել ակրեդիտիվի պայմանները: Քանի որ ակրեդիտիվի այս տեսակը մատակարարի համար բավականին ռիսկային է, այն հազվադեպ է կիրառվում:
Իսկ հետ չկանչվող ակրեդիտիվի դեպքում գնորդը չունի այդպիսի իրավունք:
3. Ըստ դրամական միջոցներով ապահովվածության`
  •
լրիվ ապահովված,
  • մասնակի ապահովված,
  • չապահովված:
Դրամական միջոցներով լրիվ ապահովված ակրեդիտիվը ենթադրում է, որ գնորդը ակրեդիտիվ բացելու ժամանակ իր հաշվին պետք է ունենա բավարար միջոցներ` ակրեդիտիվով նախատեսված վճարումն ամբողջությամբ կատարելու համար: Ընդ որում` բանկը սառեցնում է այդ միջոցները գործարքի ողջ տևողության ընթացքում: Այլ կերպ ասած` գնորդը զրկվում է դրանք օգտագործելու իրավունքից:
Դրամական միջոցներով մասնակի ապահովված ակրեդիտիվի դեպքում գումարի մի մասը վճարում է գնորդը, մյուս մասը` բանկը: Այսինքն` բանկը նաև իրականացնում է գործարքի ֆինանսավորում:
Դրամական միջոցներով չապահովված ակրեդիտիվի դեպքում գումարն ամբողջությամբ տրամադրվում է բանկի կողմից` իրականացվում է գործարքի ամբողջական ֆինանսավորում: Վերջին երկու դեպքերում տրամադրված ֆինանսավորման դիմաց բանկը գանձում է տոկոսագումարներ և կարող է պահանջել գրավի կամ որևէ այլ երաշխիքի առկայություն:


ԻՆՉՊԵՍ ԲԱՑԵԼ ԱԿՐԵԴԻՏԻՎ



               

 
  Գնորդի և մատակարարի միջև կնքվում է ապրանքների առքուվաճառքի կամ ծառայությունների
             մատուցման պայմանագիր.

  Գնորդը դիմում է իր բանկին (էմիտենտ բանկ)` ակրեդիտիվ թողարկելու համար.

  Գնորդի բանկը թողարկում է ակրեդիտիվ և այդ մասին ծանուցում մատակարարի բանկին.

   Մատակարարի բանկը այս մասին ծանուցում է իր հաճախորդին.

  Ծանուցումը ստանալով և համոզվելով, որ ամեն ինչ կարգին է` մատակարարը առաքում է
             ապրանքները գնորդին.

   Մատակարարը ակրեդիտիվով սահմանված փաստաթղթերը ներկայացնում է իր բակին` վճարում
             ստանալու համար.

   Մատակարարի բանկը, ուղարկում է փաստաթղթերը Գնորդի բանկին.

  Գնորդի բանկը ևս մեկ անգամ ստուգում է փաստաթղթերը և ակրեդիտիվի պայմաններին
             համապատասխանելու դեպքում` գումարը փոխանցում է մատակարարի բանկին.

  Մատակարարի բանկը իր հերթին ստացված գումարը փոխանցում է մատակարարիհաշվին:



ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԱԿՐԵԴԻՏԻՎ ԿՆՔԵԼԻՍ



ՄԻՆՉԵՎ ԱԿՐԵԴԻՏԻՎ ԲԱՑԵԼԸ

1. Ուսումնասիրեք շուկան: Պարզեք, թե որ բանկերում կարող եք բացել ակրեդիտիվ: Այցելեք բանկերի գրասենյակներ կամ ինտերնետային կայքեր: 2. Հստակ կողմնորոշվեք, թե ինչ տեսակի ակրեդիտիվ եք ցանկանում բացել` դրամական միջոցներով լրիվ կամ մասնակի ապահովված, թե չապահովված, և այլն: 3. Համեմատեք ակրեդիտիվ բացող բոլոր բանկերի կողմից առաջարկվող պայմանները և ընտրեք Ձեզ համար առավել հարմարը:


ԱԿՐԵԴԻՏԻՎ ԲԱՑԵԼԻՍ

Եթե արդեն ընտրել եք Ձեզ համար առավել հարմար տարբերակը և ցանկանում եք պայմանագիր կնքել, ապա նախքան ստորագրելը ուշադիր կարդացեք այն` պարզելով, թե որքան է
  1.  ակրեդիտիվ բացելու համար բանկի կողմից գանձվող միջնորդավճարը,
  2.  տրամադրվող ֆինանսավորման դիմաց գանձվող տարեկան տոկոսադրույքը (դրամական միջոցներով
        մասնակի ապահովված կամ չապահովված ակրեդիտիվի դեպքում) և երբ/ինչ պարբերականությամբ պետք
        է վճարել այդ տոկոսագումարները,
  3.  ակրեդիտիվի պայմանների փոփոխման դեպքում գանձվող լրացուցիչ վճարները,
  4.  ակրեդիտիվով սահմանված փաստաթղթերի ստուգման և վճարի կատարման համար գանձվող վճարը,
  5.  ակրեդիտիվի հաստատման համար սահմանված սակագները (հաստատված ակրեդիտիվի դեպքում),
  6.  տույժերի և տուգանքների չափերը:


ԱԿՐԵԴԻՏԻՎ ԲԱՑԵԼՈՒՑ ՀԵՏՈ

Բանկում ակրեդիտիվ բացելուց գործարք կնքելուց հետո անհրաժեշտ է պայմանագրում սահմանված ժամկետներում և կարգով կատարել բոլոր պարտականությունները: Այդպիսով Դուք
  • զերծ կմնաք տույժեր և տուգանքներ վճարելուց,
  • հիմք կդնեք Ձեր դրական վարկային պատմության ձևավորմանը և կմեծացնեք հետագայում առանց որևէ
     դժվարությունների ֆինանսական ծառայություններից օգտվելու Ձեր հնարավորությունները:

Get it from App Store
Get it on Google Play
Get it from Microsoft
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ ՀԱՐՑ և ՊԱՏԱՍԽԱՆ
ABC